| |
Հայկական կուսակցությունը.
Արմենական ազգային – ազատագրական կազմակերպությունը առաջին քաղաքական կուսակցությունն է հայ իրականության մեջ: Հիմնել են 1885 թվականին, Վանում, Մ. Փորթուզալյանի և նրա` <<Արմենիա>> (Մարսել) թերթի (այստեղից էլ` կազմակերպության անվանումը) գաղափարակիցներ Մկրտիչ Ավետիսյանը, Գրիգորիս Թերլեմեզյանը, Ռուբեն Շատվորյանը, Գրիգոր Աճեմյանը և ուրիշներ: Արմենական կազմակերպության նպատակն էր` <<հեղափոխությամբ Թուրքիայի հայ ժողովրդյան համար իրավունք ձեռք բերել, ինքզինզ ազատորեն կառավարելու, որով միայն կարող կլինի իբրև մարդ ապրելու միջոցներ գիտնալ և զանոնք գործադրել ժամանակի պահանջմանց համեմատ (<<Զարթոնք>>, բացառիկ, Բեյրութ, 1962, ): Այդ նպատակին հասնելու համար կազմակերպությունը վիթխարածավալ գործունեություն է ծավալել Վանում, Մուշում, Բիթլիսում, Կ. Պոլսում, Թավրիզում, Սալմաստում, Թիֆլիզում, Բուլղարիայում: Արմենականները գործուն մասնակցություն ունեցան Վանի 1896-ի և 1915-ի ինքնապաշտպանության կռիվներին: 1921 թվականի հոկտեմբերին Արմենական կազմակերպությունը վերակազմվեց հնչյականների և ռամկավարների հետ միավորվեց Ռամկավար ազատական կուսակցության մեջ:
Զինանշանները.
Հայկական առաջին գերբերը` զինանշանները եղել են դեռևս մ.թ.ա. 2-րդ դարում: Հայ թագավորների, նախարարական ու իշխանական տների զինանշանների վրա ամենատարածված պատկերը եղել է արծիվը (Արտաշեսյանների ու Արշակունեիների դրոշի վրա` երկու արծիվ. Կենտրոնում` արևի նշան): Այն զանազան դրսևորումներով փոխանցվել է միջնադարյան հայկական մի շարք զինանշանների, որոնք պատկերված են հիմնականում եկեղեցիների բարձրաքանդակներում:
Դրոշները
Հայաստանում դրոշի օգտագործման վերաբերյալ ամենավաղ տեղեկությունը կապված է Հայկ` Նահապետի ավանդության հետ: Հայկը գալով Բզնունյաց ծովի (Վանա լիճ) շրջանը, իր դրոշը պարզեց մի ժայռի վրա (հետագայում այդ ժայռը կոչվեց Հայկաբերդ): Պեղածո իրերի, դրամների և մատենագիրների տեղեկությունների համաձայն, հեթանոսական շրջանում դրոշներն ունեցել են վիշապի, արեգակի, աղավնու և արծվի, քրիստոնեության շրջանում` առավելապես խաչի, Մասիսի, արծվի, գառան և առյուծի նշաններ: 1826-1828 թվականներին ռուս-պարսկական պատերազմում ռուսական զորքերի կազմում կռվող հայկական կամավորական գունդն ուներ իր մարտական դրոշը:
Առաջին երկաթուղին Հայաստանում
Արևելյան Հայաստանում առաջին երկաթուղին` Թիֆլիս – Ալեքսանդրապոլ 213,8 կմ շահագործման է հանձնվել 1899 թվականին:
Դոլարի առաջին ներիկի ստացողը
1840-ական թվականների սկզբին ԱՄՆ Յեյլի համալսարանում ուսանած քիմիկոս Խաչատուր Սերոբյանը առաջին անգամ իրականացրել է ամերիկյան դոլարի ներկի ստացման աշխատանքները:
Առաջին տոնավաճառը
1845 թվականի հունիսի 3-ին Հայաստանում առաջին անգամ Ալեքսանդրապոլսում բացվել է առաջին տոնավաճառը, որը տևել է 2 շաբաթ: |
|