 |
|
 |
| |
Կատեգորիաներ`
1. Անվտանգություն
2. Ազգ
3. Ազգային անվտանգություն
4. Պետական անվտանգություն
5. Հայեցակարգ
6. Ազգային անվտանգության ռազմավարություն
7. Ազգային անվտանգության քաղաքականություն
8. Սուվերենություն
9. Գլոբալացում և սուվերենություն
10. Ազգային անվտանգության օբյեկտներ և սուբյեկտներ
11. Սոցիալական հաստատումներ, արխետիպեր (ռեպերներ, հենման կետեր, բազային արժեքներ)
12. Ազգային անվտանգության հայեցակարգ
13. Ազգային շահեր
14. Մարտահրավերներ – սպառնալիքներ
ա. Անձի անվտանգություն
բ. Հասարակության անվտանգություն
գ. Ներքին անվտանգություն
դ. Արտաքին անվտանգություն
ե. Միջազգային անվտանգություն
զ. Գլոբալ անվտանգություն
1. Անձը որպես քաղաքացիական հասարակության սկզբնական միավոր
2. Կոլեկտիվի անձ, ոչ մեկուսացված ու փակված իր մեջ, ազգի որպես միասնական օրգանիզմի միավոր:
Կոնցեպցիան պետք է ապահովի ԱԱ-ի պետական քաղաքականության ձևավորման և իրականացման սկզբունքների միասնությունը:
Անվտանգություն - Ազգի (հասարակության) ու նրա բաղկացուցիչների <<Պաշտպանված վիճակ>>, ներքին և արտաքին սպառնալիքներից ու մարտահրավերներից
-Սոցիալական համակարգի հատկություն` հարաբերական ինքնուրույնություն, ամբողջականության ու կայունության հատկություն
- հարատևման ու կայուն զարգացման հուսալիություն
-Վտանգների կսնխման միջոցների համակարգ
-հասարակական օրգանիզմի կայուն վիճակ, որը պահպանում է նրա ամբողջականությունը և գործընթացները, ինքնազարգացման ընդունակությունը, արտաքին ու ներքին ոչ բարեհաջող ազդեցությունների տակ:
Ազգ - հավերժ էաբանական գոյ, արժեքային նպատակ (ինչպիսին որ մարդն է և մարդկային անհատականությունը): Այն տիեզերական է:
- Ազգ հասկացությունը գլխավորապես հոգևոր կարգի է և նրա զգացմունքների ուժը ընդհանուր երազանքների մեջ է, ժողովրդի ոգին է, հոգեկան սկիզբը տարիների ճիգերի ու զոհերի արդյունքը, անցյալի ընդհանուր փառքը, ընդհանուրի կամքը, ներկայի ընդհանուր նվաճումները, ապագա նվաճումների ձգտումը:
Ազգային անվտանգություն – իրական և պոտենցիալ թշնամիներից ազգային շահերի պաշտպանված վիճակ:
Ազգային շահեր – Ազգի քաղաքական, տնտեսական, սոցիալական, սոցիալական և այլ պահանջմունքների համախմբումն է, որի իրականացումից է կախված նրա կողմից իր և սահմանադրական արժեքների պաշտպանման ապահովությունը:
Պետական անվտանգություն – պետական գործունեության տարբեր ոլորտների անվտանգության պահպանումն է:
Հայեցակարգ –կառուցողական սկզբունքն է, գործունեության մեկնաբանման հիմնական տեսանկյունը, ղեկավար գաղափարախոսությունը, հայացքների և ուղենիշների համակարգն է:
Ազգային անվտանգության ռազմավարությունը – Ազգային անվտանգության նպատակներն են, գործունության հիմնական ձևերը, <<գլխավոր հարվածի>> ուղղությունը, համախոհների և հակառակորդների որոշումը, սեփական առավելությունները և դրանց օգտագործման ուղղությունները: Այն միաժամանակ հեռանկարներն են, արտաքին փոփոխություններին արձագանքման մոդելն է:
Ռազմավարությունը զարգացման ընդհանուր ուղղությունն է:
Ազգային անվտանգության քաղաքականություն – կառավարման արվեստ, ազգային անվտանգության ինստիտուտների համակարգի կառուցվածքը, փոխհարաբերությունները որպես <<խաղի կանոնների>> համախումբ:
Անվտանգություն – սպառնալիքների բացառում և անկաշկանդ գոյավիճակի երաշխավորում:
Ազգային անվտանգություն – անձի, հասարակության և պետության պաշտպանվածության վիճակը ներքին և արտաքին սպառնալիքներից, ինչպես նաև հնարավորությունների այն ամբողջականությունը, որն անհրաժեշտ է համակարգային զարգացում երաշխավորելու համար:
Հիմնական օբյեկտները – անհատը, նրա իրավունքներն ու ազատությունները, հասարակությունը, նրա նյութական և հոգևոր արժեքները, պետությունը, նրա սահմանադրական կարգը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
Ազգային անվտանգության նպատակները – ներկայացնի համակարգային մոտեցումներ երկրի անվտանգ զարգացման և ազգային նպատակների ու շահերի իրականացման վերաբերյալ, մատնանշի սպառնալիքները, ռիսկերն ու մարտահրավերները և դրանց դիմագրավման ձևերն ու միջոցները, հիմք ծառայի ազգային – պետական առաջնահերթությունների հստակեցման և բոլոր ուղղություններով նպատակային ծրագրերի կազզման ու իրականացման համար:
ԱԱ հայեցակարգը – խարսխվում է տվյալ ազգի անցյալով իմաստնացած, ներկայով գիտակցված ու իմաստավորված և ապագան կողմնորոշող առաքելություն ունեցող արժեքային համակարգի վրա:
Ազատական, ժողովրդավարական երկրներում նման արժեքային համակարգն է`
Սկզբունքները – ինքնիշխանություն, անվտանգություն, խաղաղություն, ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն, ժողովրդի բարեկեցություն:
Արժեքները – մարդկային արժանապատվություն, ազատություն, ժողովրդավարություն, հավասարություն, իրավունքի գերակայություն, մարդու իրավունքների հարգումը, անխտրականություն, բազմակարծություն, հանդուրժողականություն, արդարադատություն, համերաշխություն:
Հոգևոր սպառնալիքներ – հոգևոր արժեքների վտանգում, մշակութային դեգրադացիա, ինքնության որակների ու պատմական հիշողության կորուստ, մշակութային արժեքների վերարտադրության վտանգում, առկա ներուժի անբավարար օգտագործում, կառուցվածքային անկատարություն, կտրվածություն համաշխարհային գործընթացներից:
ԱԱ հայեցակարգի գլխավոր խնդիրն է – ազգային շահերի հստակեցումը և զարգացման առաջնահերթությունների որոշումը:
Տնտեսական անվտանգություն
Բնութագրիչները – տնտեսական ներուժի օգտագործման աստիճանը, վերարտադրական համակարգի կառուցվածքային ամբողջականությունը, ազատ տնտեսական մրցակցության միջավայրի առկայությունը, շուկայական ենթակառուցվածքների (այդ թվում ֆինանսավարկային համակարգի) կայացման մակարդակը, հաղորդակցման համակարգերի գործունակությունը, պարենային անվտանգությունը, էներգետիկ անկախության աստիճանը, ներդրումային կլիման:
Տնտեսական անվտանգություն
Ցուցանիշները – ընդհանուր տնտեսական ներուժը, երկրի պաշտպանունակության տնտեսական ապահովվածությունը, տնտեսության ինքնուրույն զարգանալու հնարավորությունները, բնակչության կենսամակարդակը, ֆինանսական համակարգի անվտանգությունը, արտաքին տնտեսական անկախությունը, տնտեսական անվտանգության կառավարչական վիճակը բնութագրող ցուցանիշները (Մարկոսյան, <<Տնտեսական անվտանգության հիմնախնդիրները>>, Երևան 2005թ.):
|
|
 |
 |
 |
 |
Հատվածներ |
 |
| |
Ազգային ժողովրդավարության գաղափարախոս և առաջնորդ Վազգեն Մանուկյանի ինտերնետային հարց ու պատասխանից:
Հարց
Ինչպե՞ս եք վերաբերում պրագմատիզմին…
Պատասխան
…Սովորական կոշկակարը շատ պրագմատիկ է. ինքը ասում է կոշիկը կարում եմ` ընտանիքս պահում եմ. ապուշություն է մտածել դառնալ դոկտոր կամ ակադեմիկոս. դա ռոմանտիզմ է` կամ կստացվի կամ ավելի շուտ չի ստացվի: Բայց մեկ ուրիշը այդ «ռոմանտիզմը» իրականացնում է: Նույնպիսի պրագմատիկ էր Սալվադոր Դալին, երբ ինքը նկարում էր տարօրինակ նկարներ ու թվում էր, որ ոչ մեկին պետք է դուր չգար, բայց պարզվեց, որ ինքը համաշխարհային նկարիչ է: Դրա համար, իհարկե, քաղաքականության մեջ անհրաժեշտ է պրագմատիզմ, բայց ետեւում եթե չկան երազանքներ, իդեալներ, ապա դա պարզունակ իրատեսություն է, կոշկակարի իրատեսություն:
Հարց
... Չե՞ք գտնում, որ ազատության, ազնվության, սոցիալական արդարության գաղափարների պահանջմունքն այսօր չկա հայ հասարակության մեջ: Հավաքական ազատ կացութաձև կառուցելու կամք չի կարող դրսևորել այսօրվա հայ սեփականատերը: Այլ դաստիարակության մարդիկ են այսօր տնօրինում միջոցները: Ձեր պատկերացրածից շատ հեռու և այլ: Մենք շատ երկար ենք քաշելու հայ ֆեոդալի լուծը, այնքան երկար մինչև գա մեր օտար տերը: Դուք այլ կարծիքի ե՞ք:
Պատասխան
…ընտրությունը միայն գաղափարական պայքար չէ. գաղափարները այն հիմքն են, որոնց վրա կառուցվում են այն ծրագրերը, որոնք պետք է շահավետ լինեն յուրաքանչյուր քաղաքացու համար: Եվ հաշվի առնել ընտրողների միայն այն մասը, որը մինչեւ վերջ հետեւում է գաղափարներին, ճիշտ չէ: Իհարկե, նրանց տոկոսը ցանկացած երկրում, ցանկացած ընտրության ժամանակ, մեծ չի լինում: Բան չունեմ ասելու, 1996 թ. քիչ չէին նաեւ ուղղակի իշխանություններից դժգոհները. հատված, որն ուզում էր վրեժ լուծել իշխանություններից: Այդպիսի շերտ կա ցանկացած ընտրությունների ժամանակ:Բայց բոլորի մոտ ձգտում կա դեպի անկախություն, դեպի ազատություն, որ ինքը պաշտպանված լինի օրենքով: Նույնիսկ իշխանական վերնախավի հոգու մեջ այդ զգացողությունները կան: Ես չեմ կարծում, որ հայ մարդու մոտ դրված է ֆեոդալական համակարգում ապրելու գաղափարը: Դա եղավ այդպես, բայց դա բնորոշ չէ հայերի համար: Եվ կարծում եմ, որ պետք չէ շատ ժամանակ անցնի կամ սերունդներ փոխվեն, այլ այս վիճակում էլ կարելի է մեր պատկերացրած պետությունը կառուցել: Շատ անգամ ասում են, որ ամեն ժողովուրդ արժանի է այն իշխանությանը, որն ունի: Շատ գեղեցիկ բանաձեւ է, բայց արդյո՞ք ճշմարիտ է, թե՞ ոչ: Ես օրինակ բերեմ Ֆրանսիայի պատմությունից: Ֆրանսիական հեղափոխությունը տեղի ունեցավ 1789 թ. եւ վերջացավ 1815 թ. Վաթերլոյի ճակատամարտով: Փաստորեն 25 տարի մի սերունդի կյանք է, եւ այդ սերունդի կյանքի ընթացքում ի՞նչ տեղավորվեց: Սկզբում այդ նույն ժողովուրդը ապրում էր Բուրբոննների տիրապետության տակ եւ բավականին գոհ էր իր վիճակից, կարողանում էր իր կյանքը կարգավորել: Հետո եղավ հեղափոխություն. հեղափոխության ժամանակ մեկ էլ ամբողջ ֆրանսիական ժողովուրդը դարձավ հեղափոխական եւ սկսեց մեծ անձնազոհությամբ գնալ վեհ գաղափարների հետեւից: Հետո մի քանի տարուց սկսեց դիրեկտորիայի իշխանությունը, այսինքն` ամբողջ Ֆրանսիան թաթախվեց կոռուպցիայի եւ կաշառակերության մեջ: Եվ այդ նույն ժողովուրդը հանգիստ գոյատեւում էր այդ պայմաններում: Հետո եկավ Նապոլեոնը, որը վերականգնեց կայսրության փայլը. գնացին ուրիշ երկրներ նվաճելու եւ ազատության գաղափարները տարածելու: Եվ ամբողջ ժողովուրդը ոգեւորված էր ու գնում էր այդ ճանապարհով: Հետո նորից վերադարձան Բուրբոնները, եւ այդ ժողովուրդը սկսեց ապրել իր նախկին կյանքով` սովորական ընդունելով այն: Դե այդ տարբեր ժամանակաշրջանների ո՞ր իշխանությունն էր համապատասխանում ժողովրդի մենթալիտետին: Դա ցույց է տալիս, որ ժողովրդի մենթալիտետի մեջ հնարավորությունների դաշտ կա, որի վրա կարելի է կառուցել շատ տարբեր պետություններ: Ես կարծում եմ` մեր ժողովրդի այժմյան մտածողության մեջ, մենթալիտետում կա հենց այն դաշտը, որի մեջ, մենք, իսկապես, կարող ենք ունենալ ազգային ժողովրդավարական պետություն, պետություն, որը նման է Ֆրանսիային, Իտալիային, Իսպանիային: Իհարկե, սա ժամանակ է պահանջելու, բայց հիմքերը այժմ կարելի է եւ պետք է դնել: Նշենք նաեւ, որ ի տարբերություն Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, հայերի մի զգալի մասը դրսում է ապրում: Դա պահանջում է նաեւ նոր տիպի կառույցներ, որոնք չունեն իմ նշած պետությունները, եւ դա մեզ տալիս է լրացուցիչ առավելություններ, մանավանդ որ այժմ` գլոբալիզացիայի պայմաններում մրցակցությունն ու համագործակցությունը նույնպես դառնում են գլոբալ, նաեւ պետությունների սահմաններից դուրս:
Հարց
Վերջերս շատ մեծ զարմանքով մի տեղ հանդիպեցի Ա. Մյասնիկյանից մի մեջբերում. “Ազգային դպրոցները պետք է դառնան մեր ոգու հենարանները”. կիսո՞ւմ եք այս գնահատականը:
Պատասխան
Ես գտնում եմ, որ նույնիսկ պրոֆեսիոնալ փոքր հարց լուծելիս շատ կարեւոր է կիրթ« զարգացած մարդ լինելը։ Իմ պաշտպանության նախարար եղած ժամանակ մի առիթով զրույց եմ ունեցել Լ.Տեր-Պետրոսյանի հետ։ Խոսում էինք մեկի մասին, ասացի՝ պարզվում է, եթե մեկը լավ է աշխատում, դա դեռ բավական չի: Եթե ինքը Թումանյան չի կարդացել, եթե ինքը Դիկենս չի կարդացել, ապա« ի զարմանս ինձ« այդ մարդը աշխատանքի մեջ, ուշ թե շուտ, թերություններ է ունենում:
Մյասնիկյանի ասածին ես կարող եմ ավելացնել այլ օրինակներ: Նակասոնեն 1960-ական թվականներին Ճապոնիայի պաշտպանության նախարարն էր, հետագայում դարձավ վարչապետ։ Ճապոնիան մեծ վերելքով« տնտեսական աճով գնում էր առաջ, բայց կամաց-կամաց սկսեց նվազել այդ տնտեսական աճը, եւ Նակասոնեն անվտանգության խորհրդում բարձրացրեց այդ հարցն ու ասաց. «Ես հետեւեցի մեր դասագրքերին, մեր դասագրքերն են փչացել, չեն դաստիարակում նոր սերնդին հայրենասիրական ոգով»: Ընդհանրապես մարդն իր անձնական շահի համար աշխատելով« նաեւ ուզում է իրեն զգալ մեկ թիմի անդամ, հպարտանալ այդ պատկանելությամբ, թիմի ամեն մի հաղթանակով: Արդյունքում՝ բացի անձնական նպատակներից առաջանում է նաեւ նոր հզոր մոտիվացիա (դրդապատճառ), որը բերում է նրան, որ աշխատանքը դառնում է ավելի արդյունավետ:
Տարօրինակ բան է, բայց նույնիսկ այն տարիներին, երբ Բրազիլիայի ֆուտբոլային թիմը ֆուտբոլի աշխարհի առաջնությանը առաջին տեղն էր զբաղեցնում մրցումներում, Բրազիլիայի համախառն ներքին արդյունքը աճում էր: Այսինքն` մարդիկ անձնական շահեր հետապնդելով՝ միասնական ոգեւորության, միասնական թիմի զգացողության էլեմենտներ եթե չունենան, չեն կարող առաջ գնալ: Մի բան էլ հիշեմ, քանի որ սկսեցինք հիշել այդպիսի բաներ: Անգլիացիները այսպիսի խոսք ունեն՝ մենք ունենք ամենահզոր 2 զենքը. մեկը ժողովրդի պատմությունն է, մյուսը՝ միջուկային զենքը:
Հարց
Ինչպե՞ս կարելի է համադրել ազգային եւ ժողովրդավարություն հասկացությունները:
Պատասխան
Հակադրությունը` մարդու իրավունքների, ժողովրդավարության« ազատության եւ ազգայինի, արհեստական են։ Ես« ուղղակի« օրինակներ բերելով« պարզաբանեմ ասածս։ Ճապոնիան, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան համարում եմ ազգային ժողովրդավարական, որովհետեւ այդ պետություններում ողջ նիստուկացի հիմքում ընկած է ազգային մշակույթը, ազգային մտածելակերպը, ազգային հպարտությունը եւ դրա հետ միասին դրանք ազատ հասարակություններ են: Պահպանելով իրենց ազգային նպատակները, ավանդույթները, մրցելով ուրիշ երկրենրի հետ« նրանք ազատ հասարակություններ են« ժողովրդավարական պետություններ: Ես ազգային ազատ ժողովրդավարական երկրներ ասելով՝ ի նկատի ունեմ հենց այդ տիպի երկրները:
Հարց
Ո՞վ է քաղաքական գործչի Ձեր իդեալը: Եւ մի հարց էլ` Ձեր ելույթում մեծ տեղ է հատկացված կոռուպցիայի խնդրին: Ինչո՞ւ է մեր հասարակությունը այսչափ կոռումպացված: Ինչո՞վ եք դա բացատրում, դրա արմատները ո՞ւր են հասնում: Դուք էլ եք դա վերագրում խորհրդային կարգերին:
Պատասխան
Որեւէ քաղաքական գործչի անձը որպես օրինակ ընտրելը, կախված է առկա պատմական իրադրությունից. այն կարող է փոխվել կախված մեր առջեւ կանգնած խնդիրներից: Օրինակ, շատ ժամանակ ես, որպես իդեալ, նշել եմ Չերչիլին, բայց արդի վիճակում ես որպես օրինակ կբերեի Ռուզվելտին (ԱՄՆ նախագահ): Մարդ, որը արժանանալով ժողովրդի վստահությանը, հասարակության բոլոր շերտերի համերաշխություն ապահովելով` կարողացավ նոր տնտեսական կուրս իրականացնել` ԱՄՆ-ը հանելով ծանր ճգնաժամից եւ այն դարձնելով բարգավաճող պետություն: Այնպես որ, մարդկանց անուններ տալը ժամանակ առ ժամանակ փոխվում է` կախված տարբեր իրավիճակներից:
Ինչ վերբերում է կոռուպցիային, ապա դրա էլեմենտներն իհարկե, եղել են այն ժամանակ, երբ մենք ապրել ենք դեռ ցարական Ռուսաստանում: Կոմունիստների ժամանակ (60-70-ական թթ.) այն աճեց: Երբ մենք եկանք իշխանության, այդ կոռուպցիան կար: Դա մի երեւույթ է, որի դեմ պայքարելու համար իրական ժողովրդավարական համակարգ է պետք, անկախ
դատարան, քաղաքացիական հասարակություն: Ցավոք, մեզ մոտ այդպես չէ: Իմ ելույթում ես նշել եմ, որ այժմ կոռուպցիան ոչ թե ուղղակի շատացել է, այլ այն դարձել է պետական մեխանիզմը աշխատեցնելու ամենակարեւոր գործոններից մեկը: Ես չեմ կարծում« որ մեր ժողովրդի մեջ կոռուպցիան խորը արմատներ ունեցող, արդեն բնավորություն դարձած երեւույթ է, ինչպես մի շարք արեւելյան պետություններում: Նույնիսկ սովետական միության ժամանակ« երբ ընկերներով կամ ընտանիքով գնում էինք Վրաստան կամ Ադրբեջան, տեսնում էինք, որ Հայաստանում էապես ավելի քիչ էր կոռուպցիան« այսինքն՝ մեր ժողովուրդը ավելի քիչ է հակված կոռուպցիայի։ Եվ նորմալ օրենքների դեպքում« նորմալ վերահսկողության ներքո էապես կարելի է նվազեցնել այն, մանավանդ եթե իշխանություններն իրենք հակված չլինեն կոռուպցիայի:
|
|
 |
 |
 |
 |
Հատվածներ |
 |
| |
Վազգեն Մանուկյանի ԱԺՄ 17 համագումարի ելույթից
28.11.2007թ
Առհասարակ հեղափոխություններից հետո միշտ էլ առանձնանում է հեղափոխությունն իրականացրած մարդկանց մի խումբ, որոնք սկսում են մտածել, թե իրենք ընտրյալներն են, թե իրենք առաջնորդվում են այնպիսի սկզբունքներով ու գաղափարներով, որոնց ժողովուրդը դեռ անհաղորդ է, հետեւաբար վտանգավոր է լսել ժողովրդի ձայնը, իշխանություն տալ ժողովրդին։ Նույնը տեղի ունեցավ մեզանում: Մարդկանց մի խումբ երեւակայեց, որ իրենք վեր են կանգնած ժողովրդից, ճակատագրով իրենց է տրված առաջնորդի դերը, իսկ ժողովրդի ձայնը լսելը նույնիսկ վտանգավոր է, որովհետեւ միշտ էլ կարող է մեջտեղ գալ մի արկածախնդիր, որը, օգտվելով ժողովրդի ծանր սոցիալական վիճակից, կառաջնորդի նրան: Իրենք հասկանում են՝ ինչ է անկախությունը, ժողովուրդը չի հասկանում, իրենք հասկանում են՝ ինչ է նշանակում ժամանակակից պետություն, ժողովուրդը չի հասկանում: Եվ որպեսզի ժողովուրդը շարունակ դեմ չկանգնի, խոչընդոտներ չստեղծի այս ճանապարհին՝ կապված նաեւ ազգային հիմնահարցերի հետ, պետք է նվազեցնել նաեւ ազգային մտածողությունը: Եվ, ըստ նրանց, ազգային մտածողությունը դառնում է կեղծ կատեգորիա:
Ամեն մի արդյունավետ աշխատող համակարգի հիմքում ընկած են որոշակի փիլիսոփայական, գաղափարական սկզբունքներ, որոնք ընդունվում են ժողովրդի հիմնական մասի կողմից՝ դառնալով ոչ պարտադրված դոմինանտ նրա մտածողության մեջ։ Եվրոպական համակարգի հետեւում ընկած է դարավոր պայքար, ընկած է Վերածնունդը, ռեֆորմացիայի շարժումը, Ֆրանսիական հեղափոխությունը, 1848թ. եվրոպական հեղափոխությունները, եւ դրանց գաղափարների վրա է հիմնված ներկա եվրոպական համակարգը։ Եվ պետք է հասկանալ, որ ոչ մի մեխանիկական ճանապարհ չկա՝ ուրիշներից վերցնել լավ սահմանադրություն, լավ օրենքներ եւ դառնալ լավ երկիր։ Այդպես չի լինում: Նորից կրկնենք, որ արդյունավետ գործող համակարգի մոդելի հիմքում միշտ էլ լինում են դոմինանտ գաղափարներ, որոնք չեն պարտադրվում, սակայն ժողովրդի մեծամասնությունը դրանք իր սեփականն է համարում: Եթե գնում ենք միայն մարդ փոխելու, եթե ժողովուրդը համախմբված չէ ինչ-որ գաղափարի շուրջը, այն գաղափարի, որը մեր մտքում դոմինանտ է, պարտություն ենք կրելու: Ոչ թե հաղթելու ենք ու ծուղակն ենք ընկնելու, այլ ուղղակի չենք հաղթելու: Որովհետեւ աշխարհում ամենամեծ ուժը, որ կարողանում է ժողովրդին ոտքի բարձրացնել եւ փոխել կյանքը, մտքի մեջ արմատացած դոմինանտ գաղափարներն են:
Որո՞նք են մեր ժողովրդի մեջ այդ դոմինանտ գաղափարները, որոնք դրսեւորվեցին 1988թ. եւ որոնց վրա է միայն հնարավոր կառուցել արդյունավետ համակարգ: Ղարաբաղյան շարժման ողջ ընթացքում երկու սյուն կար, որոնց վրա էր հենված մեր ամբողջ մտածողությունը: Եվ երկուսն էլ դոմինանտ էին:
Մեկը ազատության գաղափարն էր. հայ մարդը սիրում է ազատություն: Նայենք պատմությունը, եւ կտեսնենք, որ նա միշտ պայքարել է իր ազգային եւ անհատական ազատության համար: Ուրիշ երկրներում էլ, Հնդկաստանից մինչեւ Հունգարիա, բոլոր ազատագրական պայքարների մեջ հայերը եղել են առաջին դիրքերում: Ազատության ձգտման շնորհիվ է կառուցվում ժողովրդավարական պետությունը, որտեղ մարդը հնարավորություն է ստանում ապրել ազատ, օրենքով պաշտպանված լինել իշխանությունների ոտնձգություններից, շփվել աշխարհի հետ, հպարտ ապրել որպես ազատ քաղաքացի: Դա դոմինանտ է, եւ ցանկացած մեկը, որը ասի եւ պարտադրի, թե հանուն իր ազգային ինչ-ինչ մտապատկերի, բոլորս մժեղի պես պարտավոր ենք լծվել այդ մի սայլին եւ առաջ տանել, չարաչար կսխալվի: Դա անարդյունավետ ճանապարհ է:
Բայց հայերիս համար մի ուրիշ դոմինանտ էլ կա: Հայ մարդը նվիրված է իր ազգային ավանդական արժեքներին. ուզում է ապրել հայկական ավանդույթներով, հայկական նիստուկացով, ուզում է մասնակցել ազգային խնդիրների լուծմանը: Բայց հայերը նաեւ ձգտում են եւ կարողանում են համագործակցել մյուս ժողովուրդների հետ, եւ դա հայերի շատ կարեւոր առանձնահատկությունն է: Թերեւս ամենահանդուրժող ու համագործակցող ժողովուրդն ենք, բայց նաեւ ուզում ենք մյուսների հետ խաղաղ մրցակցության պայմաններում զգալ մեզ որպես թիմի անդամ եւ հպարտանալ այդ թիմի յուրաքանչյուր հաղթանակով: Եվ հասկանալի է, որ մրցակցության մեջ առաջադիմելը ոչ միայն հպարտության առիթ է, այլ նաեւ շահավետ է յուրաքանչյուրի համար առանձին: Հայն ուզում է լինել այս պետության լիարժեք քաղաքացի, բայց ուզում է նաեւ զգալ համաշխարհային հայության անդամ: Եվ այն, թե թող Սփյուռքը ինչ-որ ձեւով կազմակերպվի, հետո կնստենք, իրար հետ կխոսենք, ճիշտ չէ: Հայերի մեծ մասը ապրում է դրսում եւ այնտեղ կարողանում են համագործակցել միմյանց հետ, հպարտանում են Հայաստանով, ուզում են ընդհանուր գործեր անել: Սահմանափակվել միայն պետությունով, նշանակում է հայ ժողովրդի՝ դարերի ընթացքում կուտակած ներուժը դեն շպրտել: Ու այս առումով կարեւոր է այն, որ այս երկու գաղափարը (ազատություն, ազգային կերպ) չեն հակասում իրար եւ արդյունավետ գործում են միայն այն դեպքում, երբ միասին են:
Երբ հրաժարվում ես ազգայինից, չի գործում ազատության գաղափարը, հրաժարվում ես ազատության գաղափարից՝ չի գործում ազգայինը: Դրանք շատ սերտ շաղկապված են: Եվ եթե մոդել ենք կառուցում, եթե կրթության ծրագիր ենք ներկայացնում, առողջապահության, գյուղատնտեսության ծրագիր ենք ներկայացնում, ապա միշտ պետք է հաշվի առնենք այս երկու բաղադրիչները: Օրինակ՝ գյուղատնտեսության համար Միացյալ Նահագների մոդելը, երբ կատարվում է հողերի խոշորացում, մեծ ֆերմաներ են առաջանում, բնակչության մեկ տոկոսը աշխատում է ու մնացածներին կերակրում, բացարձակապես մեզ չի համապատասխանում: Բայց իտալական մոդելը, որը հողերի խոշորացմանը հասնում է կոոպերացիայի միջոցով, մեզ հոգեհարազատ է: Եթե խնդիր ենք դնում այս հողի վրա մի կերպ ապրել, ապա կրթական համակարգը մեզ համար կարեւոր բան չէ: Խորհրդային միությունում ունեինք լավ գիտական եւ կրթական համակարգ: Ինչո՞ւ, որովհետեւ Խորհրդային միությունը՝ որպես կայսրություն, մեծ հավակնություններ ուներ, պայքարում էր աշխարհի հետ եւ հասկանում էր, որ այդ պայքարում շատ կարեւոր են կրթությունն ու գիտությունը:
Միությունը օգտագործում էր մեզ, մենք էլ օգտվում էինք նրանից, ունեինք փայլուն գիտական եւ կրթական համակարգ: Եթե մեր մտքում ունենք այն գաղափարը, որ մի թիմ ենք, որ համագործակցելով մյուս ժողովուրդների, մյուս պետությունների հետ՝ նաեւ մրցում ենք նրանց հետ, ապա դարձյալ առաջանում է այդ անհրաժեշտությունը: Առաջ ընկնելու համար այդ ոլորտները պետք է զարգացնել: Այդ է մեր ճանապարհը: Եվ ես համոզված եմ, որ հայերի 90 տոկոսի մտքում կա այդ հեռանկարը՝ երբեմն գիտակցված, երբեմն՝ չգիտակցված: Եվ եթե ժողովուրդը առաջ չգնա՝ նպատակ ունենալով կառուցել պետություն, որը հիմնված է ազատության եւ ազգային գաղափարների վրա, ապա չի հաղթի խուժանին, հաղթի էլ, չի կարողանա տեր դառնալ այս երկրին: Այնինչ վիճաբանությունների արդյունքում ոմանք հրաժարվում են ազգայինից, ոմանք՝ ազատության գաղափարից: Եվ այդ տեսանկյունից է երբեմն քննարկվում նաեւ Ղարաբաղի հարցը:
Երբեք ընտրությունների ժամանակ այնքան մեծ նշանակություն չի ունեցել Ղարաբաղի հարցը, որքան այժմ: Այդ իսկ պատճառով ուզում եմ համառոտ ներկայացնել մեր պատկերացումները Ղարաբաղի հարցի վերաբերյալ:
Շատ վտանգավոր է այն կարծիքը, թե Ղարաբաղը տանք ու հանգիստ ապրենք: Հանգիստ չեք ապրի. Հայաստանը կվերանա: Եվ մյուս տեսակետը՝ ոչ մի թիզ ոչ մեկին, սա մեր պապենական հողն է, նույնպես ճիշտ չէ, որովհետեւ դա քաղաքական մոտեցում չէ:
Ղարաբաղյան շարժումը կրոնական պայքար չէր, էթնիկական պայքար չէր, ինչպես ոմանք ներկայացնում են: Դա պայքար էր ժողովրդի ինքնորոշման համար, պայքար էր ազատության համար, պայքար էր անվտանգության համար: Բայց դրա հիմքում նաեւ պատմական արդարության հարց կա, ազգային երազանքի հարց՝ եւ ղարաբաղցիների, եւ հայաստանցիների համար: Ղարաբաղի քաղաքական պայքարին Ադրբեջանը պատասխանեց բռնություններով եւ ռազմական գործողություններով, որոնք հետագայում վերաճեցին լուրջ պատերազմի: Իրենք սկսեցին այդ պատերազմը, մենք հաղթեցինք այդ պատերազմում: 1994թ. բանակցություններ սկսվեցին, եւ մենք ողջունում ենք դրանք, անշուշտ, գտնելով, որ Ղարաբաղն այդ բանակցություններում պիտի լինի բանակցող կողմ:
|
|
 |
 |
 |
|