ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ | ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն | ARCHIVE | սկիզբ
Ծրագրեր | Ազգային ժողովրդավար | Լուրեր | Քաղաքական մշակույթ | Համայնքներ | Գրադարան | ԶԼՄ –ների ցանկ | ՀԿ-ներ/OO/NGOs | Photo
 
 




SMALL
 
 
MEDIUM


 
 
free hit counters

 
ՄԵՐ ՔԱՂԱՔԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
 

Քաղաքային ինքնավարություն

1840 և 1846 թ. թ. ցարական Ռուսաստանի կողմից Անդրկովկասում անցկացված.
Վարչական բաժանումների հետևանքով Ալեքսանդրապոլի գավառը նախ մտավ վրացա իմերեթական, ապա` Թիֆլիսի նահանգի մեջ: Միայն 1849թ. հունիսին հատուկ հրամանագրով այն մտավ նորաստեղծ Երեվանի նահանգի կազմի մեջ: Գավառը ղեկավարում էր ցարական աստիճանավորներից նշանակված գավառապետը:
Ալեքսանդրապոլը, որ 1840թ. ստացել էր քաղաքի ստատուս, Արևելահայաստանի մյուս քաղաքների նման կառավարվում էր տեղական ոստիկանական վարչության կողմից, որը կազմված էր ոստիկանապետից, թաղամասային պետից և սրանց օգնականից` գրագրից: Ոստիկանապետ նշանակում էր նահանգապետը, իսկ թաղամասային պետ` ոստիկանապետը նահանգապետի համաձայնությամբ:
1870թ. հունիսի 16-ին ցարական կառավարությունը հաստատեց հաստատեց քաղաքային կանոնադրություն, որով սահմանվեցին քաղաքների կառավարման ոչ դասային մարմինները, ընտրվելով ըստ գույքային ցենզի` 4 տարին մեկ:
Ալեքսանդրապոլը քաղաքային ինքնավարման մարմինները` քաղաքային դումա և վարչություն ընտրելու իրավունք ստացավ 1892 թվականին հայտարարված քաղաքային կանոնադրության օրենքի հիման վրա: Քաղաքային  դումայի պատգամավորները կարող էին ընտրվել միայն քաղաքային հարկ վճարող բնակիչները: Ընտրական իրավունքից զրկված էին արհեստավորների զգալի մասը, մտավորականության որոշ խավերը և բանվորները:
Քաղաքային վարչությունը կյանքի էր կոչում քաղաքային դումայի որոշումներն ու հանձնարարությունները, հաշվետու էր բարձրագույն կարգադրական իշխանությանը` քաղաքային դումային, և իր ամբողջ աշխատանքային գործունեությամբ դրվում էր գավառային իշխանության հսկողության ներքո: Քաղաքային դուման իրավասու էր չեղյալ համարել քաղաքի տնտեսական-հասարակական ղեկավարման գործը տնօրինող քաղաքային վարչության որոշումներն ու կարգադրությունները:
Կառավարական իշխանության մարմին հանդիսացող քաղաքային վարչության կազմը բաղկացած էր քաղաքագլխից, վարչության անդամներից և քարտուղարությունից: Վարչության յուրաքանչյուր բաժին ուներ իր գործունեության ոլորտը: Կարգադիր տնտեսական բաժինը տնօրինում էր քաղաքացիական-քրեական, կրթական գործերի, շինարարական աշխատանքների, քաղաքի անշարժ գույքի, տնտեսական ղեկավարման հետ կապված գործեր: Մուտքի-ելքի բաժինը հսկողություն էր սահմանում քաղաքային եկամուտների վրա, տնօրինում պետական, տեղական բնույթի հարկերի գանձման, գինետների, պանդոկատիպ հաստատությունների գործերը, կազմած նախագծերի նախահաշիվները, կազմակերպում քաղաքային փոխառությունը, հաստատում առևտրական փաստաթղթերը:
Քաղաքային վարչության քարտուղարությունը հետևում էր գործավարության ճիշտ ընթացքին, տնօրինում հողաչափման, դրամային շրջանառության հետ կապված հարցերը, քննարկման նախապատրաստում ներկայացվող գործերը: Ալեքսանդրապոլի քաղաքային վարչության աշխատանքներին մասնակցում էին նաև դումայի կողմից ընտրված գործադիր հանձնաժողովների նախագահները: Վարչության կողմից կոլեգիալ քննության էին ենթարկվում Սենատի հրամանագրերը, նահանգապետի առաջարկությունները, քաղաքային դումայի որոշումները, քաղաքային ունեցվածքի վարձակալության հետ կապված հարցերը, պատասխանատու աշխատանքի նշանակման և ազատման հարցերը, աշխատանքային պայմանագրերը շինարարության և կապիտալ վերանորոգման ֆինանսավորումը, պլանավորումը, վարչության անդամների միջև եղած տարաձայնությունները` կապված քաղաքի տնտեսության ղեկավարման հետ, ընտրական ցուցակներն ու ստացված բողոքները:Քաղաքային վարչության ուշադրության կենտրոնում էին նաև քաղաքի բարեկարգման, մաքրության, սանիտարական վիճակի, հանգստյան գոտիների, խմելու և ոռոգելի ջրի մատակարարման հետ առնչվող հարցերը:


