| |
1. Ինչե՜ր միայն չեն կատարի ամբոխները խելագարված… (Ե. Չարենց)
Դեյվիդ Ռայսմեն
<<Միայնակ ամբոխը>>
Ներքին կողմնորոշում ունեցող մարդը քաղաքականություն է ներմուծում արտադրական հարաբերություններ, արտաքին կողմնորոշում ունեցողը` սպառողական հարաբերություններ: Քաղաքականությանը պետք է գնահատական տրվի սպառողական առաջնահերթությունների տերմիններով: Քաղաքական գործիչները մարդիկ են, և որքան ավելի հմայիչ, այնքան ավելի լավ: Ավելին` նմանակելով սպառողական կաղապարները` քաղաքականությունը դառնում է մի տարածություն , որտեղ գործն անելու ոճն ու եղանակը նույնքան կարևոր են, որքան ինքը գործը: Սա համապատասխանում է արտաքին կողմնորոշմամբ մարդկանց հատկությանը` ավելի մեծ նշանակություն հաղորդել ձևերին, քան այդ անում են ներքին կողմնորոշում ունեցողները, և ավելի քիչ նշանակություն արդյունքներին:
Զանգվածային հաղորդակցությունը, հնարավոր է, քաղաքականության թատերաբեմում արտաքին կողմնորոշում ունեցողների և լսարանի միջև կապի ամենակարևոր ճանապարհն է: Զանգվածային հաղորդակցությունը, քննադատելով ներկայացումն ու դերակատարներին, որպես կանոն, ուղղակիորեն կամ անուղակիորեն լսարանին սովորեցնում է քաղաքական սպառման տեխնիկան: Թեև նման ազդեցության կաղապարները բարդ են, այնուամենայնիվ, դրանք կարելի է ներկայացնել երեք նախնական ընդհանրացումներով:
Նախ, քանի որ զանգվածային մշակույթը սպառման դաստիարակն է, արտաքին կողմնորոշմամբ մարդկանց այն սովորեցնում է կլանել քաղաքականությունը և դիտարկել այն, ինչպես և քաղաքական տեղեկատվությունը, իբրև սպառման ենթակա ապրանք: Այդ ամենն ապրանքներ են (խաղեր, զվարճանք, հանգիստ), իսկ ինքը` գնորդ (խաղացող, հանդիսատես կամ ալարկոտ դիտող):
Երկրորդ, ԶԼՄ-ները խիստ զգայուն լինելով ճնշումների նկատմամբ, շեշտը դնում են հանդուրժողականության վրա: Սակայն անգամ այն ժամանակ, երբ որևէ մեկը մտադրվում է դաստիարակել լսարանինյ, լսարանի վերաբերմունքը ստիպում է հանգիստ ընդունել նույնիսկ տհաճ տեղեկատվությունը: Ավելին` լսարանում տիրող նման իրավիճակը ստիպում է շեշտը դնել ոչ թե բովանդակությանը համապատասխան տերմինների, այլ ներկայացվածի <<անկեղծության>> վրա:
Ինչպես զանգվածային մշակույթում, այնպես էլ քաղաքականության մեջ անկեղծության վրա կատարվող նման շեշտադրումը հանգեցնում է ներկայացվողի ոչ կոմպետենտ լինելու փաստի նկատմամբ լսարանի մեծ հանդուրժողականությանը:
Երրորդ, այն դեպքում, երբ որոշակի ներքին կողմնորոշմամբ բարոյականացման միտում գոյություն ունի ամերիկյան քաղաքական իրադարձությունների լուսաբանման մեջ, դրանք ինչ-որ առումով դանդաղեցնում, սակայն չեն դադարեցնում այն համոզմունքը, որը զանգվածային մշակույթի կողմից ուղղվում է ի նպաստ արտաքին կողմնորոշում ունեցող հանդուրժողականությանը:
Արտաքին կողմնորոշում ունեցող մարդու անընդունակությունը` իմանալ, թե ինչ է ինքն ուզում, երբ զբաղված է նրանով, ինչ սիրում է, կիրառելի է ինչպես քաղաքականության, այնպես էլ կյանքի այլ ոլորտների համար:
Ի տարբերություն դրա` ներքին կողմնորոշմամբ մարդը կյանքի այնպիսի ոլորտմերում, ինչպիսին քաղաքականությունն է, որը նույնացնում է աշխատանքի հետ, գիտի, թե ինչ է
ինքն ուզում, սակայն իրեն թույլ չի տալիս իմանալ, թե ինչ է ինքը սիրում:
Զանգվածային հաղորդակցությունը քաղաքական ներկայացման մեջ հրավիրողի դեր է խաղում: Այ գտել է անտարբերության վտանգի հաղթահարման միակ դեղամիջոցը` հմայքը: Ինչպես սեռական կյանքում հմայքը հաճախ փոխարինում է և սիրուն և հարաբերական ընտանեկան կապերին, ինչպես ապրանքների գովազդի կամ փաթեթավորման առաջացրած համայքը փոխարինում է գնային մրցակցությանը, այնպես էլ քաղաքականության մեջ հմայքն ի դեմս առաջնորդի խարիզմայի կամ ԶԼՄ-ները արագափոխ իրադարձությունների փոխաինում է ինքնահետաքրքրման տիպերին, որոնցով ղեկավարվում են ներքին կողմնորոշում ունեցողները:
Քաղաքականության մեջ հմայքի որոնումների արդյունք է այն <<հոգեբանական արժեքների>> ներկայացումը, որոնք հրապուրիչ են սպառողի համար:
Եվ, ինչպես ասել է պարոն Կլեմենսը Սուպերմարկետի ինստիտուտի աշխատակիցների առջև ելույթի ժամանակ, քաղաքական գործչի որակները <<այն հատկանիշներն են, որոնք մենք սիրում ենք մեր ընկերների մեջ>>, և մասնավորապես` <<մաքրություն, ժամանակակից տեսք, առատաձեռնություն,, քաղաքավարություն, ազնվություն, համբերատարություն, անկեղծություն, համակրելիություն լավ տրամադրություն>>: Քաղաքական գործիչների վարքի ներկայացումը կարող է կատարվել այս տերմիններից շատերով: Այսպես, 1948 թ. Տրումենը չուներ ժամանակակից աքրտաքին, Դյուգին` անկեղծություն: Էյզենհաուերը, թվում էր, շատ հմայիչ բոլոր չափանիշներով, նա ուներ <<ամեն ինչ>>…
Հանդուրժողականությունն է դառնում ամեն ինչի, այդ թվում և քաղաքականության մշակման հիմնաքարը: ԶԼՄ-ների միջոցով հանդուրժողականություն դաստիարակելու մի քանի պատճառներ կան:
Ամենակարևոր գործոնը պարզապես լսարանի տարողությունն է: Մամուլը, թեև համեմատաբար ավելի քիչ խոցելի է, քան կինոն, հարձակման դեմ պաշտպանություն փնտրող տարբեր խմբերի ճնշումների բազմաթիվ ուղությունների կիրառման առարկա է:Այս ճնշումը դարձել է մասս-մեդիայի էության, նրա կառավարման ու տարածման կառուցվածքի բաղկացուցիչ տարրը:
Որքան մեծ է հեռուստաալիքի ծավալը, այնքան մեծ է հավանականությունը, որ այն կհեռարձակվի մեծ քաղաքային կենտրոնում, որտեղ մեծ կլինի ճնշումը դեպի արտաքին կողմնորոշումը:
Անկեղծությունը ենթադրում է գործչի ներկայացումը ոչ ագրեսիվ կամ ցինիկ ոճով: Գործիչը կարող է անգամ անպաշտպան թվալ, օրինակ` մամլո ասուլիս անցկացնելու որոշ գործիչների ոճը: Այս կերպ գործչի անկեղծությունը հանգեցնում է իր նկատմամբ լսարանի հանդուրժողականության: Անհնար է չափազանց քննադատաբար վերաբերել մարդուն, որը լիովին բացվել է և բարեկամության ձեռք է մեկնում քեզ:
Սակայն անկեղծության վրա սիրված շեշտադրումը ավելին է նշանակում: Ի վերջո, դատողության աղբյուրը գործչի ներկայացման բովանդակությունից և նրա ճշմարիտ կամ սխալ լինելուց տեղափոխվում է նրա անձի հարթություն: Նրան գնահատում են` ելնելով լսարանի նկատմամբ իր կեղծ կամ անկեղծ վերաբերմունքից, այլ ոչ վարպետությունից:
Անտեսելով այն, ինչ լսարանի կարծիքով իր մոտ բացակայում է, և ընգծելով ընդունակությունները, որոնք լսարանի պատկերացմամբ ինքն ունի, գործիչը լսարանին հնբարավորություն է ընձեռում <<հոգ տանել>> իր մասին:
Հնարավոր է նաև այն, որ լսարանը, ընգծելով գործչի զգայական հատկանիշները (ինչեպս, օրինակ, անկեղծությունը), բնական ճանապարհով խուսափում է զգայական պատասխաններից…
Հասարակական ուշադրության կենտրոնում գտնվող հին` արդյունաբերական առաջնորդները փոխարինվեցին միանգամայն այլ տիպի մարդկանցով` սպառման առաջնորդներով: ԶԼՄ-ների ուսումնասիրությունը ցույց է տալիս այն փոփոխությունները, որ տեղի են ունեցել լսարանին հետաքրքրող գործարարների ու քաղաքական առաջնորդների մասին տեղեկատվության ձևերում: Նախկին լսարանին ներկայացվում էին պատմություններ, թե ինչպես աշխատանքի նկատմամբ հերոսի սերը դարձավ նրա հաջողությունների բանալին: Այսօր աստիճանով վեր բարձրանալը համարվում է ինքնին ենթադրելի, և շեշտը դրվում է հագուստի, սննդի, կանանց ու հանգստի առումով հերոսի նախապատվություններին: Սա, կարծես, այն ոլորտն է, որտեղ ընթերցողը կարող է հերոսին համեմատել իր հետ, մինչդեռ նրա համար դժվար է իրեն պատկերացնել նախագահի դերում:
Այժմ, դերասաններին, նկարիչներին, <<զբաղեցնողներին>> ավելի հաճախ և ավելի շատ տեղ է հատկացվում ԶԼՄ-ներում, իսկ գործարանների, գրասենյակների ու ամբիոնների հերոսներին` վելի քիչ: Իրենց սպառման հմտությունների շնորհիվ նրանք կարող են <<հոգեկան հարմարավետություն>> պարգևել: Նման հերոսների հմայքը հաճախ համընկնում է գործնական հմտությունների բացկայության հետ: Սակայն երբեմն նրանց լիակատար <<անկեղծությունը>> օգնում է նրանց` փոխարինելով օբյեկտիվ չափանիշներին:
Իրականում սպառման առաջնորդները առաջնորդներ չեն: Նրանք մնում են սոսկ անձնավորություններ, որոնք օգտագործվում են շարժումը զարդարելու, այլ ոչ` ղեկավարելու համար: Ընդ որում, հարկ է նշել, որ իրական առաջնորդները շատ ընդհանուր բաներ ունեն նրանց հետ:
Դեյվիդ Ռայսմեն (1909-2001) Ամերիկացի սոցիոլոգ, իրավաբան, Չիկագոյի և Հարվարդի համալսարանների պրոֆեսոր, <<Միայնակ ամբոխը>>, Նյու Յորք, 1955 թ.:
|
|