ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ | ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն | ARCHIVE | սկիզբ
Ծրագրեր | Ազգային ժողովրդավար |Լուրեր | Քաղաքական մշակույթ | Համայնքներ | Գրադարան | ԶԼՄ –ներ | ՀԿ-ներ/OO/NGOs | Photo
 
 




SMALL
 
 
MEDIUM


 
 
free hit counters

 
Ամերիկյան պրեզիդենտները անկախության և ժողովրդավարության մասին
 

Դժվարության կամ վտանգի ժամանակ այն մարդը, որը կվարանի անհրաժեշտության դեպքում սատար կանգնել իր երկրի իրավունքներին, արտոնություններին և անկախությանը, պիտանի չէ իշխանության համար:
ԷնդրյուՋակսոն

Կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու կարողությունը կապահովի մեր անկախությունը, ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ:
Միլլարդ Ֆիլմոր

1776թ. հուլիսի 2-ը Ամերիկայի պատմության ամենահիշարժան օրն է: Ես կարծում եմ, որ եկող սերունդները այն կնշեն որպես ամենամեծ տոն: Այն կհիշատակվի իբրև փրկության օր` մեծաշուք արարողություններով ուղղված ամենազոր Աստծուն: Այն պետք է հանդիսավոր տոնակատարություններով նշվի` սպորտային խաղերով, զինավարժություններով, զանգերով և ղողանջներով ու հրավառությամբ` մայր ցամաքի մի ծայրից մյուսը, այսուհետև և ընդմիշտ:
Ջոն Ադամս

Երբ հանգամանքների բերումով մարդկանց անհրաժեշտ է խզել քաղաքական կապերը, որոնցով կապված են եղել ուրիշների հետ, և ստանձնել Աստծո բնույթին և Բնության օրենքներին համապատասխան անկախ պետություն, մարդկային կարծիքների հանդեպ պատշաճ հարգանքը պահանջում է հայտարարել այն պատճառները, որոնք ստիպում են նրանց բաժանվել:
Այս Հռչակագրին նեցուկ կանգնելու համար պատրաստ ենք տալ մեր կյանքը, ապագան և սուրբ պատիվը` ապավինելով աստվածային նախախնամությանը:

Թոմաս Ջեֆֆերսոն

Հռչակագրի հեղինակները նպատակ ունեին, և փառք Աստծո, հիմա դա ապացուցվում է, խոչընդոտ հադիսանալ նրանց համար, ովքեր կցանկանան որոշ ժամանակ անց ազատ մարդկանց կանգնեցնել բռնակալության ատելի ճանապարհին: Հեղինակները գիտեին, որ հարստությունը հակված է բռնապետներ ծնելու, և եթե հանկարծ այս օրհնված երկրում վերականգնվի բռնապետությունը, նրանք կտեսնեն, որ կա գոնե մի պինդ կաղին կոտրելու համար:
Աբրահամ Լինքոլն

Ջեֆֆերսոնի Հռչակագիրը գործնական փաստաթուղթ է, գործնական մարդկանց համար: Դա փիլիսոփայական թեզ չէ, այլ մտրակ` բռնապետների համար, դա պետության տեսություն չէ, այլ գործողությունների ծրագիր:
   Անկախության Հռչակագիրը պատերազմի նախապատրաստական փաստաթուղթ է: Դա կենսական և պրակտիկ գործընթաց է և ոչ թե հռետորական դիմում: Ազատությունը պարզապես միայն մարդկանց իրավունքների ընդհանուր կոչերը չէն: Այլ այդ կոչերի վերածումը որոշակի գործողության:
Վուդռոու Ուիլսոն

Իր հիմնական գծերով Անկախության Հռչակագիրը խոր հոգևոր փաստաթուղթ է: Այն ոչ թե նյութական, այլ հոգևոր գաղափարների կոչ է: Հավասարություն , ազատություն, անկախ ժողովրդավարություն, մարդկանց իրավունքներ`, սրանք բաներ են, որ կարելի է տեսնել և շոշափել: Քանի դեռ ամերիկյան ժողովուրդը հավատ ունի սրանց նկատմամբ, անկախության սկզբունքները կծաղկեն:
Քալվին Քուլիջ

   Անկախությունը ցույց է տալիս, որ մարդ հոգի ունի, և այդ պատճառով բոլոր մարդիկ իրար հավասար են, և դա ամերիկյան սիստեմի անկյունաքարն է:
Դեյվիթ. Դ. Էյզենհաուեր

Կարծում եմ, որ այս հիշարժան փաստաթղթի հեղինակները նպատակ ունեին ընդգրկել բոլոր մարդկանց, բայց նրանք մտադիր չէին  հայտարարել, թե բոլորը հավասար են բոլոր կողմերով: Նրանք նպատակ չունեին ասելու, թե բոլորը հավասար են գույնով, չափսով, մտավոր կամ հոգևոր կարողություններով կամ սոցիալական ծագումով: Նրանք, որոշակի ձևակերպել են, թե ինչ կողմերով են հավասար համարում, հավասար` <<Որոշակի տարրական իրավունքներ, որոնցից են կյանքը, ազատությունը և երջանկության ձգտումը>>: Այս էին նրանք ասում և այս էլ նկատի ունեին:
Եկեք հրաժարվենք սոփեսություն անելուց այս կամ այն մարդու մասին, այս կամ այն ազգի մասին, որ մի ազգը ավելի ցածր է և պետք է դրվի ավելի ցածր պայմաններում, հրաժարվենք այդ մտածելակերպից, որ թողել են մեզ: Եկեք հրաժարվենք այս ամենից, և այս երկրում միանանք մի մարդու պես, մինչև որ նորից կարողանանք ասել` բոլոր մարդիկ հավասար են… Ես գնում եմ հուսալով, որ ազատության ճրագը կվառվի ձեր սրտերում այնպես, որ այլևս չեն կասկածի, թե բոլոր մարդիկ հավասար են:

Աբրահամ Լինքոլն

 

Ամերիկայի պրեզիդենտները ժողովրդավարության մասին
  Ժողովրդավարությունը այնքանով է պետություն, որքանով ընկույզը` ծառ, տաճարը` շենք:
Ջոն Ադամս

Կառավարման ամենավատ ձևը մաքուր ժողովրդավարությունն է, այսինքն` երբ քաղաքացիները անշեղորեն գործում և հետևում են օրենքներին: Նման կառավարությունը  անզոր է տարաձայնությունների չարիքի դեմ:
Ջեյմս Մադիսոն

  Ինչպես չեմ կարող լինել ստրուկ, այնպես էլ չեմ կարող լինել տեր: Այս արտահայտում է իմ վերաբերմունքը ժողովրդավարության նկատմամբ: Այն  ամենը, ինչ տարբերվում է սրանից, որ չափով որ տարբերվում է` դեմոկրատիա չէ:
Աբրահամ Լինքոլն

Ժողովրդավարության նավը, որը անցել է բոլոր փոթորիրկներով, կարող է խորտակել նավում եղածների խռովության պատճառով:
Գրուվեր Քլիվըլանդ

   Ժողովրդավարությունն ավելին է, քան կառավարման ձև: Դա առանձնահատկություն է: Նրա ետևում երկարատև կարգուկանոն է, որը մարդկանց ինքնահաստատում, ինքնատիրապետում, սովորության ուժ և խաղաղություն հասարակական խորհուրդ և հարգանք է տալիս օրենքի նկատմամբ:
Վուդրոու Վիլսոն

   Ժողովրդավարությունը ոչնչացնող չէ, այլ ստեղծող: Նա թագավորների աստվածային իրավունքների ժխտումը չէ, այլ մարդկանց աստվածային իրավունքների հավելյալ հաստատումը: Նա մարդկային հարաբերությունների այբուբենն է: Նրա հիմքը խարսխվում է հավիտենականության վրա:
Քալվին Քուլիջ

   Ժողովրդավարական կառավարության ամենամեծ նպատակը իր քաղաքացդիներին հնարավերին չափ աջակցելն է: Նրանց կյանքի պայմանները լավացնելը, նրանց այնպիսի ազատությունների տալը, որ չեն խանգարի իրենց հարևաններին` զբաղվելու արտադրությամբ  և մշակույթով:
Ֆրանկլին Դ.Ռուզվելտ

Ժողովրդավարության համար անփոխարինելի մարդ գոյություն չունի: Երբ հանրապետությունը հանգում է մարդու անփոխարինելիության մտքին, մենք արդեն ունենք կայսր:
Ժողովրդավարության հիմքում ընկած է այն համոզմունքը, որ մարդ ունի բարոյական և մտավոր ունակություններ, ինչպես նաև տարրական իրավունքներ` ինքն իրեն խելամտորեն և արդարացի ղեկավարելու:
Ժողովրդավարությունը հաստատում է, որ կառավարությունը ստեղծված է անհատի օգտի համար, դեմոկրատիան որոշում է անհատի իրավունքների և ազատության չափը:
  Ժողովրդավարությունը ցույց է տալիս, որ ազատ ազգերի միջև ծագող տարաձայնությունները կարող են լուծվել արդարացիորեն և կարող է ձեռք բերվել երկարատև խաղաղություն:

Հարրի Թրումեն

Ժողովրդավարությունը մի բառով բացատրելու համար պետք է օգտագործել համագործակցություն բառը:
Էյզենհաուեր
 
   

Ամերիկացի պրեզիդենտները կառավարության, պետության մասին   
  Ազդեցությունը դեռ կառավարություն չէ:
Ջորջ Վաշինգտոն

Իմ թանկագին համաքաղաքացիներ: Մեր կառավարման ձևը, ինչքան էլ անգնահատելի լինի, մեզ շատ պարզ ցույց է տալիս ուրիշ ազգերի նենգ բանսարկությունները և նրանց կործանարար ազդեցությունը: Անհողդողդ չեզոքությունից բացի ոչինչ չի կարող պահպանել մեզ:

   Ոչ թե ուժերի համախմբումը կամ համակենտրոնացումը, այլ նրանց բաշխումն է ստեղծում լավ կառավարություն:

   Կառավարությունները ուժ են ստանում կառավարվողների վստահությունից:

   Այն կառավարությունն է ուժեղ, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն նրա մի մասն է զգում:

   Ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց վախի կամ պարտքի զգացման: Լսավ մարդիկ կենթարկվեն վերջինին, իսկ վատերը` միայն առաջինին:

Թոմաս Ջեֆերսոն
 
   

Ամերիկայի պրեզիդենտները ընտրությունների մասին
  Ընտրություններին մասնակցելու իրավունքը ամերիկյան քաղաքացու համար շատ էական է: Երբ այն առաջնորդվում է ողջախոհությամբ, խելամտությամբ, հայրենասիրությամբ և մեր հաստատությունների ճիշտ իմացությամբ, այն դառնում է դեմոկրատական կառավարության իրական հիմքը, որտեղ գերագույն ուժը մարդիկ են:
Անդրյու Ջոնսոն

Համընդհանուր ընտրական իրավունքի համար պետք է ունենալ համընդհանուր կրթվածություն:

Ռուզվելտ Հեյս

Ազատությունը կարող է ապահով լինել այն ժամանակ, երբ ընտրելու իրավունքը լուսավորվում է կրթությամբ:
   Տեղական վատ իշխանությունը իրոք որ մեծ չարիք է, որից պետք է խուսափել:Սակայն բռնանալ ազատության և ընտրական իրավունքների վրա` ավելին է, քան չարիքը: Դա հանցագործություն , որը շարունակվելու դեպքում կխորտակի կառավարության հիմքերը:

Ջեյմս Գարֆիլդ

Քվեատուփը ազատ քաղաքացիների վեճերի ամենից արդար դատավորն է:
Ջեյմս Բուչանան

 Քվեատուփը ավելի հզոր է, քան հրազենի գնդակը:
Աբրահամ Լինքոլն
 
   

Ամերիկայի պրեզիդենտները պրեզիդենտության մասին
  Ներկայիս իմ պարտականություններին անցնելիս ոչինչ չեմ կարող խոստանալ, բացի նրանից, որ իմ մտադրություններն ազնիվ են և դրանք իրագործելու եմ ճշտությամբ և ջանասիրաբար:
Ջորջ Վաշինգտոն

   Ոչ մի մարդ, որ երբևէ պրեզիդենտ է եղել, չի ողջունի իր ընկերոջը այդ պարտականությունը ստանձնելու համար: Պրեզիդենտները պարգևներ են բաժանում` վաստակելով թշնամիներ և դառնալով <<անշնորհակալ>>:
Ջոն Ադամս

Ոչ մի մարդ դեռ չի արդարացրել իրենից սպասվող ակնկալիքները` դառնալով պրեզիդենտ:
Ես ուզում եմ նշել, որ իմ անձնական կարողությունը չի ավելացել ղեկավարմանս ընթացքում: Ես հեռանում եմ այնպես մաքուր, ինչպես եկա:

Թոմաս Ջեֆերսոն

   Պրեզիդենտի ամենաբարձր պարտականությունը սահմանադրությունը օրինազանցությունից զերց պահելն է: Պրեզիդենտի ուժը ժխտելու մեջ է, ոչ թե հաստատելու: Նա չի կարող անտեսել օրենքը:
Ջեյմս Փոլք

Պրեզիդենտը ավելի փառահեղ բան է, քան քրիստոնեական աշխարհում զանկացած ժառանգաբար անցնող միապետական թագը: Բայց դա, այնուամենայնիվ, փշե պսակ է:
Իմ ամենամեծ ցանկությունը երկիրս խաղաղ և բարգավաճ տեսնելն է և ապրելը` վայելելով համերկրացիներիս սերն ու հարգանքը:

Ջեյմս Բուչանան

   Իրենց ժամկետի վերջում շատ քիչ պրեզիդենտներ են երջանկություն ունեցել տեսնել իրենց կուսակցությունը ավելի հզորացած, քան ընտրություններից առաջ: Շատ քչերի օրոք է երկիրը բարգավաճել: Արդյունքները ակնհայտ են: Ծառը պտուղից է իմացվում:
Ռուզերֆորդ Հեյս

   Կարևոր չէ, թե ինչքան երկար ես պրեզիդենտ, կարևոր է, թե ի՞նչ ես արել այդ ժամանակ: Ինձ տրվեց այդ հնարավորությունը, ես լավ կատարեցի իմ գործը: Պատմության մեջ ես իմ տեղը երևի ունեմ: Գուցե որևէ մեկը ավելի լավը լիներ, քան ես, բայց ես արեցի ամեն ինչ` իմ հնարավորության սահմաններում:
Թեոդոր Ռուզվելտ

   Պրեզիդենտը ազատ է և՛ օրենքի, և՛ իր խղճի առաջ դառնալու այնպիսին, ինչպիսին նա ցանկանում է դառնալ:
Վուդրոու Վիլսոն

   Չեմ կարծում, որ պրեզիդենտը պետք է հրաժարվի իր անձնական ընկերներից կամ կյանքի հաճույքներից:
Աստված իմ, այս ինչ անիծյալ աշխատանք է: Թշնամիներս ինձ չեն անհանգստացնում: Ես նրանց մասին լավ հոգում եմ:Բայց իմ ընկերները, գրողի տարած ընկերներս…նրանք են ինձ անհանգստացնում:

Ուորեն Հարդինգ