| |
«Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների
բաշխման գործընթացի` պայմանագրերի և հերթացուցակների
հանրային մոնիթորինգ» ծրագրի տեղեկատու թերթիկ
ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
«Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի` պայմանագրերի և հերթացուցակների հանրային մոնիթորինգ»:
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
- Անօթևաններին իրազեկում բնակարանների բաշխման գործընթացի և իրենց իրավունքների մասին
- Անօթևանների շահերիևիրավունքներիպաշտպանություն
- Բնակարանների բաշխման գործընթացի հանրային մոնիթորինգ և զեկույցի հրապարակում
- Բնակարաններիբաշխմանգործընթացիկատարելագործմանըուղղվածառաջարկությունների, ուղերձիպատրաստումևհանրայնացում
ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Շիրակի մարզում թեև առաջնային հիմնախնդիրը դեռևս համարվում է հազարավոր անօթևանների առկայությունը, սակայն երբևէ նրանց իրավունքների պաշտպանության և իրազեկման, հիմնախնդիրների հանրայնացման առումովծրագրեր չեն իրականացվել: Չի իրականացվել նաև հանրային մոնիթորինգ` ուսումնասիրելու և պարզելու, թե աղետիգոտու անօթևանների հիմնախնդիրների լուծման նպատակով ի՞նչ է արվում իշխանությունների կողմից, ինչպե՞ս ենկազմվում անօթևանների հերթացուցակները, ու՞մ և ինչպե՞ս են բաժանվում բնակարանները: Քաղաքացիականհասարակության կառույցների կողմից երբևէ փորձ չի արվել ուսումնասիրելու վերը նշված հիմնախնդիրները և նմանուսումնասիրությունների հիման վրա չի պատրաստվել ու հանրայնացվել առաջարկությունների փաթեթ` աղետի գոտու անօթևաններին, իշխանությունների կողմից մատուցվող ծառայությունների վիճակի և դրանցում անհրաժեշտփոփոխությունների մասին:
ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Անօթևանների իրազեկման և պաշտպանության կենտրոնի հիմնում, իրավաբանական անվճար խորհրդատվությանմատուցում, բնակարանների բաշխման գործընթացի վերահսկում և հանրային մոնիթորինգ: Բնակարանների բաշխման գործընթացում թափանցիկության և հասարակական մասնակցության ապահովում: Մոնիթորինգի միջոցովանօթևանների հերթացուցակների, նրանց հետ բնակարաններ ստանալու մասին կնքված պայմանագրերի ստուգում և համեմատում օրենսդրական պահանջների համապատասխանությանը, այդ ճանապարհով նպաստում կոռուպցիոնդրսևորումների ու օրինախախտումների նվազեցմանը:
Այս խնդիրների լուծմամբ նպաստել աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացը ընթանա օրինականճանապարհով և ավելանա անօթևանների վստահությունը այդ գործընթացների նկատմամբ:
ԾՐԱԳԻՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
«Քաղաքական մշակույթի և համաձայնությունների զարգացման «ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ ԵՎ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
ՀՀ, Շիրակի մարզ, Գյումրի
10 ամիս
դեկտեմբեր 2009թ.- սեպտեմբեր 2010թ.
ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
ԱՂԲՅՈՒՐԸ
Ծրագիրը ֆինանսավորվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյանմասնաճյուղի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
«ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Շիրակ կենտրոնի» գործունեությունը նպատակաուղղված է Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը, մարզերում սոցիալ-քաղաքական կարևորագույն խնդիրների լուծմանը, հասարակության ու պետության,մասնավորապես տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների միջև առկատարաձայնությունների հարթեցմանը, քաղաքական հետազոտությունների, վերլուծությունների իրականացմանը, նործրագրերի մշակմանը, կոալիցիաների ձևավորմանն ու հակամարտությունների լուծմանը: Կենտրոնը նպատակ ունիաջակցել հասարակական տարբեր խմբերին ու խավերին` օգնելով բարդ ու վերափոխվող քաղաքական պայմաններումնոր գաղափարների ու ռազմավարությունների ընկալման կարողությունների ձեռք բերմանն ու կատարելագործմանը:
«Քաղաքական մշակույթի և համաձայնությունների զարգացման «ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
Շիրակիմարզ ,3101, Գյումրի
ՏիգրանՄեծի , 20շ. բն.5,
հեռ. +(374 312) 5-15-42
+(374 312) 6-69-92
+(374 91) 45-13-37
Էլ. փոստ` shirakcentre@rambler.ru,
shirakcentre@yahoo.com
Վեբկայք` www.shirakc.org
Տեղեկատու թերթիկը պատրաստվել է
«Շիրակ կենտրոն» ՀԿ կողմից ԲՀԻՕՀՀՄ-ի ֆինանսական աջակցությամբ, որի բովանդակության համար պատասխանատու է «Շիրակ կենտրոն» ՀԿ և այն չի կարող համարվել ԲՀԻՕՀՀՄ-ի դիրքորոշումը:
|
|