Կրթությունն Ալեքսանդրապոլում

  
19-րդ դ. Առաջին կեսերից, Երևանի և Էջմիածնի հետ միասին, Ալեքսանդրապոլը, ևս դառնում է Հայաստանի նշանավոր կրթական օջախներից մեկը: Եթե 1865թ. քաղաքում կար ընդամենը 3 պետական դպրոց 176 աշակերտներով և 9 ուսուցիչներով, ապա 1884թ. պետական դպրոցների թիվը հասնում է 9-ի` 1602 աշակերտներով և 50 ուսուցիչներով: Բացի այդ, քաղաքում գործում էին նաև մի քանի հոգևոր դպրոցներ:
   1839թ. իր գործունեությունն է սկսում հոգևոր Վիճակային դպրոցը: Աղջիկների կրթական գործը կանոնավորելու նպատակով 1871թ. բացվում են սբ. Աստվածածին եկեղեցում կից Արղության, իսկ 1873թ.` սբ. Նշան եկեղեցուն կից Սահականուշյան օրիորդաց դպրոցները: 1876թ. բացվում է քաղաքային երեքդասյա ռուսական դպրողը, 1879-1880թթ. Օլիգինյան Պրոգիմնազյան, որը 1906թ. վերածվում է գիմնազիայի:
  Ցարիզմի վարած ազդահալած քաղաքականության հետևանքով, 1885թ. հայկական դպրոցների մեծ մասը փակվում է, որի հետևանքով որոշ ժամանակով կասեցվում է կրթական գործի զարգացումը: Սակայն 1900-ական թվականներին այն զարգանում է որոշ թափով:    1902թ. բացվում է Ալեքսանդրապոլի առևտրական դպրոցը, ապա երկու տղայոց 1902-1911թթ. և երկու օրիորդաց տարրական դպրոցները1902-1907թթ.: Բացվում են նաև իգական պրոֆեսիոնալ արհեստանոցը և երկաթուղային երկսեռ ուսումնարանը: Քաղաքում գործում էին նաև Խրիմյան, հայ կաթոլիկների և հունական երկսեռ դպրոցները:
   Ուսուցումը դպրոցներում տարվում էր սկզբում գրաբարով, ապա աշխարհաբարով: Դասավանդող առարկաներից էին կրոնը, հայոց լեզուն և գրականությունը, գերմաներենը, ֆրանսերենը, հայոց և ռուսաց պատմությունները, մանկավարժությունը աշխարհագրությունը, բնագիտությունը, հանրահաշիվը, երկրաչափությունը, ֆիզիկան, քիմիան, երաժշտությունը և մարմնամարզությունը:
   Դպրոցներում դասավանդում էին հայ անվանի մանկավարժները և հասարակական գործիչներ` Ղ.Աղայանը, Ս.Բեկնազարյանը, Գ.Հովհաննիսյանը, Հ.Ղուկասյանը, Հ.Արաբաջյանը, որոնցից շատերը դասագրքերի հեղինակներ էին:


Տպագրական գործն ու մամուլը

  
Հայ մշակութային մյուս օջախների (Թիֆլիս, Մոսկվա, Վենետիկ, Մադրաս և այլն) հետ միասին բուն Արևելահայաստանում Ալեքսանդրապոլը դառնում է տպագրության գլխավոր կենտրոններից մեկը: Քաղաքում առաջին տպարանը կազմակերպել է Գևորգ Սանոյանը` 1876թ.: Հետագայում սկսեցին գործել նաև Աբրահամ Մալխասյանի` <<Այգ>>, Հովհաննես Ափինյանի` <<Շիրակ>>, Հակոբ Ղասաբյանի և մյուսների տպարանները, որոնք զգալիորեն նպաստեցին Ալեքսանդրապոլի մշակութային և հոգևոր կյանքի զարգացմանը:
   19-րդ դ. 70-ական թվականներից սկսած քաղաքում լույս են տեսնում բազմաթիվ գեղարվեստական, պատմագիտական, բանասիրական, հրապարակախոսական, բառարանագիտական, բժշկական և այլ բնույթի գրքեր:
   Ալեքսանդրապոլում են լույս տեսել <<Սահակ Մեսրոպյան>> մրցանակի արժանացած Գարեգին Լևոնյանի <<Հայ պարբերական մամուլը>> (1894թ.) աշխատությունը, Ավ.Իսահակյանի <<Երգեր ու վերքեր>> բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն (1898թ.), <<Էմինյան ազգագրական ժողովածուն>> (1901-1913թթ.), Գրիգոր Մագիստրոսի <<Թղթերը>> (1910) և բազմաթիվ արժեքավոր այլ գործեր:
   Քաղաքում հրատարակվել են <<Ասպարեզ>> (1912-1913թթ., 6 գիրք), <<Երիտասարդ>> (1913-1916, 8 գիրք), <<Նոր ուղի>>, <<Ալագյազ>> գրական գեղարվեստական ժողովածուները, գիտության տարբեր բնագավառներին նվիրված Մ .Գևորգյանի <<Համառոտ տեսություն հնությանց մեծին շիրակա մայրաքաղաց անվո>> (19032.), Թ. Թորոմյանի <<Ո՞րն է իսկական Հոռոմոսի վանքը>> (19112.) աշխատությունները և այլ գրքեր:
   Ալեքսանդրապոլի տպարանում են լույս տեսել աշուղներ Ջիվանու (Սերովբե Բենկոյան) <<Աշըղ Ղարիբի հեքիաթը>> (1887թ.), <<Քյարամի եվ Աալիի հեքիաթը>>, (1888թ.), Շերամի (Գրիգոր Տալյան), <<Սեր և կռիվ>> (1907թ.), <<Անջուր պարտեզ>>  (1913թ.), <<Անզուսպ արշավ>> (1915թ.),Խայաթի  (Սուքիաս Զահրիյան) <<Անձայն կիթառ>> (1889թ.) գործերը:
   Տարբեր ժամանակներում տպագրվել են Հ. Համբարձումյանի, Ա. Արմենյանի և Տ. Տարախչյանի անտիկ, եվրոպական և ռուս գրականությունից կատարված թարգմանությունները:
  Տպագրված գործերի մեջ աչքի են ընկնում պատերազմի և հեղափոխության հարցերին նվիրված Բ. Ղարիբջանյանի <<Քաղաքական այբբենարան>> (1918թ.), <<Անկախ սոցիալ-դեմոկրատների ծրագրի քննադատությունը>> (1919թ.), գրքերը:
   Ալեքսանդրապոլի հասարակական կյանքի աննախադեպ վերելքով է պայմանավորված նաև պարբերական մամուլի ծննունդը: Առաջին պարբերականը <<Ալեքսանդրապոլսկիյե օբյավլենիյա>> շաբաթաթորթն էր, որը լույս է տեսել 1902-1907 թթ.: Հետագայում երկար ու կարճ ժամանակներով լույս են տեսել <<Ախուրյան>> (1907-1914թթ.) <<Ժայռ>>, <<Ժիվոյե սլովո>>, <<Արագած>> (1912թ.), <<Կովկասի ձայն>> (1919թ.) թերթերը:
   Ալեքսանդրապոլում են լույս տեսել նաև <<Գավառական ձայն>> (1913թ.) <<Նոր կյանք>> (1917թ հուլիս.), <<Գյուղացիական միություն>> (1919թ.), << Ալեքսանդրապոլի լրաբեր>> (1919թ.) պարբերականները:


Արհեստներն ու տնտեսական զբաղմունքներն Ալեքսանդրապոլում


   Ալեքսանդրապոլի հարմար աշխարհագրական դիրքը, Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո սռեղծված քաղաքական կայուն իրավիճակն ու հայ արհեստավոր գաղթականների ներհոսքը նպաստեցին քաղաքի տնտջեսական կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը: 19-րդ դարի 2-րդ կեսին այն արդեն Անդրկովկասի արհեստավորական հայտնի կենտրոններից էր, ուր բնակչության հիմնական զբաղմունքը արհեստներն ու առևտուրն էին, մասամբ նաև գյուղատնտեսությունը:
   Քաղաքի տնտեսական զարգացումը նպաստեց արհեստավորների կենտրոնացմանն ու համախմբմանը: Արտադրական ու սպառողական շահերից ելնելով առնձին արհեստավորներ միավորվում էին համքարություններում, կազմում թաղամասեր, արտադրական ու առևտրական շարքեր: 1865թ. վիճակագրական տվյալներով Ալեքսանդրապոլում կային 24 համքարություններ, որոնցում ընդգրկված էին շուրջ 2300 արհեստավորներ:
   Կապիտալիստական հարաբերությունների զարգացման, մշակույթի նոր տարրերի ու երևույթների ներթափանցման, տեխնիկայի կատարելագործման ու տեխնոլոգիական նոր եղենակների կիրառման շնորհիվ քաղաքի արհեստների մեջ աստիճանաբար տեղի էր ունենում մասնագիտացման խորացում և նոր արհեստների ձևավորում, որն իր կնիքն էր դնում արտադրական ու հասարակական հարաբերությունների վրա:
   Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքում մեծ դեր էին խաղում առևտրականները, որոնք զբաղվում էին տարբեր առարկանների վաճառքով և ըստ այդմ էլ բաժանվում մի քանի կարգի: Նրանք էին առևտրական ու տնտեսական կապերի զարգացնողը, նոր երևույթների ու ազդեցությունների ընդունողն ու տարածողը: Նրանց առևտրի տարեկան շրջանառությունը կազմում էր ավելի քան 340 հազ. Ռուբլի, որը խոշոր ներդրում էր քաղաքի տնտեսական զարգացման գործում:
  Այս առումով քիչ չէր նաև գյուղատնտեսության դերը: Քաղաքում զարգացած էր հատկապես բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը: Զբաղվում էին նաև գյուղատնտեսական մթերքների մշակմամբ և անասնապահությամբ: Վերոհիշյալ գործոնները մեծապես նպաստեցին Ալեքսանդրապոլի տնտեսական զարգացմանն ու քաղաքային ուրույն պատկերի ձևավորմանը:


Ոսկերչություն

   Ոսկերչությունն Ալեքսանդրապոլում ուներ հին ավանդույթներ, որին նոր լիցք ու որակ հաղորդեցին Կարինից գաղթաց ոսկերիչները:
   Ալեքսանդրապոլցի վարպետներին հայտնի էին ոսկերչական իրերի պատրաստման մի շարք եղանակներ` ձուլում, հատիկանախշում, փորագրում, սևադապատում, ոսկեզօծում, որոնք հմտորեն կիրառվում էին:
   Նրանց արտադրանքին բնորոշ էին կառուցվածքային կատարելությունը, կատարողական բարձր վարպետությունը, շքեղ տեսքը, որոնց շնորհիվ կենցաղային և եկեղեցական սպասքը, արդուզարդի առարկաները դառնում էին արվեստի կատարյալ գործեր: Օրինակ` Մարտիրոս Տարախչյանի (1860-1918թթ.) պատրաստած արծաթյա ոսկեջրած սափորը Փարիզի 1889թ. համաշխարհային ցուցահանդեսում արժանացել էր ոսկե մեդալի:
   Քաղաքում և նրա սահմաններից դուրս հայտնի էին վարպետներ Վահան Շահրիմանյանի, Մարտին Իզմիրյանի, տոհմիկ ոսկերիչներ Տարախչյանների, Կոշտոյանների պատրաստած իրերը:
   Ոստայնանկությունը Շիրակում և մասնավորապես Ալեքսանդրապոլում տարածված զբաղմունք էր: Այն իր մեջ ընդգրկում էր մանածագործությունը, կտավատագործությունը, գորգագործությունը, ասեղնագործությունը, ժանյակագործությունը:
   Ալեքսանդրապոլցիների կենցաղում կարևոր տեղ էր գրավում կարպետագործությունը: Կարպետներն օգտագործվում էին  որպես տան հարդարանքի անհրաժեշտ մաս` պատի զարդ, փռոց, ծածկոց և այլն: Նրանք սովորաբար զարդանխշվում էին բուսանախշերով, որոնց ռիթմիկ շարքերը ծածկում էին ամբողջ դաշտը: Այդ ամենը զուգորդվում էր գունային մեղմ, հիմնականում կարմիր երանգներով և կատարվում էր բարձր տեխնիկայով Կարպետագործ եղանակով գործում էին նաև անկողնակալներ, ջվալներ, խուրջիններ:
   1907թ. Ալեքսանդրապոլում բացվում է գորգի արհեստանոց, որը հիմնականում գործում էր շուկայի համար:
   Ալեքսաքսանդրապոլցիների կենցաղում լայն տարածում էր գտել ասեղնագործությունը և ժանյակագործությունը: Տարբեր ասեղնակարերով գործվում էին սփռոցներ, պատի զարդեր, ծածկոցներ, տակդիրներ, ավանդական տարազի մասեր:
   Ալեքսանդրապոլի ոստանանկության ավանդույթները սերտորեն աղերսվում էին ինչպես Շիրակի, այնպես էլ հարևան պատմաազգակրական շրջանների` Ջավախք, Վանանդի, Բարձր Հայքի ռանձնահատկությունների հետ, և նրանց հետ կազմում են մի ընդհանուր ամբողջություն: