ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ | ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն | ARCHIVE | սկիզբ
Ծրագրեր |Ազգային ժողովրդավար |Լուրեր | Քաղաքական մշակույթ | Համայնքներ | Գրադարան | ԶԼՄ –ներ | ՀԿ-ներ/OO/NGOs | Photo
 
 





SMALL
 
 
MEDIUM


 
 
free hit counters

 
Կուսակցությունների դիմանկար
  <<Շիրակ կենտրոն -ի>> վերլուծություների և հետազոտությունների բաժին               

Հայաստանյան կուսակցությունների գործունեությունը և նրանց բացթողումները



Ինչպես ժամանակը, այնպես էլ քաղաքականությունը դադարներ կամ կանգառներ չունի, ի տարբերություն առկա հայ քաղաքական մտքի, որը ժամանակ առ ժամանակ կարծես թե քարանում և կանգ է առնում:
   Հայկական քաղաքականությունը անտեսելով ժամանակի շունչն ու պահանջները չի էլ փորձում ընթանալ համընթաց երկրի և աշխարհաքաղաքական պրոցեսներին համընթաց: Իսկ ժամանակը պարտադրում է քաղաքական ուժերին ու քաղաքական այրերին առավել խորքային ուսումնասիրություններ կատարել ու վերանայել ինչպես սեփական գաղափարախոսությունների բաղադրությունները, այնպես էլ գործելաոճը, դրանք սրբագրելով համապատասխանեցնել հասարակության պահանջներին: Թերևս ակնառու է, որ քաղաքական վայրիվերումներին ադեկվատ չէ հայաստանյան քաղաքական կառույցների հակադարձումը, քանզի նրանք պարզապես, թե կառուցվածքային, թե հասարակական ազդեցության առումով պարզապես  պատրաստ չեն:



                                            Ի՞նչ պետք է անեն կուսակցությունները

   Յուրաքանչյուր պետության քաղաքական , տնտեսական և մշակութային զարգացման կարևորագույն նախապայմաններից է ժողովրդավարության առկայությունը, իսկ առանց ամուր և ներկայացուցչական կուսակցությունների ձևավորման և նրանց ակտիվ գործունեության, բացառվում է ժողովրդավարական, իրական պետական համակարգի հաստատումն ու հետագա վերընթացը: Բնականաբար բացառություն չի կարող լինել նաև Հայաստանի պարագայում, ուր  թեև կան մի շարք կուսակցություններ, որոնք ունեն հարուստ կենսագրություն և քաղաքական փորձ, այնուհանդերձ պարտադրված են վերանայել իրենց վերջին մի քանի տարվա  գործելաոճը, սղագրումներ կատարելով սեփական ձեռագրում և ծրագրերում, նպատակ դնելով նորովի ներկայանալ հասարակությանը:  Գիտակցելով, որ թույլ կառուցվածքով, անդամների և համակիրների սակավությամբ, ինչպես նաև ֆինանսական ու նյութական խոցելիության պայմաններում, ինչպես յուրաքանչյուր կուսակցություն, այնպես էլ իրենցը չի կարող ունենալ անհրաժեշտ քաղաքական ազդեցություն:
   Այնուամենայնիվ, նույնիսկ այն կուսակցությունները, որոնք առավել հայտնի և համեմատաբար ազդեցիկ են, նույնպես պետք է վերանաեն իրենց վերջին մի քանի տարվա գործելաոճը, գնահատելով ըստ արժանվույն իրենց  անցած ուղին, ունեցած դերակատարումը հայաստանյան քաղաքական պատմության և մտքի հարստացման բնագավառում,  անեն ամեն բան, որպես հիմնական դերակատարներ վերադառնալու քաղաքական թատերաբեմ: Այդ առումով, նրանք պետք է վերափոխվեն հատկապես կազմակերպական և կառուցվածքային բովանդակութամբ, նպատակ դնելով համախմբել նրանց, ում համար թանկ են իրենց կուսակցության և առհասարակ ժողովրդավարական պետական համակարգի և հզոր հայրենիքի գաղափարները:  Գործունեություն ծավալեն հաշվի առնելով երկրի քաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին մի քանի տարիների փոփոխությունները, առավել ևս, երբ այդ նույն դաշտում տեղի է ունեցել զգալի այլասերումներ ևս:
    Ներկայումս նաև անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերը սահմանեն նոր արժեքային համակարգ, խաղի նոր կանոններ հասարակության և միմիանց հետ ունեցած հարաբերություններում:
   Այդ նպատակով, նախ և առաջ կուսակցությունները պետք է դառնան հասարակության համար առավել համակրելի: Կառուցվածքային առումով հզորանալու համար նրանք պետք է կրկին լայն բաց անեն իրենց դռները բոլոր նրանց համար, ովքեր ընդունում են իրենց գաղափարներն ու ծրագրերը, գործելաոճը: Պետք է շատ կարճ ժամանակահատվածում հզորացնեն իրենց շարքերը, իրական հակակշիռ դառնալով ինչպես գործող համապետական իշխանություններին, այնպես էլ մարզային և տեղական իշխանություններին` տեղական կառույցների միջոցով:
   Կուսակցությունների  կառույցները տեղերում ապակենտրոն գործելաոճով պետք է տարածեն սեփական կուսակցության գաղափարները, ընդլայնելով իրենց շարքերը, փորձեն ձեռք բերել անհամեմատ առավել քաղաքական ազդեցություն:
   Այս և ցանկացած պահին ռեալ են այդ նպատակները, կա համապատասխան պահանջարկ, հատկապես այն կուսակցությունների համար, ովքեր ունեն անհրաժեշտ փորձառություն:
   Յուրաքանչյուր կուսակցության մոտակա գործունեությունը պետք է նպաստի համակիրների բանակի քաղաքական ակտիվացմանը, իրենց հանդեպ հավատի վերականգմանն ու կուսակցական շինարարության բնագավառում նրանց ներգրավմանը: Այն կուսակցությունները, որնք ունեն հարուստ քաղաքական փորձ պարտավոր են լինել երկրում ընթացող քաղաքական պրոցեսներին արագ արձագանքող և նպաստեն երկրին օգուտ բերող գործընթացներին, և ճիշտ հակառակը` խոչընդոտեն վնասարար գործընթացներին:
   Կուսակցությունները պետք է քաղաքական անցուդարձի ակնթարթային գնահատականներ տան և զարգացնեն հասարակությանը ճիշտ և արագ կողմնորոշելու ավանդույթը:
   Կուսակցությունները  պետք է նպատակ դնեն ստեղծել այնպիսի  հասարակական մթնոլորտ, որի պայմաններում ցանկացած իշխանություն պարտադրված լինի մտածել և գործել ի շահ հայրենիքի և ժողովրդի, և ոչ ամենևին լոկ նեղ անձնական շահերի:
   Անտարակույս յուրաքանչյուր կուսակցություն, իր գաղափարների ու հայացքների հասարակայնացումից զատ, առավել կոնկրետ խնդիրներ պետք է հետապնդի, շատ դեպքերում կախված ժամանակի պահանջից և վայրից: Գաղտնիք չէ, որ իշխանության մաս կազմող կուսակցությունները միշտ էլ ձգտելու են խորհրդարանում կամ գործադիր և տեղական ինքնակառավարման մարմիններում իրենց ազդեցության ավելացմանը: Իշխանությունից դուրս գտնվող կուսակցություններն էլ պետք է ձգտեն հասարակական-քաղաքական կյանքում, իրենց գաղափարական հայացքների, հասարակության կրթման ու արժեքների տարածմամբ, ընդլայնել սեփական կշիռն ու ազդեցությունը: Ընդիմադիր դաշտում գտնվող կուսակցությունները պետք է պայքարեն հասարակությանը մասսայաբար հիասթափեցնելու և քաղաքական դաշտի այլասերման դեմ:
   Ակընհայտ է, որ յուրաքանչյուր ազդեցիկ և լուրջ ամբիցիաներ հետապնդող կուսակցություն վերոհիշյալ խնդիրները լուծելու համար նախ և առաջ  պետք է ունենա գաղափարա – քարոզչական հզոր բաժին:
  
Գաղափարա-քարոզչական բաժինը պետք է լինի գերակտիվ կառույց, համալրված փոխհամաձայնեցված գործելու ընդունակ անձանցով: Ցանկալի է, որ այս բաժինը բաղկացած լինեն մի քանի խմբերից, որոնք պետք է հետապնդեն հետևյալ խնդիրները.
   1. Հասարակական անհրաժեշտ կարծիքի ուսումնասիրում, ԶԼՄ-ներում քաղաքական կյանքին նվիրված հրապարակումների, դրանց աղբյուրների ու դրդապատճառների մանրազննում, հասարակության, ինչպես լայն զանգվածներին, այնպես էլ առանձին խմբերին տվյալ պահին և ենթադրաբար առաջիկայում հուզող խնդիրների հավաքագրում և ուսումնասիրում:
2. Հասարակությանը և կուսակցության շարքերին հրապարակային և ոչ հրապարակային ասելիքի անհրաժեշտությունը նախապատրաստող և որոշող, համապատասխան նյութերի և դրանց մատուցման ձևի պատրաստող, դրանց տարածման խմբերի ձևավորող և գործունեության համակարգող:
3. ԶԼՄ-ների և անհրաժեշտության դեպքում այլ կազմակերպված խմբերի հետ սերտ հարաբերությունների (ընկերական, գործնական և այլն) հաստատող, նրանց համապատասխան նյութերի մատակարարող, այս խմբում պետք է ընդգրկվի նաև կուսակցության խոսնակը: Խոսնակի գործառույթը պետք է ստանձնի այնպիսի անձնավորություն, որը լինի կուսակցությունից և համապատասխան գործից քաջատեղյակ, կենսագրությամբ, պահվածքով անթերի անձնավորություն, քանզի նրա մասին նախևառաջ դատելու են որպես անձ, հետո միայն որպես կազմակերպության ներկայացուցիչ:
   - Գաղափարա-քարոզչական բաժնին պետք է տրամադրվի համապատասխան աշխատանքային պայմաններ. Որը պետք է ունենա ԶԼՄ-ների մանրամասն ցանկ` անհրաժեշտ բովանդակային նկարագրությամբ, տեղեկատվություն դրանց  հովանավորների ու քաղաքական հայացքների մասին, քաղաքական ծրագրերի հաճախականությունը, հետապնդվող շահերը, նրանց հիմնական վերաբերմունքը իրենց կուսակցության հանդեպ: Ճշգրտի, թե որ ԶԼՄ միջոցներով է ու ինչպիսի եղանակներով նպատակահարմար իրականացնել իրենց քարոզչությունը, օգտակար է նաև տեղեկատվության կուտակումը առաջատար լրագրողներից յուրաքանչյուրի մասին, այդ ցանկը պետք է պարբերաբար թարմացվի: Հենց այդ բաժինն է, որ կուսակցության ղեկավար մարմնի հետ միասին պետք է նախաձեռնի և կատարի.
- կուսակցության գաղափարախոսության հիմնական բաղադրիչների  բաժանումը, դրանց պարզեցումն ու տարածումը,
-նախապատրաստի ու հրապարակի հասարակությանը հուզող խնդիրների մասին իրենց կուսակցության տեսակետները,
- որոշի և ծրագրավորի քարոզչական հեռահար և մոտակա նպատակները,
- կուտակի, համակարգի և անհրաժեշտության դեպքում տարածի կուսակցության ներսում քննարկումների արդյունքում ծնված և ձևավորված գաղափարները,
-քարոզչության թեմաները և ձևերը պետք է կառուցվի ճկուն, ամեն պահի փոփոխության ենթակա`կախված հասարակության վերաբերմունքով և ընկալմամբ,
- կուսակցության մասին ԶԼՄ-ներոււմ տեղ գտած լուրերը անմիջապես պետք է ենթարկվի քննարկման և անհրաժեշտության դեպքում շատ արագ արձագանքվի,
- լուրերի ստեղծման հիմքում պետք է դնել  կուսակցության քաղաքական կշռի բարձրացմանը նպաստող միջոցառումների կազմակերպումը,
- քարոզչությունը իր ձևով պետք է  նմանեցվի մամլիչի, այն պետք է արվի համառորեն և երկարատև` մինչև անհրաժեշտ հասարակական կարծիքի լիակատար ձևավորում:

