ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ | ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն | ARCHIVE | սկիզբ
Ծրագրեր | Ազգային ժողովրդավար |Լուրեր | Քաղաքական մշակույթ | Համայնքներ | Գրադարան | ԶԼՄ –ներ | ՀԿ-ներ/OO/NGOs | Photo
 
 




SMALL
 
 
MEDIUM


 
 
free hit counters

 
 ԱՆՑՈՒՄ  ԴԵՊԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱԶԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ
 

Ադամ Պշեվորսկի
Ամերիկացի քաղաքագետ

   Դեպի ժողովրդավարություն տանող ճանապարհը փշոտ է: Իսկ վերջնական արդյունքը երաշխավորված չէ: Այն կախված է ճանապարհից: Շատ երկրներում հաստատված ժողովրդավարությունը բավականաչափ ամուր չէ եղել գոյատջևելու համար: Մի շարք երկրներում անցումն ընդհանրապես հայտնվել է փակուղում:
   Ավտորիտար վարչակարգի փլուզման գործընթացը կարող է փոխել իր հունը և ետ ընթանալ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 1968թ. Չեխոսլովակիայում, 1974թ. Բրազիլիայում և 1981թ. Լեհաստանում: Այդ գործընթացը կարող է հանգեցնել նոր բռնատիրությունների, ինչպես դա տեղի ունեցավ Իրանում և Ռումինիայում: Եթե անգամ չվերականգնվեն հին վարչակարգերը կամ չստեղծվեն նորերը, անցումը կարող է ճանապարհի կեսին կանգ առնել և վերածվել մի համակարգի, որը սահմանափակում է մրցակցությունը և ստեղծում ռազմական միջամտության սպառնալիք: Եվ նույնիսկ այն դեպքում, երբ, այնուամենայնիվ, հաջողվում է ժողովրդավարություն հաստատել, միշտ չէ, որ այն բավականաչափ ամուր է լինում: Որոշակի պայմաններում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը կարող է հանգեցնել նրան, որ, ի վերջո, քաղաքական առանձին ազդեցիկ ուժեր կարող են ընտրություն կատարել հօգուտ ավտորիտարիզմի: Հետևաբար` ամուր, կայուն ժողովրդավարությունը միայն մեկն է ավտորիտար համակարգերի փլուզման գործընթացի մի քանի հնարավոր ելքերից:
   Բոլոր ավտորիտար հասարակարգերը, որքան էլ ունենան <<մտրակի և քաղցրաբլիթի>> տարբեր համամասնություններ, ունեն մեկ ընդհանուր հատկանիշ. դրանք չեն կարողանում հանդուրժել անկախ կազմակերպությունների գոյությունը:
   Դեռ Վեբերն էր նկատել, որ կազմակերպված, հավաքական <<այլընտրանքի բացակայության դեպքում մարդիկ համակերպվում են, և այս ժամանակ առանձին անհատն իրեն թույլ և անօգնական է զգում>>: Ավտորիտար հասարակարգի համար վտանգավոր է ոչ թե այդ  հասարակարգի ներկայացուցչականության` լեգիտիմության քայքայումը, այլ կազմակերպված հակառակ բևեռը` այլընտրանքային ապագայի հավաքական նախագիծը:

    Եթե չկան <<հավաքական>> այլընտրանքներ, վարչակարգի նկատմամբ առանձին անհատների դիրքորոշումը չի կարող էական ազդեցություն ունենալ այդ վարչակարգի անսասանության վրա:
  
Միայն հավաքական այլընտրանքի առկայությունն է առանձին անհատին քաղաքական ընտրության հնարավորություն ընձեռում: Այդ պատճառով են ավտորիտար վարչակարգերն ատելություն տածում անկախ կազմակերպությունների նկատմամբ և փորձում կամ դրանք ենթարկել իրենց վերահսկողությանը կամ ոչնչացնել բռնի ուժով: Այս պատճառով են ավտորիտար վարչակարգերն այդպես վախենում խոսքից, նույնիսկ, եթե խոսքերն արտահայտում են այն, ինչ բոլորին հայտնի է. խոսքի ոչ միայն բովանդակությունը, այլև արտահայտման փաստն իսկ մարդկանց ոգեշնչելու ներուժ ունի:
   Ինչու՞ է ավտորիտար հասարակարգը ներկայացնող խումբն ինչ-որ պահից սկսում հանդուրժողական վերաբերմունք դրսևորել քաղաքացիական հասարակության որևէ անկախ կազմակերպության նկատմամբ: Իսպանական վարչակարգը որոշակի փուլում դադարեցրեց <<աշխատավորական հանձնաժողովների>> հալածանքները, գեներալ Պինոչետը թույլ տվեց քաղաքական կուսակցությունների վերածնումը, 1986թ. հուլիսին գեներալ Յարուզելսկին հրաման արձակեց քաղաքական գործունեության համար ազատազրկման ենթարկված բոլոր անձանց համարներում շնորհելու մասին, և սա ընդդիմության օրինականացման ազդակ դարձավ: Այս ամենը միատարր ավտորիտար իշխանության ներսում ճեղքերի առաջացման վկայություններն են: Դրանք ազատականացման առաջին նշաններն են:
   Այս որոշումները երկու կերպ կարելի է բացատրել` <<ներքևից>> կամ <<վերևից>>: Հունգարիան, օրինակ, սովորաբար դիտարկում է իբրև ավտորիտար իշխանության պառակտման դեպք: Կ. Գրոսի խոսքերով` <<ոչ թե ընդդիմադիրները ոչնչացրին կուսակցությունը, այլ, որքան էլ դա զարմանալի է, ինքը` ղեկավարությունը>>: Արևելյան Գերմանիայում մենք ականատես եղանք մյուս ծայրահեղությանը. իշխանական  կառույցներում պառակտման նշույլ անգամ չկար այնքան ժամանակ, քանի դեռ հարյուր հազարավոր ցուցարարներ դուրս չեկան Լեյպցիգի փողոցները:
   Այնուամենայնիվ, մասնավոր գործընթացների ուսումնասիրությանը նվիրված գրականության մեջ միևնույն իրադարձությունը մեկնաբանելիս երբեմն միաժամանակ նշվում են երկու տարբեր պատճառներն էլ: Կարդոզոն Բրազիլիայում լարվածության մեղմացման պատճառները տեսնում էր գեներալների միջև տարաձայնություններում, իսկ Լամոնտյեն այդ մեղմացումը համարում էր զանգվածային շարժման արդյունք: Այնպես որ, ազատականացման գործընթացների մեկնաբանության ժամանակ <<ներքևից վերև>> և <<վերևից ներքև>> մոդելները հաճախ մրցակցում են միմյանց հետ:
   Վերլուծական դժվարությունների պատճառն այն է, որ միայն երկու ուղղություն ենթադրող մոդելը չափազանց կոպիտ է: Ազատականացման մասին որոշումներն ընդունվում են զուգահեռաբար և վերևում, և նեքևում:
   Նույնիսկ այն դեպքերում, երբ ավտորիտար վարչակարգի պառակտումն ակնհայտ է դառնում զանգվածային շարժումից շատ և շատ առաջ, անհասկանալի է մնում, թե ինչու՞ վարչակարգը հենց այդ պահին ճեղքվածք տվեց: Պատասխանը մասամբ այն է, որ իշխանության մաս կազմող ազատականության կողմնակիցները տեսնում են դեռևս լիովին չկազմակերպված ուժերի հետ դաշինքի հնարավորությունը:
   Ընդհակառակը, այն դեպքերում, երբ զանգվածային շարժումը նախորդում է վարչակարգի պառակտմանը, անհասկանալի է մնում, թե ինչու՞ վարչակարգը չի որոշել ուժային եղանակներով ճնշել այդ շարժումը: Պատասխանը մասամբ այն է, որ վարչակարգը կիսված է եղել կոշտ քաղաքականության իրականացման և ազատականացման կողմնակիցների ճամբարների: Զանգվածային շարժումն ազատականացման հնարավոր կողմնակիցների համար ազդանշան է դառնում քաղաքացիական ուժերի հետ դաշինք կնքելու համար:
   Անկախ այն բանից, թե ո՞րն է առաջինը դրսևորվում` իշխանության պառակտու՞մը թե՞ զանգվածային շարժումը, ազատականացումը միևնույն տրամաբանությունն ունի: Տեղի է ունենում այն, ինչ 1954թ. Իլյա Էրենբուրգն անվանել է ջերմնացում. Քաղաքացիական հասարակության սառցաբեկորի հալվելը հանգեցնում է ավտորիտար վարչակարգի ամբարտակների փլուզմանը:
   Բռնությունների թուլացման առաջին արձագանքը լինում է անկախ կազմակերպությունների մեծ աճը: Կարճ ժամանակում ստեղծվում են ուսանողական կազմակերպություններ, մասնագիտական միավորումներ:Բրազիլիայում, օրինակ, առաջինը համախմբվեցին իրավաբանները, լրագրողներն ու ուսանողները, նրանց հետևեցին տեղական համայնքային կազմակերպությունները: Լեհաստանում 1980թ. սեպտեմբերին մի քանի շաբաթների ընթացքում  <<Համաձայնությանը>> միացավ շուրջ 10 միլիոն մարդ, իրենց անկախ հայտարարեցին անգամ վարչակարգի կողմից ստեղծված ու նրա հսկողության տակ գտնվող կազմակերպությունները, անգամ <<Զսբոսաշրջիկների և ճանապարհորդների ընկերակցությունը>>:

   Քաղաքացիական հասարակության վերածնման արագությունը կախված է նրանից, թե որն է ավտորիտար վարչակարգի հավասարակշռության հիմքը` սուտը, վախը, թե՞ տնտեսական բարեկեցությունը:
  
Հռետորական խոսքի հասարակարգերում, որտեղ բոլորն ասում են բաներ, որոնց իրենք էլ չեն հավատում, և որոնց հավատալը չի էլ ենթադրում, նոր խոսքը վարչակարգի հիմքի փլուզում է նշանակում: Երբ հայտարարում են, թե թագավորը մերկ է, հավասարակշռությունն անմիջապես խախտվում է: Ռումինիայում մի քանի մարդ սկսեց Չաուշեսկուի դեմ ուղղված կոչեր անել նրա` Իրանից վերադառնալու առթիվ կազմակերպված երթի ժամանակ, և մի քանի օրից վարչակարգը փլուզվեց:
   Վախի վրա հիմնված վարչակարգերում, որտեղ խոսքը թույլատրելի է, եթե այն հրապարակավ չի արտասանվում, օրինակ` հետստալինյան Լեհաստանում կամ 1982թ. հետո Մեքսիկայում, այլակարծությունը կարող է երկար ծխալ, նախքան բոցավառվելը: Այս դեպքում որոշիչ գործոն է դառնում անվտանգության զգացումը, որով մարդը համակվցում է զանգվածային հավաքի ժամանակ: Լեհերն ընդդիմադիր ուժ զգացին 1979թ. հունիսին Հովհաննես Պողոս պապի` Լեհաստան կատարած այցի ժամանակ, երբ փողոց էր դուրս եկել շուրջ 2 միլիոն մարդ:
   Բուլղարիայում բողոքի առաջին ցույցը վերաճեց նոր իշխանության եկած Մալդենովի պատվին 1989թ. նոյեմբերի 17-ին կազմակերպված հանրահավաքից:
   Արևելյան Գերմանիայում շարժում սկսվեց, երբ գնացքները փախստականներին սկսեցին անցկացնել Չեխոսլովակիայի սահմանը և տեղափոխել Արևմտյան Գերմանիա:
   Վերջապես, տնտեսական բարեկեցության փոխարեն կեղծիքը հանդուրժելու լռելյան համաձայնության վրա հենվող վարչակարգերը` Կադարան Հունգարիայում, Լեհաստանը Գերեկի օրոք, Մեքսիկան մինչև 1982թ., խոցելի են նախևառաջ տնտեսական ճգնաժամերի պատճառով: Ազատականացումը սկսվում է, անկախ կազմակերպություններ են ծնվում և առաջադրում իրենց նպատակները: Մինչդեռ վարչակարգի կենտրոնացված ինստիտուտները մնում են անմատչելի, մրցակցությունից դուրս: Ուստի քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպությունները չեն կարողանում իրենց հայացքներն ու շահերը պաշտպանել այդ ինստիտուտներում:
   Այդ իսկ պատճառով միակ տեղը, որտեղ նրանք կարող են պայքարել իրենց արժեքների ու շահերի համար, մնում է փողոցում: Եվ պայքարն անխուսափելիորեն զանգվածային բախման բնույթ է ստանում:
   Այս դեպքում ազատականացումն այլևս չի կարող շարունակվել: Ազատականացման քաղաքականությունը տապալվում է: Իշխանության ներսում ազատականացման կողմնակիների դիրքերը խարխլվում են: Շարժումը հայտնվում է բռնի ճնշման վտանգի ճանապարհին: Ճանապարհ, որը կարող է նաև քաղաքացիական ուժերի հաղթանակով ավարտվել:
   Սա է այլընտրանքը. ազատականացումը  կամ ավարտվում է` հանգեցնելով մռայլ ժամանակների և անամոթաբար անվանվելով նորմալացում, կամ շարունակվում է և վերաճում ժողովրդավարացման

ԱՆՑՈՒՄ ԴԵՊԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ.
ԱԶԱՏԱԳՐՈՒՄ ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԿԱՌՈՒՑՈՒՄ


   Դեպի ժողովրդավարություն տանող ճանապարհը փշոտ է: Իսկ վերջնական արդյունքը երաշխավորված չէ: Այն կախված է ճանապարհից:
    Ազատականացումը սկսվում է, անկախ կազմակերպություններ են առաջադրում իրենց նպատակները: Մինչդեռ վարչակարգի կենտրոնացված ինստիտուտներն անմատչելի են մնում: Ուստի քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպությունները չեն կարողանում իրենց հայացքներն ու շահերը պաշտպանել այդ ինստիտուտներում: Այդ իսկ պատճառով միակ տեղը, որտեղ նրանք կարող են պայքարել իրենց արժեքների ու շահերի համար, մնում է փողոցը: Եվ պայքարն անխուսափելիորեն զանգվածային բնույթ է ստանում: Շարժումը հայտնվում է բռնի ճնշման վտանգի ճանապարհին: Ճանապարհ, որը կարող է նաև քաղաքացիական ուժերի հաղթանակով ավարտվել:
   Սա է այլընտրանքը. ազատականացումը կամ ավարտվում է` հանգեցնելով մռայլ ժամանակների և անամոթաբար անվանվելով նորմալացում կամ շարունակվում է և վերաճում ժողովրդավարացման:
   Բռնատիրության փլուզումից հետո գերխնդիր է դառնում այն, թե արդյո՞ք քաղաքական ուժերը կհամաձայնեն բաց, թեկուզև` սահմանափակ մրցակցություն հանդուրժող ինստիտուտների գոյությանը: Եվ այն, թե արդյո՞ք այդ ինստիտուտները, ենթարկվելով նախապես չկանխորոշված մրցակցության արդյունքներին ու պատրաստ լինելով համաձայնել այդ արդյունքներին, կարող են քաղաքական տարբեր ուժերի մասնակից դարձնել ժողովրդավարացման գործընթացին:
   Ժողովրդավարության ներկայացումն իբրև բռնապետության դեմ հասարակության պայքար հնարք է, որն օգնում է համախմբել ավտորիտար վարչակարգի հակառակորդ ուժերին: Իրականում հասարակությունը բաղկացած է տարբեր խմբերից, և ժողովրդավարության իմաստն էլ տարբեր խմբերի տարբեր, հաճախ` հակոտնյա շահեր արտահայտող ուժերի մրցակցությունն է: Այս իրավիճակը մի հետաքրքիր երկվություն է ստեղծում. ժողովրդավարության հասնելու համար ավտորիտարիզմի հակառակորդները պետք է համախմբվեն ավտորիտարիզմի դեմ պայքարում, սակայն արդեն բուն ժողովրդավարության պայմաններում հաղթանակի հասնելու համար նրանք պետք է մրցակցեն միմյանց հետ:

   Ժողովրդավարության համար մղվող պայքարը միշտ երկու ճակատ ունի. ընդդեմ ավտորիտար վարչակարգի` հանուն ժողովրդավարության հաղթանակի և ընդդեմ սեփական դաշնակիցների` հանուն ապագա ժողովրդավարության պայմաններում առավել լավ դիրքեր ունենալու:
   Ելնելով սրանից` անհրաժեշտ է առանձնացնել ժողովրդավարացման գործընթացի երկու ասպեկտները` ավտորիտար վարչակարգից ազատագրումը և ժողովրդավարական կառավարման համակարգի կառուցումը: Անցման մեջ նրանցից յուրաքանչյուրի` մյուսի համեմատ ավելի նշանակալի լինելը պայմանավորված է այն դերով, որ ավտորիտար վարչակարգում խաղում են վարչակազմը ղեկավարող քաղաքական ուժերը, և մասնավորապես այն դերով, որ այնտեղ խաղում են զինված ուժերը:
   Այնտեղ, որտեղ բանակը հավատարիմ է մնում բռնատիրությանը, անցման գործընթացում ազատագրումն ավելի կարևոր է դառնում: Դրա օրինակներ են Չիլին և Լեհաստանը: Ազատագրման տարրերը գերակա էին նաև Իսպանիայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Հարավային Կորեայում և Բուլղարիայում:
  
Մյուս կողմից, եթե ռազմական ղեկավարության շրջանում միասնականություն չկա, ինչպես դա տեղի ունեցավ Հունաստանում, Պորտուգալիայում և Արգենտինայում, և կամ եթե զինված ուժերը գտնվում են հասարակության գործուն վերահսկողության տակ, ինչպես, օրինակ, մյուս արևելաեվրոպական երկրներում, բռնատիրությունից ազատագրման տարրերը համեմատաբար պակաս կարևոր էին և ավելի քիչ էին ազդում ժողովրդավարության կառուցման վրա:
   Կարելի է առանձնացնել քաղաքական ուժերի չորս տեսակ` ավտորիտար ղեկավարության ներսում գործող կոշտ գծի ու բարեփոխումների կողմնակիցներ և ընդդիմադիր ճամբարի չափավորներ ու արմատականներ: Ընդ որում, ընդդիմադիր ճամբարի չափավոր և արմատական թեևերը միմյանցից կարող են տարբերվել միայն ռիսկային գործողությունների նկատմամբ իրենց վերաբերմունքով: Չափավոր կարող են լինել նրանք, ովքեր վախենում են կոշտ գծի կողմնակիցներից. պարտադիր չէ, որ նրանք պակաս արմատական նպատակներ ունենան, քան ընդդիմադիր ճամբարի արմատական թևի ներկայացուցիչները:
   Բռնատիրությունից կարելի է ազատագրվել միայն այն դեպքում, եթե իշխանությունների ճամբարի բարեփոխումների կողմնակիցներն ու ընդդիմության ճամբարի չափավորները համաձայնության են գալիս: Այս դեպքում գործընթացն ավարտվում է երաշխիքներ ունեցող, կայուն ժողովրդավարության հաղթանակով:
  
Ազատագրումը հնարավոր է, երբ բարեփոխումների կողմնակիցներն ու չափավոր ընդդիմադիրները պայմանավորվածություններ են ձեռք բերում ժողովրդավարության պայմաններում իրենց քաղաքական ազդեցությունը պահպանելու վերաբերյալ, այն էլ այն դեպքում, եթե բարեփոխիչներն ի վիճակի են չեզոքցնել կոշտ գծի կողմնակիցներին, և եթե չափավորներն ի վիճակի են վերահսկել արմատականներին:
   Բարեփոխումների կողմնակիցները հետաքրքրում են չափավորներին այնքանով, որքանով այդ բարեփոխիչներն ազդեցություն ունեն կոշտ գծի կողմնակիցների ու հատկապես զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչների վրա: Եվ ընդհակառակը, բարեփոխիչների համար չափավորները քաղաքական նշանակություն ունեն, եթե նրանք ի վիճակի են մեղմելու արմատականների կրքերը: Այդ իսկ պատճառով չափավորները պետք է կամ ապահովեն արմատականների պահանջների հանդուրժելի մասը կամ բռնատիրական իշխանության ձեռքում այնքան իշխանության թողնեն, որ կարողանան վախեցնել իրենց դաշնակիցներին` արմատականներին: Այսպիսով, մի կողմից` չափավորները արմատականների կարիքն ունեն` վերջիններիս միջոցով բարեփոխիչների մոտ ծանրակշիռ երևալու համար, մյուս կողմից` չափավորները վախենում են, որ արմատականները կարող են և չհամաձայնել վարչակարգի թեևերից մեկի հետ գործարք կնքելուն:
   Բարեփոխիչների և չափավորների միջև գործարքը պետք է կնքվի: Հակառակ դեպքում բարեփոխիչները կարող են համաձայնության գալ կոշտ գծի կողմնակիցների հետ, իսկ չափավոր ընդդիմադիրները` արմատականների հետ. կստեղծվեն մինչև վերջ մարտնչելու պատրաստ երկու հզոր խմբավորումներ:
   Դեպի ժողովրդավարություն տանող անցումն իրականացվում է բանակցությունների միջոցով. ժողովրդավարությունը գործարքների արդյունք է: Ժողովրդավարությունը հաստատվում է, եթե կողմերը պ-այմանավորվածություններ են ձեռք բերում բաց մրցակցություն հանդուրժող ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ:
  
Դեպի ժողովրդավարություն տանող անցումն իրականացվում է բանակցությունների միջոցով. Ժողովրդավարությունը գործարքների արդյունք է: Ժողովրդավարությունը հաստատվում է, եթե կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերում բաց մրցակցություն հանդուրժող ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ:
   Յուրաքանչյուր քաղաքական ուժ ընտրում է այն ինստիտուցիոնալ կառուցվածքը, որը նպաստավոր է իր արժեքների, շահերի ու ծրագրերի համար:Եվ, կախված ուժերի հարաբերակցությունից, տեղի է ունենում հետևյալը. կամ ժողովրդավարական ինստիտուցիոնալիզմը հաղթանակում է` տանելով թեկուզև ոչ լիակատար հաղթանակ կամ սկսվում է պայքար ամուր իշխանության համար, պայքար նոր բռնատիրության համար:
   Ինստիտուտների վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք բերելը լուրջ խնդիր է, քանի որ իր հերթին ծնում է քաղաքական, տնտեսական ու ռազմական միջոցների բաշխման խնդիրը:
   Եթե միջոցների բաշխման արդյունքները նախապես հայտնի են դառնում, առաջանում են հնարավոր զարգացումների մի քանի տարբերակներ: Եթե պարզվում է, որ ուժերի հարաբերակցությունը հավասարաչափ չէ, և ինստիտուտները արտացոլելու են այդ անհավասարաչափությունը, ապա այդ ինստիտուտները կլինեն կայուն: Եթե պարզվում է, որ ուժերի հարաբերակցությունը հավասարաչափ է, ապա կարող է տեղի ունենալ անկանխատեսելին. կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել, կարող է լուրջ պայմանավորվածություն ձեռք բերվել ինստիտուտների վերաբերյալ, կարող է հարաբերական հանդուրժողական ինստիտուցիոնալ վիճակ ստեղծվել: Եթե ուժերի հարաբերակցությունը հայտնի չէ, ապա ինստիտուտները ձևավորում են վերահսկողության մի ուժեղ համակարգ և շարունակում են գոյատևել ու ամրանալ` անկախ մյուս բոլոր պայմաններից:

<<Անցում դեպի ժողովրդավարություն>>



Թարգմանությունները`
Ա. Միրզոյան