ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ | ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն | ARCHIVE | սկիզբ
Ծրագրեր |Ազգային ժողովրդավար |Լուրեր | Քաղաքական մշակույթ | Համայնքներ | Գրադարան | ԶԼՄ –ներ | ՀԿ-ներ/OO/NGOs | Photo
 
 





SMALL
 
 
MEDIUM


 
 
free hit counters

 
ԱՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱԿ
 

 Քեյթ Ռոբինս

  
Դժվար էր հավատալ, թե 54 տարեկան հասակում Չերչիլը ստվերային իշխանություն ունենալու նոր ձգտում ուներ: <<Միայն մի նպատակ է դեռևս ինձ գրավում, - գրում էր նա կնոջը 1929թ. օգոստոսի 29-ին, -եթե այն չլիներ, ես կհեռանայի` նոր արոտավայրեր որոնելու>>: Դժվար չէ ենթադրել, որ խոսքը Պահպանողական կուսակցությունն առաջնորդելու և վարչապետ դառնալու մասին է:
   Կուսակցության ղեկավարի պաշտոնում Բոլդուինին փոխարիրնեց Չեմբեռլենը, որը հինգ տարով մեծ էր Չերչիլից: Չերչիլի համար տեղ չճգտնվեց ոչ 1931թ. ձևավորված ՄակԴոնալդի, ոչ 1935թ. Բոլդուինի և ոչ էլ 1937թ. Չեմբեռլենի կառավարություններում: Նա մեծ հեղինակություն ուներ: Չնայած իր թերություններին` նա մի մարդ էր, որը <<կանգնած էր կուլիսների ետևում և սպասում էր>>:
   Սակայն նրա նկատմամբ եղած հետաքրքրությունը մարում էր: Նրա կատարած քաղաքական կրակոցներն ավելի ու ավելի անիմաստ և իզուր էին դառնում: Թվում էր` այս գործողությունների հեղինակը մի մարդ էր, որը կորցրել է իշխանությունը և այլևս չի էլ ակնկալում կրկին դրան տիրանալ: Ժամանակակիցների համար ավելի դժվարչ էր դառնում հասուն Չերչիլի մեջ գտնել հավասարակշռության կետը համոզմունքի, նախապաշարմունքների, իմաստության և համառության միջև: Թվում էր` Չերչիլն ինքն էլ համոզված չէ իր հավասարակշռության մեջ: Նա հավասարապես զվարճացնում, զարմացնում և զայրացնում էր: Կարելի էր կարծել` նրա անհաջողության պատճառն այն է որ նա չափազանց տաղանդավոր է միանգամայն տարբեր ոլորտներում:
   Պաշտոնաթող լինելով` Չերչիլը ձեռնամուխ եղավ իր հեղինակության ամրապնդմանը: Նա սկսեց աշխատել իր նախնու` Մալբորոյի դքսի կենսագրությունը ներկայացնող քառահատոր գրքի վրա: Բացի սրանից և լրագրային հոդվածներից, նա դեռ մի գաղտնի զենք էլ ուներ` <<Համաշխարհային ճգնաժամի>> եզրափակիչ հատորը, որը հրատարակվելու էր <<Իմ կյանքի վաղ տարիները>> վերնագրով: Այս ամենը թույլ տվեց, որ Չերչիլը մշտապես գտնվի թերթերի ազդագրերի առաջին մասերում:
   Ինչպես ինքն էր խոստովանում, Չերչիլն իր գրքերում ներկայացնում էր վաղուց արդեն անցյալ դարձած դարաշրջանի պատկերը: Պատկերը այն ժամանակաշրջանի, երբ Մեծ Բրիտանիայի գերիշխանությունը ծովում <<հավասարը չուներ>>, և <<իշխող ուժերը>> վստահ էին, որ կարող են աշխարհին սովորեցնել կառավարելու և տնտեսություն վարելու արվեստը: Այս ամենն արդեն անցյալ էր: Կղզին իսկապես վերածվել էր <<Ճահճացող պետության>>: Այժմ արդեն կարևոր հարցերից մեկն այդ <<իշխող ուժերի>> ինքնությունը պարզելն էր: Երեք կամ չորս հարյուր ընտանիքներ, որոնք դարեր շարունակ իրականացրել էին Բրիտանիայի ղեկավարումը և ականատես էին եղել մեծ կայսրության ստեղծմանը, այժմ գրեթե լիովին անօգնական էին դարձել: Նրանց քաղաքական արտոնությունների վերացման հետ վերացել էր նաև երկրի ինտելեկտի քաղաքականությունը: Չերչիլը չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ <<նախարարն այլևս պատկառանք  և վախ ներշնչող խորհրդավոր կերպար չէր>>: Նա ենթադրում էր, որ իշխանությունը մարդուց պահանջում է <<վեր կանգնել ընդհանուր զանգվածից>>, ինչպես ինքն էր ասում: Կարո՞ղ է առաջնորդ ձևավորվել այն <<սովորական տղաների>> շարքից, ու վիճակված է եղել որևէ մեծածավալ գործ կատարել: Իսկապես, նայելով շուրջբոլորը, Չերչիլը տեսնում էր ոչ թե <<սովորական տղաների>>` ժամանակակից բարդ պետություններ կառավարելու ունակությունը, այլ ավելի շուտ`  <<խորհրդարանական ու ընտրական համակարգերի դեմ ուղղված բուռն ռեակցիան>> և <<բացահայտ կամ քողարկված բռնատիրության հաստատումը>>: Նա իսկապես հասկանում էր, թե ինչու Իտալիայում իշխանության եկավ Մուսոլինին` <<ամենամեծ օրենսդիրը  կենդանի մարդկանց մեջ>>:
   Այս պայմաններում միայն անցյալն էր, որին կարող էր դիմել Չերչիլը, և Մալբորոյի կյանքը: Անցյալի և ապագայի փոխազդեցությունն անխուսափելի էր: Պատմական զուգահեռներ անցկացնելու համար Չերչիլը միշտ էլ պատրաստ էր Մալբորոյի անունը հիշատակել: Լյուդովիկոս 14-րդի դերում այժմ գանդես էր գալիս Հիտլերը: Աշխարհի պետական այրերից ոչ մեկն անցյալի հետ անընդհատ երկխոսության մեջ չէր գտնվում, որքան նա:
   Նա իր գրքում իրեն պարտավոր էր համարում արդարացնել իշխանության համար մղվող օրինական պայքարը: Այնուամենայնիվ, նա տարբերություն էր տեսնում Նապոլեոնի և Մալբորոյի միջև. <<Նապոլեոնը կարող էր հրամայել, իսկ Մալբորոն` համոզել և սիրաշահել: Դժվար է հաղթանակ տանել` այսպիսի հիմք ունենալով>>: Դժվար է ր Չերչիլի համար 30-ական թվականներին քաղաքական հաղթանակներ տանել` այսպիսի հիմք ունենալով:
   Չերչիլը վախենում էր, որ բրիտանական թագի ադամանդը` Հնդկաստանը, կարող է անդարձ կորչել: Այն էլ` ինչ-որ կիսամերկ Գանդիի պատճառով: Այս առումով Չերչիլի կանխագուշակումներն ապոկալիպտիկ էին: Հնդկաստանի փոխարքա դարձած լորդ Լինլիտգոին ուղղված իր կատաղի նամակներում նա գրում էր, որ Անգլիան մտնում է սեփական գոյությունը պահպանելու ուղղությամբ մեծ ճիգեր գործադրելու մի նոր փուլ, իսկ Հնդկաստանի պահպանումը գոյատևման որոշիչ բաղկացուցչներից է: Սակայն Չերչիլի ջանքերն ապարդյուն անցան, և 1931թ. նա հեռացվեց ստվերային կառավարությունից: Հնդկաստանի թեման նրան չօգնեց անգամ Բոլդուինին հեռացնելու և Պահպանողական կուսակցության ղեկավարությունը ստանձնելու հարցում: Չօգնեցին անգամ նրա պնդումները, թե Բոլդուինն է կուսակցության պառակտման մեղավորը: Չերչիլի դիրքորոշումն ավելի շուտ վանում էր կուսակցական ընկերներին, քան աջակցություն գտնում նրանց կողմից: Այս պայմաններում 1931 թվականին ՄակԴոնալդի Ազգային կառավարության անդամ դառնալու հրավեր չստացվեց, և Բոլդուինը որևէ լուրջ պատճառ չտեսավ  1935 թվականին իր կառավարության մեջ Չերչիլին ներգրավելու համար:
   Ընդհանուր առմամբ, Չերչիլը ոչ միայն չամրապնդեց, այլև ավելի թուլացրեց իր դիրքերը: Ավելին` կուսակցական ղեկավարության նկատմամբ նրա վերաբերմունքը մեկ անգամ ևս ցույց տվեց խորհրդարանի պահպանողական պատգամավորներին, որ նա չի գիտակցում կուսակցական հավատարմության նշանակությունը: Եվ հիմա, երբ նա սկում էր խոսել Եվրոպայի մասին, քչերն էին հակված լուրջ ուշադրության արժանացնել նրա խոսքերը:
  
Մինչդեռ աշխարհի վերաբերյալ Չերչիլի հայացքները հուշում էին, որ վեց տարի անց այն բավականին վտանգավոր տեղ է դառնալու: Նա տեսնում էր, որ բրիտանական հզորությունը փրկելը կամքի խնդիր է: Կամք, առանց որի ամենազորեղ ուժերն էլ աննպատակ էին: Սակայն նա չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչ աստիճանի է Առաջին համաշխարհային պատերազմը միլիոնավոր մարդկանց կամազուրկ դարձրել Երկրորդի հեռանկարի առջև, բացի, իհարկե, այն դեպքից, երբ ակնհայտ կլինի, որ այլընտրանք այլևս չկա:
   Իր հերթին, Բոլդուինը գիտակցում էր, որ 1914 թվականի խաղաղությունն անդարձ կորել է: Նա կաշկանդված չէր Ազգերի լիգայի վերահսկողությամբ և ոչ էլ անշարժության դատապարտված` Խաղաղության հանրաքվեով: Սակայն նա պետք է ընտրվեր: Նա գիտեր, որ եթե 1935 թվականին երկրի առջև հանդես գա նացիստների զինաթափման ծրագրով, նա կպարտվի:
   Սակայն մարդը, որին իշխանությունը չի պատկանում, կարող է Կասանդրա լինել: Չերչիլը հստակ տեսավ այն սպառնալիքը, որը վերազինված Գերմանիան ներկայացնում էր եվրոպական կայունության համար, և որն էլ ավելի ուժգնացավ Հիտլերի` իշխանության գալուց հետո: Սակայն պարզ չէր, թե որոշակի ի՞նչ է պետք անել: Կրքոտ բանակցություններ սկսվեցին: Եվ Չերչիլին հրավիրեցին ներս մտնել. նա ընդունեց օդային պաշտպանության ենթահանձնաժողովում աշխատելու առաջարկը: Սակայն նա այդպես էլ <<ներսի մարդ>> չդարձավ:
  
Դա ակնհայտ դարձավ, երբ Բոլդուինի կառավարության լիազորությունների ժամկետը լրացավ: Չերչիլը պաշտպանեց Չեմբեռլենի թեկնածությունը` հուսալով, որ կդառնա նրա կառավարության անդամը: Չերչիլն սկսեց վերանորոգել վերադարձի կամուրջները: Ճիշտ է, նա չդարձավ պաշտպանության համակարգման նախարար, սակայն շարունակեց տեղեկատվության հավաքումը այն օրվա համար, երբ այդ տեղեկատվությունը կարող էր պետք գալ:
   Սրան զուգահեռ նա ձեռնարկեց մի շարք գործողություններ, որոնք, շատերի կարծիքով, պարզապես զարմանալի էին: 1936 թվականից սկսած` Չերչիլն սկսեց ավելի ու ավելի խորացնել իր կապերը ազատական և լեյբորիստական կողմնորոշումներ ունեցող քաղաքական գործիչների հետ: Նախկինում վերջիններս Չրչիլին <<անբուժելի ռեակցիոներ>> էին համարում, սակայն այժմ գտնում էին, որ Չերչիլը պատրաստ է ԽՍՀՄ-ի հետ մեծ համագործակցություն սկսել: Իսկապես սա էր այն պահը, երբ Չերչիլի կողմից Գերմանիայի որակումն` իբրև խաղաղության հիմնական սպառնալիքի, հանգեցրեց նրան, որ նրա թշնամական վերաբերմունքը կոմունիզմի նկատմամբ ստորադասվեց ֆաշիզմի նկատմամբ ատելությանը: Միաժամանակ նա հույս էր հայտնում, որ ԱՄՆ-ին էլ կարելի է ներգրավել եվրոպական խնդիրների լուծման մեջ: Նա դասախոսություններ կարդաց Հյուսիսային Ամերիկայում: Պատահական չէր, որ նոր գիրքը, որի ստեղծմանը նա ձեռնամուխ եղավ, կոչվում էր <<Անգլալեզու ժողովուրդների պատմություն>>:
   1938 թվականի մարտին Ավստրիայի բռնակցումը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Եվրոպան բախվում է <<լավ հաշվարկված և կազմակերպված ագրեսիայի ծրագրին>>: Պետություններն ավելի ու ավելի որոշակիորեն էին կանգնում ենթարկվելու կամ <<համապատասխան միջոցներ>> ձեռնարկելու երկընտրանքի առջև: Չերչիլի համար սա նշանակում էր խոսքից գործի անցնել և միավորել մայրցամաքի երկրներին: Բրիտանիան և Ֆրանսիան պետք է միասին լինեն: Նա անգամ անձամբ եղավ Փարիզում, հանդիպումներ ունեցավ մի շարք ֆրանսիական քաղաքական գործիչների հետ:
   Մյունխենյան համաձայնության կնքումից հետո Չերչիլն արհամարանքով էր վերաբերվում այն մարդկանց, ովքեր կարծում էին, թե Եվրոպայի խաղաղեցումը ահջողվել է: Մյունխենյան համաձայնությունը <<լիակատար և բացարձակ պարտություն>> է: Սակայն սա այն էր, ինչ խորհրդականների մեծամասնությունը չէր ցանկանում լսել: Չերչիլը դեռևս անփառունակ մարգարե էր:
    1939 թվականի մարտին գերմանացիների ներխուժումը Պրահա հերթական անգամ ապացուցեց Չերչիլի իրավացիությունը: Հասարակության աչքին նա դարձավ այն մարդը, որը ճիշտ հայացքներ ուներ Հիտլերի և այն միջոցների վերաբերյալ, որոնք պետք է կիրառել պատերազմը կանխելու ուղղությամբ: Նա պատմության մեջ մտավ իբրև մի մարդ, որը հաղթեց <<հաշտվողականությանը>> և կրկին կանգնեց դեպի իշխանություն տանող ճանապարհին:

Քեյթ Ռոբինս
<<Չերչիլ>>