   Գաղափարա – քարոզչական բաժնի մաս կազմող կուսակցության խոսնակը պետք է ունենա այնպիսի լիազորություններ, որպեսզի չնախատեսված դեպքերում արտահայտի տեսակետներ, որոնք նախօրոք կուսակցության ղեկավար մարմինների հետ համաձայնեցված չեն եղել: Անհրաժեշտության դեպքում արտահայտված կարծիքները կարող են պարզաբանվել կամ հերքվել ղեկավար մարմինների կողմից:
   Այս պահին նպատակահարմար է ծավալել քարոզչություն մի շարք ուղղություններով. օրինակ`
- ստեղծվի հասարակական կարծիք, որ <<իրենք մարտահրավեր են նետում կրկին կազմակերպված և ծավալված կուսակցություն դառնալու, և շատ մոտ է այդ նպատակի իրականացմանը>>:
-<<Իրենք այն եզակի կուսակցություններից են, որոնք թեև ենթարկվեցին դաժան փորձությունների, սակայն երբեք չդավաճանեցին իրենց սկզբունքներին, մնացին կայուն և կանխատեսելի գործընկեր կուսակցություն, նվիրված միմիայն հայ ժողովրդի շահերին>>:
- տեղին կլինի նաև պատրաստել երկարատև օգտագործման համար պիտանի կոչ-հայտարարություն նպատակաուղղված կուսակցության շարքերը ընդլայնելուն: Այդ փաստաթղթում պետք է հստակ նշվի, թե ի՞նչ են ուզում անել և ինչու՞ համար է անհրաժեշտ անդամագրվել հատկապես իրենց կուսակցությանը:
- Պարբերաբար քարոզվի, թե ի՞նչ արմատական փոփոխություններ և հատկապես ո՞ր բնագավառներում է անհրաժեշտ կատարել, և ո՞ր ճանապարհներով է դրանք հնարավոր կատարել:
 - կարծում ենք այն կուսակցությունների պարագայում, որոնք չունեն դրոշ կամ սիմվոլիկա, նպաստավոր դեր կարող է խաղալ հանրային քննարկումների արդյունքում  դրոշի և սիմվոլիկայի պատրաստումն ու ընդունումը: Որից հետո, պետք է ստեղծվի այնպիսի հասարակական կարծիք, որ յուրաքանչյուր կուսակցական կամ համակիր դրանց կրումը և պահպանումը համարի պատվաբեր:
   Անշուշտ, լոկ վերը շարադրվածի իրագործումը բավարար չի լինի, որպեսզի այս կամ այն կուսակցությունը դառնա ամուր և ազդեցիկ, ինչի պահանջը կա Հայաստանում: Կան ևս տասնյակ առաջարկություններ հայաստանյան կուսակցություններին, որը կարվի առաջիկայում տարաբնույթ վերլուծությունների և հետազոտությունների տեսքով: Սակայն այս հոդվածի վերջում ուզում ենք հատուկ շեշտադրել, որ քաղաքական միավորների թուլացմանը զուգահեռ մեծ թափով ակտիվանում և հզորանում են քրեածին ու կլանային այնպիսի խմբավորումները, որոնք լուրջ հայտ են ներկայացնում իրենցով անել երկրի իշխանությունը, թերևս ասվածի վառ վկայությունն է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայիս վիճակը: Ուստի, դրանցից պետական համակարգի տարբեր օղակները զերծ պահելու ամենակարճ ճանապարհը քաղաքական կառույցների ձևավորումն ու հզորացումն է: