| |
Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը և Մեծ դեպրեսիան
Ճգնաժամը
1929 թվականի հոկտեմբերի 24-ի հինգշաբթին, դեռ երկար կհիշվի որպես սև հինգշաբթի: Այն սկիզբ դրեց ամերիկյան պատմության մեջ ամենախոշոր ֆինանսական խառնաշփոթին և լրջագույն տնտեսական դեպրեսիային: Հոկտեմբերյան սև հինգշաբթիից մինչև հաջորդ ամսվա կեսը Նյու Յորքի արժեթղթի շուկայի կորուստները կազմեցին երեսուն միլիարդ դոլար, մի գումար, որն այդ ժամանակ կազմում էր ԱՄՆ ազգային պարտքի կրկնակին: Այն նաև հավասար էր Առաջին համաշխարհային պատերազմում, որը հազիվ մի տասնամյակ առաջ էր ավարտվել, նահանգների ծախսած թղջ գումարին:
1920-ականներին, որպես պատերազմի արդյունք, նկատվել էր խոշոր տնտեսական աճ: Բումային այս ժամանակաշրջանը հայտնի է մռնչացող քսանականներ անունով: Բայց նույն պատերազմն էր նաև 1929-ի տնտեսական անկման պատճառը, որը վերածվեց 1930-ականների Մեծ դեպրեսիայի և պատճառ հանդիսացավ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի պատմական Նոր Կուրս:
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ամերիկյան ֆերմերները ռեկորդային չափերի սնունդ մատակարարեցին ԱՄՆ-ին և պատերամում ներգրավված այլ Եվրոպական պետություններին: Պատերազմից հետո ֆերմերները շարունակեցին զբաղվել հողի մշակմամբ և անասունների բուծմամբ, իսկ ամերիկյան, իսկ ամերիկյան սննդի նկատմամբ պահանջարկը կտրուկ անկում ապրեց: Որպես արդյունք, ամբողջ արտադրանքն ուղղվեց ամերիկյան շուկա: Հացահատիկը, եգիպտացորենը, վարսակը, խոզաճարպը, կարագը և ձուն հեղեղեցին ամերիյան շտեմարանները, ցորենի էլեվատորները և խանութները: Մեն նոր բերքահավաքի հետ այս ավելցուկային պաշարները աճեցին և հետևաբար գները խիստ ընկան: Դրան գումարած գոյություն ուներ բամբակի վիթխարի ավելցուկ, որի նկատմամբ պատերազմի ընթացքում հսկայական պահանջարկ կար, իսկ այդժամ մնացել էր դաշտերում փտելու:
1920-ականներին ֆերմերները կազմում էին Միացյալ նահանգների բնակչության համարյա կեսը, այդ թվում` ֆերմաների տերերը, հող վարձակալողները, վարձու աշխատողները: Երբ այս ահռելի աշխատուժի կողմից արտադրված մթերքները մնացին շուկաների վաճառասեղաններին գնորդ չգտնելու պատճառով, դա անդրադարձավ այն փաստի վրա, որ ազգի համարյա կեսը ի վիճակի չեղավ բավականաչափ գումար հայթայթել անհրաժեշտ գյուղատնտեսական մեքենաներ և գործիքներ, ինչպես նաև դրանց պահեստամասեր ձեռք բերելու համար: Որպես արդյունք, փակվեցին գործարանները և մեծամսշտաբ գործազրկություն սկսվեց:
Պատերազմի նկատմամբ իր վերաբերմունքն Ամերիկան արտահայտեց Եվրոպային մեջքով շրջվելով և իր երկարատև մեկուսացված վարքը որդեգրելով: Այն ոչ միայն հրաժարվեց անդամակցել Վուդրո Վիլսոնի կողմից օժանդակություն ստացած նոր համաշխարհային խաղաղասիրական կազմակերպությանը` Ազգերի լիգային, այլ նաև հետ կանգնեց Վիլսոնի քաղաքական կուսակցությունից` դեմոկրատներից: Շատ քննադատներ մեղադրանք ներկայացրին դեմոկրատներին ազգին պատերազմ տանելու համար: Այժմ անհրաժեշտ էր մի կուսակցություն, որը կապահովվեր վերադարձ դեպի խաղաղություն և բարեկեցություն, վերադարձ դեպի <<նորմալության>> վիճակ: Սա էին խոստանում հանրապետականները:
Վիլսոնին հաջորդեցին 3 հանրապետական նախագահներ` Ուրրեն Հարդինգը, Քելվին Քուլիջը և Հերբերտ Հուվերը: Հարդինգն էր, որ շրջանառության մեջ դրեց <<նորմալություն>> բառը, բայց նա իր գրասենյակում մահացավ և նրան հաջորդող Քուլիջը, այնուհետև Հուվերը այն <<նորմալությունը>> վերադարձրին երկրին: Փաստորեն դա աննախադեպ բարեկեցության տասնամյակ էր:
Պատերազմի վրա վիթխարի ծախսերը ավարտելուց եհտո ազգային պարտքը և ֆեդերալ հարկերը կրճատելու հնարավորություն ստեղծվեց: Մեկուսացված վիճակին վերադարձ կատարելու արդյունքում հնարավորություն ստեղծվեց պաշտպանական տարիֆների ավելացման, ինչը, համենայն դեպս ժամանակավորապես, կարծես թե թույլ տվեց ամրիկացի արտադրողներին փող աշխատել: Մասսայական արտադրությունն իր հերթին հանդես բերեց այնպիսի նոր ապրանքներ, ինչպիսիք են ռադիոն, ավտոմեքենաները , սառնարանները, ձայնով կինոն և ինքնաթիռները: Մեկուսացումը նաև ազդեց իմմիգրացիայի սահմանափակման վրա, այդպիսով ամերիկյան քաղաքացիներին ավելի շատ աշխատատեղերի հնարավորություն ընձեռնելով:
Ավելի մեծ էր նաև անձնական ազատությունը, հատկապես ամերիկուհիների շրջանում: 1920 թվականին մտցվեց Սահմանադրության տասնիններորդ ուղղումը, որը կանանց ընտրելու հնարավորություն էր տալիս: Այս նշանակալի օրենքը մեծ իրադարձություն էր այդ ժամանակներում կանանց ազատությունների համար ծավալված շարժման առումով և այն ամերիկյան հասարակությունում ռադիկալ փոփոխությունների ազդակ հանդիսացավ: Այս թվացյալ ազատության ետևում, այնուամենայնիվ ԱՄՆ-ը որոշ չափով կառչում էր իր տրադիցիոն պուրիտանական կարգին: 1919-ին Սահմանադրության տասնութերորդ ուղղումը սկիզբ դրեց Չոր օրենքին:
1920-ական թվականների բարվոգության հետ մեկտեղ առկա էին լուրջ պրոբլեմներ: Առաջին հերթին ֆերմաների խրոնիկական պրոբլեմ կար. Այն հետպատերազմյան երեք հանրապետական նախագահներից ոչ մեկի օրոք լուծում չէր ստացել (նախագահ Քուլիջը, որը ֆերմայում էր մեծացել, արհամարել էր այս խնդիրը` ասելով. <<Ամերիկայի բիզնեսը բիզնես է>>): Երկրորդ, և՛ ածխահանությունը, և՛ տեքստիլ արդյունաբերությունը այդպես էլ ամբողջությամբ չվերականգնվեցին Առաջին համաշխարհային պատերազմից արտաքին շուկաների կորստից հետո: Երրորդ, արժեթղթերի շուկայում համազգային մասշտաբների սպեկուլյացիա էր տիրում:
Ոչ ոք այդպես էլ չկարողացավ համոզիչ բացատրություն գտնել արժեթղթերի մանիայի վերաբերյալ, որը պարուրեց Միացյալ Նահանգները 20-ականների վերջին: Դրա մի մասը ռեակցիա էր պատերազմի նկատմամբ: Մեկ այլ մասը գալիս էր Ամերիկացիների` նորից արագ հարստանալու ցանկությունից: Եվ մի մասը վարկի ստացման հեշտությունից էր բխում: Արժեթղթերը կարող էին գնվել սահմանային արժեքով, այն է` հաճախորդը վճարում էր արժեթղթի իրական գնման արժեքի 10-15%, իսկ մնացյալ արժեքի չափով արժեթղթերի բրոքերը վարկավորում էր նրան: Եթե արժեթղթի գինը բարձրանում էր, հաճախորդը վաճառում էր այն, վճարում արժեթղթի նախնական գումարի մնացած մասը և մաքուր շահույթը դնում գրպանը: Սակայն, սովորաբար, շահույթը ոչ թե դնում էին գրպանը, այլ ներդնում այլ սպեկուլյատիվ արժեթղթի մեջ, նորից սահմանային գնով: Խնդիրներն առաջ էին գալիս, երբ արժեթղթի գինը ընկնում էր այն գնելուց հետո: Այդ դեպքում բրոքերը հաճախորդից ավելի շատ սահմանային փող էր պահանջում: Սակայն 1926-ից 1929 թթ. Ժամանակահատվածում թվում էր, թե արժեթղթերի հետ արժեքավորվելուց բացի ոչինչ չէր կատարվում, անկախ նրանց գնման նախնական գնից և շուկա մտնելու կռիվը թեժանում էր`նմանվելով համաճարակի:Ներդրումն կատարելն ավելի հեշտացնելու համար բրոքերական գրասենյակներ բացվեցին ամեն քաղաքում, յուրաքանչյուր գյուղում ու գյուղակում: Այդ գրասենյակները երբեմն իրենցից չորս մերկ պատ էին ներկայացնում` միայնակ բրոքերով և կես դյուժին հեռախոսներով, բայց միևնույն է նրանք հաճախորդներ էին գրավում: Այդպիսի <<բրոքերական գրասենյակները>> կամ <<շոգու գործարանները>> հաճախ անհայտ կամ նույնիսկ գոյություն չունեցող արժեթղթեր էին վաճառում:
Իհարկե, բոլոր ամերիկացիները շուկային չէին մասնակցում, բայց մասնակցում էին բոլոր բանկերը, ինչպես փորք, այնպես էլ մեծ քաղաքների բանկերը: Ստացվում էր, որ բրոքերները վարկ էին վերցնում (կանչվող փող)` համար հաճախորդներին սահմանային գնով վաճառվող արժեթղթերի համար վճարելու: Կանչվող փողը հաճախ 20 տոկոս շահույթ էր բերում և շատ քիչ բրոքերներ կդիմանաին այդ հրապուրանքին: Կնաչվող փողի ընդհանուր գումարը, որն օգտագործվում էր արժեթուղթ գնելու համար, այնքան մեծացավ, որ 1929-ի սեպտեմբերին, Ուոլ Սթրիթի անկումից մեկ ամիս առաջ, կազմեց Միացյալ նահանգների ազգային պարտքի կեսը:
Ստեղծվում էին ներդրումային թրասթեր, ավելի զգույշ ներդրողներին ներգրավվելու համար: Դրանք ստեղծվում էին այլ ընկերությունների արժեթղթեր տնօրինող ընկերությունների կողմից և հավանաբար կառավարվում էին Ուոլլ Սթրիթի խելացի ֆինանսիստների կողմից: Որևէ մեկը կարող էր գնել այս ընկերությունների 10-15 դոլարանոց մասնաբաժինները և շահույթ ստանա, երբ թրասթի ընկերությունները թող էին սարքում: Այս ներդրումային թրասթերից որոշ մասի ետևում կանգնած էին այնպիսի հուսալի ազգանուններ, ինչպիսիք էին օրինակ Ջեյ Փի Մորգանը, այլոց ետևում անհայտ մարդիկ էին կանգնած, որոնք վերջին հաշվով վստահելի մարդ անվանումից այն կողմ ոչինչ չէին նշանակում: Այնուամենայնիվ, հաճախորդները գնում էին իրենց բաժնեմասերը և ավելին էին պահանջում, այնպես, որ 1929 թվականի դրությամբ այդպիսի ներդրումային թրասթերում ներդրված էին, բառացիորեն, միլիարդավոր դոլարներ:
Շուկայի աճին զուգահեռ շատ քիչ ֆինանսիստներ և կառավարության ղեկավարներ գտնվեցին, որ զգուշացրեցին վտանգի մասին. Մեծամասնությունը այնչափ էր խորասուզված իրենց ներդրումների մեջ, որ այդ զգուշացումները բանի տեղ չդրեցին: >>>
Նույնիսկ նախագահ Հուվերը և նրա գանձապետ Անդրյու Մելլոնը հրաժարվեցին ազգային վտանգի գոյության մասին ահազանգել, չնայած որ հետո պնդում էին, թե կանխազգացել էին վտանգը: ԱՄՆ ֆեդերալ ռեզերվը երբեմն ահազանգում էր վտանգավոր սպեկուլյացիաների մասին, բայց այդ զգուշացումները չնչին էին, հիմնականում ուշադրության չէին արժանանում:
Վերջապես, սեպտեմբերի սկզբին Նյու Յորքի արժեթղթերի բորսայում գները սկեցին ընկնել: Դրանից առաջ երբեմն անկումներ նկատվել էին, որոնցից հետո շուկան միշտ վերականգնվել էր: Ամերիկայի ամենահեռատես ֆինանսիստներից մեկը` Ռոջեր Բաբսոնը, այնուամենայնիվ, հայտարարեց, որ աղետը մի քայլի վրա է և շուտով մեծ դեպրեսիա կսկսի: Նորից, շատ քչերն ականջ դրեցին:
Բայց գների անկումը շարունակվեց սեպտեմբերից հոկտեմբեր, ժամանակ առ ժամանակ աճ գրանցելով: Սև հինգշաբթի օրը, հոկտեմբերի 24-ին, աղետն իսկապես վրա հասավ: Շուկայում գները սուզվեցին, և թվում էր ոչինչ չի կարող դրանց կանգնեցնել: Նույնիսկ երբ առաջադեմ ազգային բանկերը հիմնադրամ ստեղծեցին` իննսուն միլիոն դոլար գումարով, արժեթղթեր գնելու և անկումը կանգնեցնելու համար, գների անկումը ընդամենը ժամանակավորապես դադարեց:
Այդժամ նախագահ Հուվերը և կառավարության այլ պաշտոնյաներ սկսեցին Վաշինգթոնից հայտարարություններ կատարել ազգային տնտեսության ամրության մասին, բայց դա արդյունք չունեցավ: Հազար հազարավոր ներդրողներ կորցրեցին իրենց ողջխնայողությունները, հազարավոր բանկեր խորտակվեցին:
Հոկտեմբերի 29-ին, երեքշաբթի օրը նույնպես սև էր: Այդ օրը վաճառվեց համարյա քսան միլիոն բաժնետոմսեր, մեծամասնությունը ահռելի վնասով: Այս ռեկորդը պահպանվեց մինչև 19*60-ականները: Հարյուրավոր ներդրումային թրասթեր կործանվեցին: Այժմ արդեն պարզ էր. Բարեկեցությունը, ինչպես շատերը հավատում էին, ամերիկյան ապրելակերպի մշտական ձևը չէր: Իրականում դրա ճիշտ հակառակ պնդումն էր կարծեք թե ճշմարտություն էր դառնում տնտեսական դեպրեսին և ավելի շատ էր համապատասխանում մարդկանց մյեծամասնության ապրելակերպին: Պատմական այս աննախադեպ աճի և անկման ժամանակաշրջանից էր (շատերն այն կոչեցին <<աճի և մահվան>> ժամանակաշրջան), որ ծնվեց նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի նոր կուրսը:
Հրատապության խնդրի ձևակերպումը
Տնտեսական դեպրեսիան անմիջապես չհաջորդեց արժեթղթերի շուկայի փլուզմանը և Ուոլլ Սթրիթի խուճապին: Վերջին հաշվով շատ մարդիկ կային, որոնք շատ փող ունեին: Բայց հետզհետե նույնիսկ փողատեր մարդիկ սկսեցին հրաժարվել այն ծախսելուց: Սա շղթայական ռեակցիա առաջացրեց: Շուտով արդեն արտադրողները իրենց արտադրանքի վաճառքի հմար շուկա չէին գտնում: Նրանք իրենց հերթին սկսեցին փակել իրենց գործարանները: Աշխատատեղերը կորցրած մարդիկ ստիպված էին տնտեսել, քանի որ նրանց տնօրինած փոքր դրամագլուխը շուտով վերջանալու էր: Սա պատճառ էր դառնում ավելի ու ավելի մեծ թվով ձեռնարկությունների փակմանը: Դրան գումարվում էր ֆերմաների խնդիրը, որը տարիներ շարունակ չէր լուծվել` ավելի վատթարացնելով իրավիճակը:
Վաշինգտոնից կառավարության պաշտոնյաները, համենայն դեպս հասարակայնորեն, պահպանում էին իրենց օպտիմիստական հայացքները: Նույնն էին անում նաև շատ ֆինանսիստներ և Ուոլլ Սթրիթի սպեկուլյանտներ: 1930 թվականի գարնանը արժեթղթերի գների աճ գրանցվեց, որի արդյունքում նախագահ Հուվերը հպարտորեն հայտարարեց. <<Մենք այժմ հաղթահարել ենք ամենադժվարը և սկսելու ենք արագորեն վերականգնվել>>: Բայց մի քանի շաբաթ հետո <<փոքրիկ ցուլի շուկան>>, ինչպես արժեթղթերի շուկայի ժամանկավոր վերականգնումն էին անվանում, փլուզվեց և Մեծ դեպրեսիան ծավալում ունեցավ:
Շուտով Միացյալ նահանգների բոլոր խոշոր քաղաքներում աշխատանք չունեցող մարդիկ սկսեցին հացի հերթեր կանգնել և տղ գրավել բարեգործական խոհանոցների միջև: Միայն Նյու Յորքում 1930-ի վերջում 80-ից ավել հաց բաժանելու կետեր կային, որոնք օրվա ընթացքում մատակարարում էին 85000 ճաշաբաժիններ: Որոշ գործազուրկներ մատիտ և կոշիկի թել էին վաճառում փողոցների անկյուններում: Ուրիշները հատը 5 սեյնթ գնով խնձոր էին վաճառում: Նրանք խնձորները ձեռք էին բերում խնձոր առաքիչների միջազգային ասոցիացիայից, որը փորձում էր ամեն կերպ ազատվել խնձորի չլսված մեծ բերքից:
1930 թվականին չորս ու կես միլիոն գործազուրկ կար: Նրանց թվաքանակն անցավ հինգ միլիոնից 1931-ին և 12 միլիոնից` 1932-ին: Միացյալ նահանգների բնակչությունը այժմյան ազգաբնակչության կեսն էր կազմում: Վերը բերված թվերը նշանակում էին, որ աշխատունակ բնակչության ամեն հինգերորդ անդամը գործազուրկ էր: Դրան գումարած` միլիոնավոր մեծահասակներ մասնակի էին զբաղված: Գյուղական բնակավայրերում իրավիճակը հավասարապես վատթար էր: 1932-ի դրությամբ ֆերմաների գներն այնքան էին ընկել, որ այն կազմում էր ֆերմերների կողմից բերք աճեցնելու և վաճառելու գինը: Հացահատիկը վաճառում էին 39 ցենտ գնով մեկ բուշելի դիմաց, եգիպտացորենը` 33 ցենտ, իսկ բամբակը` 6 ցենտ գնով: Շատ ֆերմերական նահանգներում բռնություններ սկսվեցին: Այովայում Ֆարմ Հոլիդեյ ասոցիացիայի անդամները սալաքարեր ձեռքերն առան, որպեսզի չթողնեն, որ ֆերմերները իրենց բերքը բերեն շուկա: Կարծում էին, որ ապրանքների պակասության արդյունքում գները կաճեն, բայց դա արդյունք չունեցավ: Վիսքոնսինում կաթի արտադրող ֆերմերները թափում էին իրենց արտադրած կաթը ակմ այն տալիս էին իրենց խոզերին` վաճառելու փոխարեն: Երբ տեղի էին ունենում ֆերմերական աուկցիոններ, որտեղ վաճառվում էին սնանկացած ֆերմերների սեփականությունը, նրանց հարևանները սպառնում էին գնորդներին, որ վնաս կհասցնեն վերջիններիս, որևէ գնում կատարելու դեպքում: Եթե այնուամենայնիվ գործարք էր կատարվում, վաճառվող ապրանքները գնորդներին էին անցնում այնպիսի ծիծաղելի գներով, որ սնանկացած ֆերմերներին ոչինչ չէր մնում:
Արդյունաբերական տարածքներում նույնպես բռնություններ սկսվեցին: Երբ աշխատանքից դուրս մնացած մարդիկ բողոքի ցույց կազմակերպեցին Ֆորդ ավտոգործարանի դիմաց, ոստիկանությունը կրակ բացեց նրանց վրա: Չորս ցուցարարներ սպանվեցին և մոտ 35-ը վիրավորվեցին: Բանվորները մասնակցեցին Օկլահամա սիթիի Միննեապոլիսի սննդի բունտերին: Նման բունտեր կատարվում էին այլ տեղերում և տվում էր, թե հեղափոխության ոգին պարուրել էր երկիրը: Ընդհանրացնելոփվ ասենք, որ այնուամենայնիվ մարդկանց մեծամասնությունը խաղաղ էր նույնիսկ անելանելի վիճակում:
1932 այսպես կոչված բոնուսային բանակը մարշ կատարեց Վաշինգտոնում: Բոնուսային բանակը կազմված էր Առաջին համաշխարհային պատերազմի վետերաններից: 1924-ին Կոնգրեսն օրենք ընդունեց, ըստ որի այդ մի քանի միլիոն վետերաններին պետք է վճարվեին ապահովագրական պայմանագրերի խզման դեպքում նախատեսված գումարները` մինչև 1945 թվականը: Մեծ դեպրեսիայի ամենաթեժ պահին գործազուրկ վետերանները սկսեցին պահանջել, որպեսզի իրենց գումարները վճարվեն անմիջապես: Երբ նրանց մերժեցին, վետերանները որոշեցին երթ կազմակերպել Վաշինգտոնում և պաշարել անձնապես նախագահ Հուվերին և Կոնգրեսը: 1932 թվականի գարնանը մոտ 32 հազար վետերաններ, որոշ մասն իրենց կանանցով և երեխաներով Պոտոմակ գետի ցեխոտ ափերին:
Պաշարումը խաղաղ բնույթ էր կրում նույնիսկ այն ժամանակ, երբ սենատը չեղյալ համարեց վետերաններին վճարումներ կատարելու օրենքը: Վերջապես, այնուամենայնիվ, նախագահ Հուվերը կանոնավոր բանակին հրաման տվեց քշել իրենց երբեմնի զինակիցներին: Զինված բանակայիններին գլխավորում էր ԱՄՆ բանակի անձնակազմի ղեկավար Դուգլաս Մաքարթուրը: Նրան օժանդակում էին երկու սպաներ` Ջորջ Փաթթոնը և Դուայթ Էյզենհաուերը: Ավելի ուշ, երբ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը նախագահ դարձավ, այդ վետերաններից շատերը գործի դրվեցին կառավարության կողմից ֆինանսավորվող Ֆլորիդա Քեյսից մինչև Թեյ Ուեսթ ճանապարհի շինարարության վրա:
Հուվերը հասարակական ծառայության արտակարգ փորձ ուներ: Առաջին համաշխարհային պատերամի ժամանակ նա պատասխանատու էր Բելգիական և Ֆրանսիական ճակատների համար: Բելգիայում և Ֆրանսիայի մի մասում միլիոնավոր մարդիկ, պաշարված լինելով Գերմանիայի կողմից, սովամահ էին լինում: Հուվերի օգնության կոմիտեն այդ մարդկանց փրկեց դժվարին վիճակից և սովից` նրանց համար առաքելով 5 միլիոն տոննա սննդամթերք և հագուստ` հիմնականում Միացյալ նահանգներից: Իր այս աշխատանքի, ինչպես նաև հասարակական ծառայության այլ պաշտոններ զբաղեցնելու ընթացքում Հուվերը աշխատավարձ չէր ստանում: Իր քաղաքացիական կյանքում լինելով բավական հարուստ ինժեներ` նա իր ստացած ողջ պետական աշխատավարձը, նույնիսկ նախագահականը, վերադարձնում էր կառավարությանը` բարեգործական նպատակներով ծախսելու համար:
Հուվերը մասնավոր բարեգործության մեծ հավատ ուներ: Նա չհավատած գործազուրկների ուղղակի ֆեդերալ օգնության ցուցաբերելուն: Նա կարծում էր, որ նման օգնությունը, կամ ինչպես ինքն էր գործազուրկներին օգնության բրիտանական տերմինի նման անվանում, տիկնիկը, կվնասեր այդ օգնությունը ստացող մարդու ազատությանը և ինքնավստահությանը: Եթե իրոք նման օգնության կարիք կար, ապա, ըստ նրա, այդ օգնությունը կամ պետք է տրվեր տեղական կառավարության կողմից, կամ մասնավոր >>>
բարերարների: Աղքատներին ֆեդերալ օգնության տրամադրումը, ըստ Հուվերի, սոցիալիստական էր և կառաջացներ ժողովրդավարության փլուզում: <<Մենք չենք կարող բարեկեցության շռայլություն մեզ թույլ տալ>>, ասաց Հուվերը լրագրողներին 1932 թվականին: Նա նաև կարծում էր, որ եթե մարդիկ դադարեն վատ ժամանակների մասին խոսել, նրանք առաջ կգնան: <<Բարեկեցությունը անկյան հետևում է>>, - ասում էր նա: Ժամանակի ընթացքում այս վերջին պնդումը գործազուրկների մոտ դառը կատակի վերածվեց:
Այնուամենայնիվ, Մեծ դեպրեսիայի աճին զուգահեռ, Հուվերը սկսեց հասկանալ, որ տնտեսական օգնության որոշ ձևեր անհրաժեշտ են երկիրը վերականգնման ճանապարհին կանգնեցնելու համար: 1932-ի դրությամբ նրան հաջողվեց Կոնգրեսին համոզել ստեղծել Վերակառուցման Ֆինանսական Կորպորացիան (ՎՖԿ). ՎՖԿ-ն իրավունք ուներ խիստ սահմանափակ վարկեր տրամադրել նահանգներին` որպես օգնություն և նպաստներ: Նրա աամենակարևոր դերը, սակայն, կայանում էր բանկերին, արդյունաբերությանը, վարկային կազմակերպություններին, ապահովագրական ընկերություններին, երկաթգծին և այլ ձեռնարկություններին վարկերի տրամադրման մեջ: ՎՖԿ-ի միջոցով վարկով տրամադրվեց մոտ երկու միլիարդ դոլար գումար, այն մտքով, որ այդ գումարը կվերաբաշխվի ֆինանսական կառույցների վերեվներում գտնվող մարդկանցից մինչև հատակում գտնվող գործազուրկները: Բայց դեպրեսիայի խորացմանը զուգահեռ ակընհայտ դարձավ, որ հատակում գտնվող մարդիկ ի վիճակի չեն սպասել, մինչև <<բաշխվելու>> տնտեսությունն աշխատի: Նրանցից շատ քչերին էր մի կաթիլ բաժին ընկել այդ վերաբաշխված գումարից: Հուվերի քննադատները պնդում էին, որ ֆեդերալ օժանդակություն տրվի ոչ միայն ձեռներեցներին, այլ նաև գործազուրկ տղամարդկանց և կանանց:
Արդյունքում Հուվերի անունը վերածվեց անդուր կատակի սովյալների և անտունների մոտ: Քաղաքբնակները, որոնք իրենց տներից դուրս էին արվել գրավադրման կամ վարձավճարների չվճարման պատճառով, ապրում էին արկղերից պատրաստած տնակներում և այլ ինքնաշեն խրճիթներում` քաղաքի ծայրամասերում: Այս խրճիթաքաղաքները, Վաշինգտոնի բոնուսային բանակի նման, անվանվել էին Հուվերաշեններ: Արևմուտքում և հարավ-արևմուտքում գյուղացիները նապաստակներ էին որսում և ուտում` դրանց անվանելով հուվերի շներ: Շատ գործազուրկներ, որոնք իրենց չէին կարող թույլ տալ աշխատանք փնտրելու համար ճանապարհորդել երթևեկության միջոցներով, թափառաշրջիկների պես բեռնատարներով էին ճամփորդում երկրով մեկ: Այդ բեռնատարների թափքը թափառաշրջիկները անվանում էինհ Փուլմաններ, առաջին իկարգի վագոններում քնասենյակներ հայտնագործած Ջորջ Փուլմանի անունով: Նոր թափառաշրջիկները դրանց կոչեցին Հուվեր Փուլմաններ:
1932 թվականի դրությամբ Հուվեր Փուլմանների թափքում շրջագայող մարդկանց քանակը մի փոքրիկ բնակչություն կազմեց` անցնելով միլիոնից: Դա ներառում էր քառորդ միլիոն երիտասարդ աղջիկներ և տղաներ`համձայն երեխաների բյուրոյի հաշվարկների: Այս թափառող բանակում եղած աղջիկներից շատերը տղա էին ձևանում` սեռական հարձակումներից խուսափելու համար: Հազարավոր տղաներ և աղջիկներ նաև երթևեկում էին ընթացիկ մեքենաներով` որոշ մասը աշխատանք փնտրելով, մնացածը այլ զբաղմունք չունենալուր պատճառով:
Այս զարգացումները ստիպեցին Հուվերին մտածել, որ շուտով թշնամական Կոնգրես կունենա: Նահանգի ընտրություններում հաղթողներից էր Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, որը ձայների ջախջախիչ մեծամասնությամբ երկրորդ ժամանակահատվածն էր ընտրվել որպես Նյու Յորքի նահանգապետ: Շատերը կանխատեսում էին, որ հաճելի և ժողովրդականություն վայելելով Նյու Յորքի նահանգապետը կդառնա երկրի հաջորդ նախագահը:
1932-ի վերջերում ազգն իրոք անհուսալի վիճակում էր գտնվում: Չնայած պաշտոնական հաշվարկներով գործազուրկների թիվը կազմում էր 12 միլիոն, այլ հաշվարկներ էլ կային, ըստ որոնց այդ թիվը հավասար էր 17 միլիոնի: Շատ մարդիկ աշխատանք չունեին սկսած 1929 թվականից: Գործազրկության մակարդակը շարունակում էր աճել: Որոշ քաղաքներում այն կազմում էր 80%: Մետաղի արդյունաբերությունն աշխատում էր իր հնարավորությունների փոքրիկ մասի չափով միայն: Ավելի ու ավելի շատ ֆերմերներ կորցնում էին իրենց ֆերմաները: Բանկերը փակվում էին տագնապալի արագությամբ, մինչդեռ այդ բանկերում գտնվում էին այն փոքրաթիվ մարդկանց գումարները, որոնք կուտակումներ էին կատարել սև օրվա համար: Ամերիկյան պատմության մեջ առաջին անգամ մարդիկ մեծ քանակներով սովամահության էին մատնվել: Մեծ քէաղաքներում գրանցվում էին հազարավոր սովամահության դեպքեր: 1932 թվականին Նյու Յորք քաղաքի հիվանդանոցներում հարյուրից ավել նման դեպքեր գրանցվեցին և հայտնի չէր, թե որքն նման դեպքեր ընդհանրապես չէին գրանցվել: Սա էր իրականությունը, չնայած այն հանգամանքի, որ կաթը վաճառվում էր քվարտը 10 ցենտով, հացը 7 ցենտով, կարագի ֆունտը` 23 ցենտով, ձուն` դյուժինը 12 ցենտով, իսկ միսը` ֆունտը 15 ցենտով:
Չնայած դեպրեսիային`1932 թվականին Հանրապետականներն առաջադրեցին Հերբերտ Հուվերի թեկնածությունը նախագահական ընտրություններում վերընտրվելու համար: Իրականում, այլ ելք չունեին, քանի որ Հուվերից բացի այլ անձի թեկնածություն առաջադրելու դեպքում նրանք խոստովանած կլինեին, որ Հուվերի ադմինիստրացիան հանրապետականների ձախողումն էր: Դեմոկրատների թեկնածության առաջադրումը, ինչպես Ֆրանկլին Ռուզվելտի նախընտրական արշավի ղեկավարն էր ասել, նման էր <<ձիարշավի>>: Երեք առաջատար թեկնածուներից Քին Ալֆրեդ Սմիթը, Ջոն Նանս Գարները և Ֆրանկլին Ռուզվելտը: Սմիթը Նյու Յորքի նախկին նահանգապետն էր, ինչպես նաև նախկին նախագահության թեկնածուն, որը պարտություն էր կրել Հուվերից 1928-ի ընտրություններում: Գարները ժողովրդավարություն վայելող կոնգրեսմեն էր Տեխասից և այդ ժամանակվա ներկայացուցիչների պալատի խոսնակն էր: Նյու Յորքի նահանգապետության երկրորդ ժամանակահատվածի ընթացքում Ռուզվելտը հասարակ մարդու համբավ էր հանել:
Պատկերացումը և ստրատեգիան
Նյու Յորքից լուր ստանալով, ով իր թեկնածություն է անցել, Ռուզվելտը մի օդանավ վարձակալեց և թռավ Չիկագո` իր ընտրության ճառն ասելու: Ռուզվելտը որոշում կայացրեց թռնել եռաշարժից Ֆորդ օդանավով, չնայած վատ եղանակին , և մինչև պաշտոնապես տեղեկություն ստանալը տանը սպսելու և նոր միայն մամուլին հայտարարություններ կատարելու սովորությանը: Նրա ճառը շատ համարձակ էր: Դա մի կոչ էր, որը ցանկանում էին լսել և՛ դելագատները, և՛ ամերիկացիները: Ճառում նա սաց.
Ես խոսք եմ տալիս, ես ինձ գրավադրում եմ որպես ամերիկյան մարդկանց համար նոր գործարք: Եկեք բոլոր հավաքվածներովս հիմնադիր լինենք ընդունակությունների և քաջության նոր կարգի: Սա ավելին է, քան քաղաքական ընտրարշավը, այն կոչ է ի՛ զեն: Ինձ տվեք ձեր օգնությունը ոչ միայն ձայներ հավաքելու համար, այլ այս Ամերիկան իր իսկ ժողովրդին վերադարձնելու, այս արշավը հաղթելու համար:
Դրանից հետո փոխնախագահության թեկնածու Գարները վստահորեն ասաց Ռուզվելտին. <<Հաղթելու համար Ձեզ ընդամենը պետք է ողջ մնալ>>: Սակայն շատ դիտորդներ կային, որ համաձայն չէին Գարների հետ: Դրանցից մեկը քաղաքական փորձագետ և շատ հարգված ամսագրի հոդվածագիր Ուոլթեր Լիփմանն էր: <<Ֆրանկլին Ռուզվելտը, - գրեց նա, խաչակիր չէ: Նա ժողովրդի խոսնակ չէ: Նա շատ հաճելի և ընկերական մարդ է, որը, չունենալով այդ պաշտոնի համար անհրաժեշտ կարևոր ունակություններ, շատ կուզենար նախագահ դառնալ>>:
Իր քարոզարշավի սկզբում, Ռուզվելտը որոշում էր կայացրել ամերիկացի ժողովրդին հավատացնել, թե որքան սխալ էին գործում Լիպմանը և նրա նմանները: Նա նաև որոշել էր ոչ միայն <<հետին դռան>> քարոզարշավ անցկացնել, որի հետևում նա միայնակ որոշումներ էր կայացնում, բայց նաև ակտիվ և ագրեսիվ մի քարոզարշավ ծավալել: Ռուզվելտը խիզարորեն պայքար էր մղում այն պահից ի վեր, երբ պոլիոմելիտով հիվանդանալուց հետո քաղաքական ասպարեզ վերադարձավ, և նա գիտեր, որ քաղաքական գործչի բատթարագույն թշնամին գերվստահությունն է, ինչպես տեղի ունեցավ վերջինիս օգնական` Գարների փախուստի դեպքում:
1932թ-ի քարոզարշավի ընթացքում Ռուզվելտը հաճախ էր անդրադառնում <<հասարակ ժողովուրդ >> թեմային: Մասնավորապես նա ասում էր. <<նախագահ ընտրվելու դեպքում ես չեմ գործի այն սխալը, որն արվեց Նապոլեոնի կողմից Վատեռլոի մոտ: Ես մոռացության չեմ մատնի հասարակ ժողովրդին` զինվորներին >>: Նա նաև շարունակում էր իր ելույթները` կապված ԱՄՆ-ի համար Նոր Կուրսի անհրաժեշտության հետ: Այդ տերմինը Ռուզվելտին առաջարկել էր իր խորհրդատուներից մեկը` Ռայմոնդ Մոլեյը, երբ նա իր ելույթի խոսքն էր պատրաստում ներկայացնելու Չիկագոյի հանրությանը: Դա անմիջապես կիրառվեց ՖԴՌ-ի կողմից, քանի համահունչ էր <<Քառակուսի գործարք>> տերմինի հետ, որը կիրառվում էր իր ազգական Թեոդոր Ռուզվելտի կողմից` նախագահ ընտրվելու դեպքում իր վարչակարգը նկարագրելիս: Ամենայն հավանականությամբ, Մոլեյն այդ տերմինը վերցրել էր նոր հրատարակված գրքից, որը կոչվում էր <<Նոր կուրս>> և հեղինակն էր Ստյուարտ Չասը: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, այդ տերմինը խորհրդանշում էր ամերիկացիների նոր հույսը տնտեսական ճգնաժամի ծանր պայմաններում և այն >>>
պահին, երբ այն սկսեց հնչել մարդկանց շուրթերից, անջնջելի մի հետք թողեց ՖԴՌ-ի նախագահական ընտրությունների վրա:
1932 թ. նոյեմբեր ամսին Ռուզվելտը, հավաքելով ընտրողների ձայների մեծ մասը, այն է` 472 ձայն, ընդդեմ Հուվերի 59 ձայնի աննախադեպ հաղթանակ տարավ: Դեմոկրատները Կոնգրեսում գրավեցին տեղերի մեծ մասը: Գարների խոսքերը Ռուզվելտի մասին առ այն, որ ընտրություններում հաղթանակ տանելու համար վերջինս պետք է առաջին հերթին կենդանի մնա, նման էր մի գուշակությանը, որն իրականացավ մի քանի շաբաթ անց, ՖԴՌ-ի Մայամի, Ֆլորիդա կատարած այցելության ժամանակ: Հանրության առջև ելույթ ունենալու պահին, մի գործազուրկ բանվոր, Ջուզեպե Զանգարա անունով, փորձեց միտումնավոր կերպով խանգարել նախագահական ընտրությունները: Զանգարայի ատրճանակի կրակոցները չդիպան ՖԴՌ-ին, սակայն վիրավորեցին Չիկագոյի քաղաքապետ Էնտոնի Քերմակին, որը Ռոուզվելտի համախոհների թվին էր պատկանում: Ավելի ուշ, Քերմակը մահացավ, իսկ Զանգարային սպանության համար դատապարտեցին ազատազրկմամբ: Քերմակի վերջին բառերն ուղղված էին ՖԴՌ-ին. <<Ուրախ եմ, որ ես էի քո փոխարեն>>: Կրակոցներից հետո, Ռուզվելտին և Քերմակին տեսնելու համար հավաքված ամբոխը, լսեց Ռուզվելտի բարձր ու հստակ ձայնը. <<Ես լավ եմ, ես լավ եմ>>: Նրա ձայնի տարօրինակ հանդարտությունը վստահություն ներշնչեց ազգին, առ այն, որ նոր ղեկավարը ճգնաժամային պահերին իրեն ըստ հավուր պատշաճի է դրսևորելու:
Առաջնորդ միության ստեղծում
Ի հեճուկս Հուվերի, որը հավատում էր երկրում վերականգնողական գործընթացի սկսելուն և պնդում էր, որ շատ չպետք է միջամտել տնտեսությանը, Ռուզվելտը հավատում էր , որ արմատական փոփոխություններն անհրաժեշտ են` հասարակությունն առավել վճարունակ դարձնելու նպատակով: Նախքան գրասենյակ տեղափոխվելը, նա ստիպված էր ավարտել Նյու Յորքի նահանգապետությանն առնչվող գործերը, հավաքել իր կաբինետի անդամներին և մշակել մանրամասն պլաններ իր Նոր Կուրս սահմանադրական ծրագրի իրագործման համար: Նա խնդրեց այսպես կոչված Ուղեղային տրեստի անդամներին օժանդակություն ցուցաբերել այս գործին:
Ուղեղային տրեստ հիմնելու գաղափարը ՖԴՌ-ին էր առաջարկվել վերջինիս ընկեր և օգնական Սամուել Ռոսենմանի կողմից, երբ ՖԴՌ-ին իր նախագահական քարոզարշավը նոր էր սկսել: Ռոսենմանը ՖԴՌ-ն ասաց, որ անհրաժեշտ է այնպիսի խորհրդատուներ ընդունել, որոնք առավել իրազեկ կլինեն ազգային գործերից և ՖԴՌ-ն համաձայնվեց նրա հետ: Այսպիսով, նրանք որոշեցինհավաքել այդ խորհրդատուներին համալսարանի պրոֆեսորական կազմից: Առաջին ընտրված անձը` Ռայմոնդ Մոլեյն էր` Կոլումբիա համալսարանի պրոֆեսորը, որն աշխատել էր ՖԴՌ-ի հետ ճառերի պատրաստման և Նյու Յորք նահանգի հետ կապված զանազան խնդիրների լուծման գործում: Այնուհետև, ընտրվեցին Մոլեյ և Բասիլ Օկկոնորները` որպես Ռուզվելտի իրավական խորհրդատուներ: Խորհրդատուների խմբի մեջ ներգրավվեցին Ռեքսֆորդ Գեյ Թագվելը և Ադոլֆ Բեռլիը, նաև Կոլումբիայի համալսարանից երկու այլ անդամներ: Հուղ Յոնսոնը, կառավարության աշխատակազմի ղեկավարը և նախկին զինվորական սպան, ինչպես նաև Ջեյմս Ֆ. Բիրնեսը` Հարավային Կոռոլինայի սենատորը և Քի Պիտմանը` Նևադայի սենատորը նույնպես ընդգրկիվեցին խմբում: Ֆրանսիս Պերկինսը, լինելով Նյու Յորքցի հասարակական գործիչ և ՖԴՌ-ի աշխատակիցը, Ռուզվելտի` դեռևս նահանգապետ աշխատելու տարիների համախոհն էր, և առաջին կինը, որը երբևիցե աշխատել էր նախագահական կաբինետում: Հենրի Մորգնեթաուն աշխատում էր գանձապետարանում, որպես քարտուղար: ՖԴՌ-ն իր խորհրդականների խումբն անվանում էր գաղտնի խորհուրդ, սակայն Ջեյմս Կյերանը, <<Նյու Յորք Թայմսի>> լրագրողը անվանեց նրանց Ուղեղների տրեստ: Այս անվանումը շուտով սկսեց գործածվել ժողովրդի կողմից, բայց ս-ն հաճախ սղվում էր և Ուղեղային տրեստ անվանումը դարձավ առավել հասարակայնորեն ճանաչված: Այդ ժամանակ ՖԴՌ-ն փորձում էր գաղտնի պահել ուղեղային տրեստի գոյության մասին փաստը, քանզի չեր կարծում, որ նման խմբի առկայությունը հավանության կարժանանա ընտրողների կողմից: Սակայն նրանց գործունեությունն այնքան հաճախակի էր լուսաբանվում լրատվական միջոցներում, որ Հուղ Ջոնսոնն ի վերջո ասաց, որ նրանք <<ավելի մեծ հաջողությամբ փղերի հետքեր կկորցնեն վեց մետր ձյան շերտի տակ>>:
1933 թ. Հունվարի 30-ին, Ռուզվելտի կողմից պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությունից մի քանի շաբաթ առա պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությունից մի քանի շաբաթ առաջ, Ադոլֆ Հիտլերը դարձավ Գերմանիայի կանցլերը: Գերմանիան նույնպես համաշխարհային մեծ ճգնաժամի հետևանքով գտնվում էր ծանր վիճակում և գերմանացի ժողովուրդն այդ պարագայում առաջնորդի և փրկչի կարիք ուներ, որպեսզի ազգը տնտեսական ճահճից դուրս բերեր: Դժբախտաբար, այն առաջնորդին, որին նրանք ընտրեցին, հաջորդ տարիների ընթացքում ազգը տարավ դեպի բնաջնջում: Ամերիկացիներն այդ ամենը տեսնելով, սպասում էին իրենց ղեկավարի հետագա քայլերին: Բարեբախտաբար, նոր ղեկավարը դուրս էր բերելու ամերիկյան ազգը տնտեսական խավարից առաջնորդելով դեպի լուսավոր ապագա: Վերջիվերջո, Հիտլերը և Ռուզվելտը տանելու էին իրենց ազգերին դեպի Երկրորդ Համաշխարհային պատերազմի դաժան հակամարտությունների թիրախը:
1933թ. Մարտի 4-ին ՖԴՌ-ն դարձավ երկրի 32-րդ նախագահը: Ավելի քան հարյուր հազար մարդ էր հավաքվել Կապիտոլ հրապարակում` ականատես լինելու պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությանը և լսելու նորընծա նախագահի ելույթի խոսքը: Միլիոնավոր մարդիկ մեծ ուշադրությամբ լսում էին ճառը ռադիոյով: Ելույթի խոսքն իսկապես հիշարժան էր: Այն ուղղված էր ժողովրդին հանդարտ, վստահությամբ և խիզախությամբ լեցուն ձայնով:
Այս օրը ազգային վերածննդի օր է, և ես վստահ եմ, որ իմ ընկեր ամերիկացիներն ակնկալում են, որ նախագահ ընտրվելով, ես նրանց կդիմեմ անկեղծությամբ և վճռականությամբ` ներկա իրավիճակի պահանջին համահունջ, որում հայտնվել է մեր ազգը:Սա այն պահն է, երբ անհրաժեշտ է ասել ամբողջ ճշմարտությունը, անկեղծորեն և խիզախորեն և կարիք չկա խուսափելու այն պայմաններից, որում հայտնվել է մեր երկիրն այսօր: Այս հզոր երկիրը կանցնի այն բոլոր փորձությունների միջով, որում մենք հայտնվել ենք, ոտքի կկանգնի և կբարգավաճի:
Այսպիսով, նախ և առաջ, թույլ տվեք իմ խորհին համոզմունքն արտահայտելու առ այն, որ միակ բանը, որից պետք է վախենալ, դա վախն ինքն է` անանուն, անիմաստ, անարդարացի երկյուղը, որը կաթվածի է ենթարկում անհրաժեշտ ջանքերն` ուղղված հետընթացը վերափոխելու առաջընթացի…
Ռուզվելտը շարունակեց իր ելույթը, սակայն ելույթի ամենից հիշարժան բառերն արդեն իսկ ուղղված էին ժողովրդին: Այն արտահայտությունը, որը մնաց բոլորի հիշողության մեջ, հետևյալն էր. <<Միակ բանը, որից պետք է վախենալ, դա վախն ինքն է>>:
Փոփոխության ընկալման ձևավորում և անցում լայնածավալ գործողությունների:
Գործի սկիզբը նշանակված էր հաջորդ օրը, 1933թ. Մարտի 5-ը, օրը կիրակի էր և առաբց դադարի այն շարունակվեց մինչև հունիսի կեսը: Սա Նոր Կուրսի <<Առաջին հարյուր օրյակներ>>, սահմանադրական գործունեությամբ լեցուն եռուն մի շրջան, որին իր նախադեպը չէր ունեցել ԱՄՆ-ի պատմությունից ի վեր: Այս ժամանակահատվածում, Կոնգրեսն ընդունեց տասնհինգ խոշոր, հույժ կարևոր ակտեր` ՖԴՌ-ի, նրա կաբինետի և Ուղեղային տրեստի կողմից հորդորով: Ավելին, աննկուն նախագահը տասնյակ ելույթներ ունեցավ, անցկացրեց մի շարք մամլո ասուլիսներ, ժողովներ կաբինետի ներսում և կազմակերպեց անհամար անձնական հանդիպումներ ինչպես անհատների, այնպես էլ փոքր խմբերի հետ:
Կիրակի օրը ՖԴՌ-ն հայտարարեց չորսօրյա համազգային ոչ աշխատանքային օր, որն ուժի մեջ էր մտնելու հաջորդ օրը: Սա արված էր այն նպատակով, որ մարդիկ դադարեին բանկ վազելուց և իրենց խնայողություններւը պահանջելուց, քանզի ավանդատու պահանջները չբավարարելու հանգամանքը շատ դեպքորում ստիպում էր բանկերին փակվել: Պաշտոնապես հայտարարված ոչ աշխատանքային օրերի ընթացքում պետք է ուսումնասիրվեին զանազան բանկերի տնտեսական պայմանները և այն բանկերը, որոնք ֆինանսապես բարվոք վիճակում էին, նրանց թույլ կտրվեր վերաբացվել: Այն բանկերը, որոնք կշարունակեին իրենց գործունեությունը, նրանց օժանդակություն կտրամադրվեր ֆեդերալ ֆոնդերից` վստահ լինելու համար, որ վերջիններս այնուամենայնիվ կկարողանան բավարարել համապատասխան պահանջները:
Ռուզվելտի կողմից հայտարարված չորսօրյա բանկային ոչ աշխատանքային օրն ուներ նաև այլ նպատակ, այն է`ոսկու արտահանումը երկրից համարել անօրինական կամ էլ պահանջել, որ տարադրամ հետ վերադարձվի ոսկով: Ամիսներ շարունակ ֆեդերալ ոսկու աղետալի հոսք էր տեղի ունենում, որն առաքվում էր օտարերկրյա կառավարություններին և կուտակվում ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից նաև ոսկու սերտիֆիկատների տեսքով/թղթադրամներ, որոնք կարող էին վերածվել իրական ոսկու/: ՖԴՌ-ի կողմից հայտարարված ոչ աշխատանքային օրը դուրս բերեց ժողովրդին ոսկու ստանդարտից, սակայն բանկի նախագահների կարծիքով դա կհանգեցներ տնտեսական խորը ճգնաժամի: Ոչ մի նման բան տեղի չունեցավ: Ոսկին շարունակեց փոքրիկ հոսքերով հետ վերադառնալ դեպի բանկերը, իսկ դոլարի արժեքն օտարերկրյա շուկաներում կայունացավ:
Շատերն այս ոչ աշխատանքային օրերի ընթացքում մեծ աղետներ էին կանխագուշակում, սակայն այս երկյուղը նմանապես չարդարացավ: Հայտարարությունը >>>
ժողովրդի մոտ իրական արձակուրդային հոգեվիճակ ստեղծեց: Ուրախ տրամադրվածության պատճառը ներքին հանգստության զգացումն էր, որ վերջապես որևիցե բան է արվում, կարևոր չէ, թե որքան ծայրահեղ: Երբ երկուշաբթի օրը, վաղ առավոտյան /1933թ. Մարտի 6/ ոչ մի բանկ իր դռենրը չբացեց, <<մենք բոլորս էլ նույն վիճակում ենք>> տրամադրվածությունն էր տիրում ամենուր: Բոլորն իհարկե հայտնվեցին այն վիճակում, որ ինչ կանխիկ գումար որ ունեն արդեն իսկ լավ է: Չեկերը կանխիկ գումարի չէին վերածվում: Շատ ձեռներեցներ, այսուհանդերձ, չեկերն ընդունում էին զուտ վստահության վրա հիմնվելով, հավատալով, որ երբ բանկերը բացվեն, չեկերը կանխիկ գումարի կվերածվեն: Այդ օրերին ոչ մի վարկային քարտ չէր գործում, սակայն շատ հյուրանոցներ գործում էին հետևյալ մեխանիզմով. <<հիմա ապրիր, հետո վճարիր>>: Խոշոր քաղաքներում գտնվող որոշ հյուրանոցներ անմիջապես առճակատվեցին տեղական մանր և միջին ձեռներեցների հետ կապված խնդրին, որոնք երջանիկ էին օգտվելու նմանատիպ հնարավորությունից, անցկացնելու մի քանի գիշեր հիանալի համարներում, քան թե իրենց սովորական գիշերակայաններում:
Վերոհիշյալ նախաձեռնությունից բացի ՖԴՌ-ն նաև Կոնգրեսի հրատապ համագումար հրավիրեց: Երբ 1933թ. Մարտի 9-ին Կոնգրեսը բացեց իր նիստը, Պառլամենտը երեսուն րոպեում ՖԴՌ-ին ներկայացրեց Արտակարգ Իրավիճակներում Բանկային Գործունեությունը Կարգավորող Ակտ: Սենատից ավելի երկար ժամանակ պահանջվեց Օրենքի նախագիծը կազմելու համար, բայց և այնպես, այն նախագահի սեղանի վրա դրվեց միևնույն օրը, երեկոյան: Արտակարգ Իրավիճակներում Բանկային Գործունեությունը Կարգավորող ակտով երկարաձգվեց ոչ աշխատանքային օրերի քանակը: Ակտի շրջանակներում տաս հազար դոլարի չափով տուգանք սահմանվեց ցանկացած անձի նկատմամբ ոսկի կամ ոսկու սերտիֆիկատ կուտակելու համար: Այսպիսով, բանկերի վերաբացումից հետո ոսկին և ոսկու սերտիֆիկատները հետ վերադարձվեցին բանկեր:
Մարտի 10 –ին, հինգշաբթի օրը ընդունվեց Ռուզվելտի կողմից առաջարկված սահմանադրության երկրորդ մասը: Այս մասը կոչվում էր Տնտեսական Ակտ: Այն տարբերվում էր Նոր Կուրսի մյուս բոլոր միջոցառումներից, քանի որ ակտի շրջանակներում կրճատվում էին կառավարության ծախսերը: Ձեռներեցության աշխարհում այնպիսի մի զգացում էր տիրում, որ ազգի մի մասի հիվանդության պատճառը հանդիսանում էր չհավասարակշռված ֆեդերալ բյուջեն: Այս քարոզարշավում ՖԴՌ-ն խոսք էր տվել հավասարակշռել բյուջեն և սա նրա առաջին քայլերն էր` ուղղված այդ գործի իրականացմանը: Տնտեսական ակտի շրջանակներում կրճատվեցին պատերազմի վետերաններին արվող վճարումները, ինչպես նաև ֆեդերալ աշխատակիցների աշխատավարձերը: Հետագայում այդ կրճատված վճարումները վերականգնվեցին:
Հանգստյան օրերի ընթացքում Գանձապետարանի աշխատակիցները փորձում էին որոշել , թե ԱՄՆ տասնինը հազար ֆեդերալ և պետական բանկերից որոնց թույլ կտրվի վերաբացվել երկուշաբթի օրը, 1933թ-ի, մարտի 13-ին: Վերջում որոշում կայացվեց, որ երկու հազար չորս հարյուր բանկեր գտնվում են բարվոք վիճակում և կարող են անմիջապես վերաբացվել: Դրանցից շատերին թույլ կտրվի վերաբացվել, հենց որ ֆեդերալ ֆոնդերից համապատասխան աջակցություն ստանան: Ինը հարյուր բանկեր, այնուամենայնիվ, գտնվում էին բավականին կասկածելի իրավիճակում և դրանցից շատերն այդպես էլ չվերաբացվեցին: Այս բանկերի փակվելը, ինչպես նաև գրեթե հազար այլ բանկերի սննկացումը կամ միավորումն առավել հզոր բանկերին` ամերիկացիների վրա արժեցավ մոտ հինգ միլիարդ դոլար:
Մարտի 12-ին, կիրակի օրը, երեկոյան ՖԴՌ-ը ռադիոյով ամերիկացի ժողովրդին հղեց առաջին ոչ պաշտոնական հաղորդագրությունները: Դա արվում էր ժողովրդին ավելի մոտ գտնվելու նպատակով, ինչպես նաև` պարզորոշ ու հասկանալի կերպով նրանց ներկայացնելու, թե Նոր Կուրսի վարչակազմն ինչ գործունեություն է ծավալել, և ինչ է նախատեսվում ապագայում:
Իր հաղորդագորւթյան մեջ, օրինակ, ՖԴՌ-ն ցանկանում էր ժողովրդին բացատրել ոչ պաշտոնական աշխատանքային օրերի սահմանման անհրաժեշտությունը և կրկին անգամ վստահեցնել նրանց ազգային բանկերի կայունության մասին: Նա նշեց, որ այդ միջոցառման հիմնական պատճառներից մեկը ավանդատուների բոլոր պահանջներին համապատասխանող նոր բանկերի ստեղծումն է: Հաղորդագորւթյան ընթացքում նա բավականին պարզ էր արտահայտվում: Բանկերի կայունության մասին խոսելիս, նա մասնավորապես ասաց. <<Կարող եմ ձեզ միանգամայն վստահեցնել, որ ավելի ապահով է գումարը պահել վերաբացված բանկում, քան վերմակի տակ>>: Նա նաև նշեց, որ որոշ բանկեր առանց վերակազմավորման չեն բացվի: Եվ ավելացրեց, <<Նոր օրենքը հնարավորություն է ընձեռում կառավարությանը իրականացնել վերակազմավորման գործընթացն արագ և արդյունավետ եղանակով և նույնիսկ թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում նոր գումարներ ներդնել գործընթացի բարեհաջող իրականացման համար>>:
Եզրափակելով խոսքը, նա ասաց. <<Վստահությունն ու խիզախությունը այն հիմնական պայմաններն են, որոնք ապահովում են մեր պլանների հետագա հաջող ընթացքը: Դուք պետք է հավատաք և չպետք է կասկածանքներով լեցուն լինեք: Դուք պետք է հավատաք և չպետք է կասկածանքներով լեցուն լինեք: Եկեք միացյալ ուժերով մի կողմ վանենք վախը: Մենք համապատասխան մեխանիզմներ ենք մշակել` վերականգնելու մեր ֆինանսական համակարգը: Այսպիսով, ձեզանից է կախված մեզ այս գործում օժանդակելը: Այսպիսով, դա ձեր խնդիրն է այնքանով, որքանով և իմը: Համատեց ուժերով մենք չենք սխալվի >>: Այդ երեկո վաթսուն միլիոն մարդ ռադիոյով լսում էր նրա մտերմիկ, ընկերական, վստահություն ներշնչող ձայնը, և այդ գիշեր նրանք գնացին քնելու առավել մեծ հանդարտությամբ, քան նախորդ մի քանի ամիսների ընթացքում:
Կարճաժամկետ հաղթանակների ձեռք բերում
ՖԴՌ-ի նախագահության սկզբում մի շարք կարևոր օրենքի նախագծեր ընդունվեցին: Ներքոհիշյալ ներկայացվում են Նոր Կուրս-ի գործունեության առաջին հարյուր օրվա ընթացքում ընդունված խոշոր նախագծերը նրա նախագահության: Որոշ նախագծեր դեռևս գտնվում էին ազգային պառլամենտում և դրանք բոլորն ինչ-որ չափով փոխեցին երկրի պատմության հետագա ընթացքը: Անտառային տնտեսության պահպանությամբ զբաղվող քաղաքացիական պաշտպանության կորպուսի մասին ակտ:
Այս ակտի նպատակը գործազուրկ երիտասարդների համար առողջ միջավայրում նոր աշխատատեղերի բացումն էր և միևնույն ժամանակ ազգային բնական ռեսուրսների պաշտպանությունը: ՔՊԿ-ի անդամները մաքրում էին իրենց քաղաքներն ու շրջակա տարածքները աղտոտվածությունից և դրա համար վճարվում էին ամսեկան երեսուն դոլար:
Նրանց աշխատավարձի մեծ մասը նրանք տուն էին ուղարկում` հոգալու իրենց ընտանիքների կարծիքները: ՔՊԿ-ի երիտասարդները նաև աշխատում էին անտառայի տնտեսության ծառայությունում, բարեկարգում էին պուրակները և զվարճալիքների այգիները: Նրանք նաև կազմակերպում էին ծառատնկումներ, կառուցում փոքր ջրամբարներ և պաշտպանում անտառները հրդեհներից: Ժամանակ առ ժամանակ նրանք օգնություն էին ցուցաբերում անտառային հրդեհների կանխարգելման գործում:
Արտակարգ իրավիճակների Կարգավորման մասին Ֆեդերալ Ակտ:
Այդ օրենքի նախագծի շրջանակներում, հինգ հարյուր միլիոն դոլար անմիջապես տրամադրվեց գործազուրկներին օժանդակելու համար: Սկզբնական շրջանում այս ծրագիրը ղեկավարվում էր նահանգային կամ տեղական գործակալությունների կողմից, այնուհետև ֆեդերալ կառավարությունը ֆոնդեր տրամադրեց: Աղքատ բնակչությանը և գործազուրկներին ուղղակի օգմություն տրամադրելուն և աշխատանքով ապահովելուն ուղղված ծրագրերը վերաճեցին Նոր Կուրսի շրջանակներում ֆեդերալ ֆոնդերով իրականացված ամենից խոշոր միջոցառումներ: Դրանք նաև ԱՄՆ –ի պատմության մեջ հանդիսանում էին ամենից ծախսատար և մեծ ծրագրերը, որոնք ընդգրկում էին Քաղաքացիական աշխատանքների վարչախումբ, աշխատանքների զարգացման վարչախումբ և հասարակական աշխատանքների վարչախումբ: Վերջինս պատասխանատու էր Հուվեր Դամի, Նու Յորք քաղաքի Թրիբորուղ կամուրջի և խոշոր ճանապարհների շինարարության համար, որոնք անցնելու էր Ֆլորիդա Կիզի երկայնքով: Հասարակական աշխատանքների ֆոնդերը նաև օգտագործվում նաև օգտագործվում էին երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ երեսուն ռազմական օդանավակայաններ կառուցվեցին:
Գյուղատնտեսության կանոնակարգման մասին ակտ
ԳԿԱ-ը Նոր Կուրսի պատասխանն էր ֆերմերային տնտեսության հետ կապված խնդիրներին: Բերքի ավելցուկն ամենայն հավանականությամբ հանդիսանում էր արտադրանքի ցածր արժեքի պատճառը: Բերքի վերահսկման արդյունքում այս ավելցուկը կնվազեր: Հացահատիկային մշակաբույսերի վերահսկումը պետք է կատարվեր` առաջին հերթին մշակաբույսերի հողատարածքները կրճատելով: Ֆերմերին ֆեդերալ կառավարությունը պետք է վճարումներ կատարեր հացահատիկային մշակաբույսեր չաճեցնելու համար: 1933թ. բամբակի արտադրությունը մեծ աճ էր ապրում, այսպիսով, որոշում կայացվեց բամբակի արտադրությամբ զբաղվող ֆերմերներին ստիպել վերացնելու իրենց բամբակի արտադրանքը: Արդյունքում >>>
բամբակի տաս միլիոն ակր ոչնչացվեց, իսկ ֆերմերները երկու միլիոն դոլար շահույթ ստացան արտադրանքը շուկայից հանելու համար: Հետագայում ցորենի մշակումը նվազեցնելու, ինչպես նաև շուկայում վաճառվող խոզերի քանակը կրճատելու նպատակով /խոզերը հիմնականում հացահատիկային մշակաբույսերով էին սնվում/, վեց միլիոն խոզերի սպանդ տեղի ունեցավ, որի համար ֆերմերները նույնպես վճարվեցին:
Հացահատիկային մշակաբույսերի վերահսկողության հետ կապված միջոցառումները ենթարկվում էին սուր քննադատությանը: Լրագրերը չէին թաքցնում իրենց զքացմունքայնությունը` մշտապես վերադառնալով <<փոքրիկ խոզուկների սպանդի>> թեմային, ի հեճուկս այն բանին, որ նրանցից և որևիցե մեկը երբևիցե ուշադրություն չէր դարձրել, թե ինչպես են գյուղերում մսագործները մորթում խոզերին: Ավելին, մորթած խոզերի մսի մեծ մասն օգտագործվեց ֆեդերալ սնունդ-օգնություն ծրագրում, մի փաստ, որի մասին շատ քիչ էր հրապարակվում: Չնայած սուր քննադատական միտումներին` Նոր Կուրսի ԳԿԱ ծրագիրը սկզբնական շրջանում մեծ հաջողությունների հասավ: Բամբակի գինը կրկնապատկվեց, ֆերմերային արտադրանքի գները հիմնականում աճեցին այնքան, որ վերոհիշյալ միջոցառումների ժամանակ կորուստներ ունեցած ֆերմերները վաստակեցին համարժեք եկամուտ: Սակայն ավելի ուշ, Նոր Կուրսում հացահատիկային մշակաբույսերի վերահսկման արդյունավետությունը նվազեց ր առաջ եկան մի շարք չլուծված խնդիրներ /օրինակ` ֆերմերներին իրենց մշակաբույսերի դիմաց կոնկրետ գումարներ երաշխավորել/: Գրեյթ Փլեյնզում տեղի ունեցած մեծ երաշտի պատճառով հացահատիկային մշակաբույսերի մի քանի ակր հողատարածքների վերահսկումը դարձավ անհիմն:
Թենեսի Վալեյի իշխանության մասին ակտ
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մասքլ Շոալսում, Ալաբամա, 165 միլիո դոլար արժողությամբ հզոր հիդրոէլեկտրակայանը պետք է սեփականաշնորհվի, թե պետք է ղեկավարվի կառավարության կողմից տարածաշրջանում ազգաբնակչությանը էժան էլեկտրաէներգիա տրամադրելու նպատակով: Իսկ այդ ընթացքում էլեկտրակայանը չէր գործում: ԹՎԻ մասին ակտի շրջանակներում էլեկտրակայանը վերագործարկվեց որպես հանրային սեփականություն: Ակտը նաև հնարավորություն ընձեռեց Թենեսի Վալեյում իրականացնել դամբերի շինարարություն և այլ աշխատանքներ, որոնք ֆինանսավորվում էին ֆեդերալ ֆոնդերի միջոցներից: Թենեսի Վալեյում իրականացրած ծրագիրը շուտով հռչակվեց ամբողջ աշխարհով մեկ, որպես պայծառ օրինակ այն բանի, թե ինչպես ազգային կառավարությունը կարողացավ դրական ներգործություն ունենալ հսկայական շրջանի տնտեսական զարգացման վրա: Ֆեդերալ կառավարության նման առաջընթաց գործողությունները ձեռներեցների և մասնավորապես կոմունալ ծառայությունների ղեկավարների շրջանում մեծ դժգոհությունների ալիք բարձրացրեց: Շատերն այդ քայլերը համարեցին վտանգավոր սոցիալիստական, որոնք ճնշում են ազատ ձեռներեցության մասին ամերիկյան դեմոկրատական սկզբունքները: Ազգային արդյունաբերության վերականգնման մասին ակտ
Այս օրենսդրական նախագծի հիմնական իմաստը աշխատանքի արտադրողականության խթանումն էր` միևնույն ժամանակ կրճատելով աշխատանքային շաբաթը: Այդ գործընթացը հիմնավորվում էր հետևյալ կերպ. Եթե անձը սովորաբար շաբաթական աշխատում էր վաթսուն ժամ, ապա աշխատանքային շաբաթը կիսով չափ կրճատելու դեպքում, նա կմատնվի անգործության` աշխատելով շաբաթական ընդամենը երեսուն աշխատանքային ժամ: Ավելին, երեսուն և քառասուն ժամերին համահունջ աշխատանքային շաբաթ հիմնելով, ԱԱՎ առաջարկեց, որպեսզի բոլոր աշխատողները ստանան որոշակի նվազագույն աշխատավարձ: ԱԱՎ-ից բացի հիմնադրվեց նաև Ազգային Վերականգնման Վարչակազմը /ԱՎՎ/: ԱՎՎ փորձում էր ազգին տրամադրել համաձայնագրեր կամ <<կոդեր>>, որը կբացառեր <<կոկորդ կռծող մրցակցությունը>>, որի ընթացքում շատ ձեռներեցներ Մեծ Դեպրեսիայի շրջանում պարզապես փորձում էին առավելագույնս շահել իրենց փոքրիկ ձեռներեցությամբ: Տնտեսության նմանատիպ պլանավորումը մեծ ժողովրդականություն էր վայելում Խորհրդային Միությունում և Նոր Կուրսի երիտասարդ մասնագետներից շատերը հիացմունքով էին նայում ԽՍՀՄ-ին: Խորհրդային Միությունում կենտրոնական կառավարական հնգամյա պլաններով ոչ միայն գնային քաղաքականություն էր վարվում, այլ նաև սահմանվում էր աշխատավարձի չափը և խստորեն կանոնակարգվում արտադրությունը: Նոր Կուրսը մեծ հույսեր էր փայփայում, որ վերջիվերջո այս նպատակը ԱՄՆ-ում նույնպես կիրագործվի:
1933թ. Բանկային Ակտ
Դա օրենսդրության վերջին մասն էր, որն ուժի մեջ մտավ Նոր Կուրսի առաջին հարյուր օրվա ընթացքում: Դրա ամենակարևոր քայլը Բանկային Ներդրումների Ապահովագրության Ֆեդերալ Միության /ԲՆԱՖՄ/ հիմնումն էր: ԲՆԱՖՄ պաշտոնապես ֆեդերալ երաշխիք դրեց ԲՆԱՖՄ անդամ բանկերի բանկային ներդրումների վրա: Երբ գործընթացը վերջացել էր, ՖԴՌ-ի քննադատները անմիջապես մեղադրեցին ԲՆԱՖՄ-ի գաղափարը` համարելով այն <<անառողջ, հակագիտական և տնտեսության համար վտանգավոր>>: Փաստորեն ԲՆԱՖՄ-ն, այսօրվա բանկերի կայունության տեսանկյունից դատելով, հակառակն էր: Նույնիսկ քսանական թվականներին փլուզվող բանկերի քանակը տատանվում էր տարեկան 300-700 միջև: Երեսունականների ընթացքում այս թիվը հասավ տարեկան մինչև 1000: 1933թ. բանկերի մասին օրենքի ընդունումից սկսած այդ թիվը հասավ տարեկան միջինը 4-ի: Հետաքրքրական է նշել նաև այն, որ երբ բանկերի մասին օրենքը ընդունվեց և ԲՆԱՖՄ-ն հիմնադրվեց անհատական ներդրումները ապահովագրվում էին մինչև 10.000 ԱՄՆ դոլար գումարի դեպքում: Այսօր դրանք ամբողջապես ապահովագրվում են մինչև 100.000 ԱՄՆ դոլար գումարի դեպքում: Ձեռքբերումների միավորում և նոր փոփոխությունների իրականացում.
նոր մարտահրավերներ
1935 և 1936թթ. ԳԿԱ և ԱՎՎ համապատասխանաբար հայտարարվեցին Սահմանադրությանը հակասող, բայց մինչ այդ նրանք բուռն գործողւթյուններ և դեբատներ էին ծավալել, որոնց նմանը ազգը շատ քիչ էր տեսել:
Նոր Կուրս ծրագիրը բացահայտորեն բաժանված էր երկու մասի: Մեկը կապված էր ուղղակիորեն իրավիճակի շտապ թեթևացման հետ, իսկ մյուսը երկարաժամկետ նպատակների: Հարի Հոպկինսը գլխավորեց ծրագրի առաջին մասը: Երկրորդ մասի գլխավորությունը ստանձնեց Հարոլդ Այքեսը որպես ներքին գործերի նախարար: Նրանց մեջ շուտով խորը թշնամանք սերմանվեց:
Այքեսի ղեկավարության ներքո նախարարությունը Հասարակական Աշխատանքների Վարչությունը /ՀԱՎ/ ձեռնարկեցին բազմաթիվ հզոր նախագծեր, որ ներառում էր կամուրջների, մայրուղիների կառուցում և երկաթուղային համակարգի բարելավում: Ժամանակի ընթացքում այսպիսի հասարակական աշխատանքները կընդգրկեին հազարավոր մարդիկ: Բայց Հոպկինսի համար <<ժամանակի ընթացքում>> չէր նշանակում հիմա: Իսկ Այքեսի պլանները շատ նման էին հին հանրապետական <<վարընթաց հոսք>> թեորիային, որ դրամական միջոցները ուղղակիորեն դնում էր աղքատների ձեռքը, որոնք կծախսեին դրանք և այդպիսով կստիպեին այլոց աշխատել` առաջարկելով ապրանք և ծառայություն: Ավելի ուշ ՖԴՌ-ն որոշեց, որ աշխատանքի թեթևացման ծրագիրը պիտի ղեկավարվի ավելի նոր և հիմնավոր գործակալության կողմից, որն էր Աշխատանքների Առաջընթացի Գործակալություն /ԱԱԳ/: Կոնգրեսը գրեթե 5 միլիարդ դոլար հատկացրեց այս նպատակով:
Հոպկինսի և Այքեսի միջև բռնկված դաժան վիճաբանությունից հետո այն բանի շուրջ, թե ով պետք է գլխավորի այս ծրագիրը, վեճ, որը սպառնում էր ծրագիրը մտցնել փակուղի, ՖԴՌ-ն որոշեց միջամտել: Ի վերջո որոշվեց, որ Հոպկինսը կլինի ԱԱԳ-ի տնօրենը, իսկ Այքեսը և իր ՀԱՎ-ը կստանան դրամական միջոցների միայն 10 տոկոսը /հինգ հարյուր միլիոն դոլար/:
Աշխատանքից դուրս ուսուցիչներ վարձվեցին ուսուցանելու գետոյի տարածքում գտնվող անկիրթներին, աշխատելու որպես ուսուցիչ և գրադարանային խորհրդատու: Կրթության ոլորտում նույնպես ԱԱԳ-ի մի բաժանմունք, որ կոչվում էր Երիտասարդների Ազգային Վարչություն /ԵԱՎ/, որոնք օգնում էին երիտասարդներին ամբողջացնելու իրենց կրթությունը: ԵԱՎ-ի կողմից ստեղծվեցին կես աշխատանքային օր կազմող աշխատատեղեր դպրոցներում և քոլեջներում, ինչպիսիք են գրասնյակային աշխատողներ, օգնականներ, հրահանգիչներ և այլն: ԵԱՎ-ն կես աշխատանքային օր կազմող աշխատատեղեր ապահովեց 600000 քոլեջի ուսանողների և 1.5 միլիոն դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար: 2.5 միլիոն գործազուրկ երիտասարդների 16-24 տարեկան, որոնք դպրոցում չէին նույնպես օգնություն ստացան ԵԱՎ-ի կողմից:
Այս երիտասարդների համար, որոնք այս կամ այն պատճառով չէին կարող միանալ CCC-ին, բայց որոնց ընտանիքները օգնություն էին ստանում, քիչ >>>
ծանրաբեռնվածությամբ աշխատատեղեր` ամսեկան 20-30 դոլարի սահմաններում աշխատավարձով, այնպիսիք ինչպիսիք ԱԱԳ-ի աշխատատեղերն էին, տրամադրվում էին ավելի մեծահասակներին: Կիսով չափ շնորհիվ ԵԱՎ-ի ծրագրերի 1935թ-ից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմն ընկած ժամանակահատվածում քոլեջներում դիմորդների քանակն աճեց: Հետաքրքրական է այն փաստը, որ Տեխասում ԵԱՎ-ի ծրագրի տնօրենը հետագայում դարձավ ԱՄՆ-ի նախագահը – Լինդոն Բեյնս Ջոնսոն:
Այնուամենայնիվ, Նոր Կուրսի <<մեղրամիսը>> համընկավ Առաջին հարյուր օրվա և ՖԴՌ-ի կառավարման առաջին տարվա ավարտի հետ: Միլիոնավոր մարդիկ, ովքեր գործազուրկ էին, այժմ ունեին աշխատատեղեր, բայց հիմնական գործազրկությունը շարունակում էր մնալ որպես հիմնախնդիր: Սա բերեց այն բանին, որ չքավորները սկսեցին լսել կեղծ քարոզիչների գաղափարախոսությունները և ընդգրկել անմիտ նախագծերի մեջ` աղքատությունը վերացնելու համար /ինչպիսիք շղթայական նամակներն էին, որոնք խոստանում էին հարստություն այն մարդկանց, ովքեր կուղարկեին այդ նամակները բոլոր նրանց, ում գիտեին: Նույնիսկ Ռուզվելտն ինքը մի քանի հազար շղթայական նամակներ էր ստացել Սպիտակ Տանը/: Հետաքրքիր ձևով այս նախագծերը պատասխանատվություն կրեցին Ամերիկայի առաջին Սոցիալիստական Ապահովության մասին օրենքի ընդունման համար:
Եվ՛ Ռուզվելտը, և՛ Ֆրենսիս Պերկինսը հավատում էին, որ ամերիկացի աշխատավորները պետք է պաշտպանված լինեն Գործազրկությունից և ծերության կրթաթոշակով ապահովվեն: Բայց և այնպես, նման ապահովության ճանապարհին խոչընդոտ էր հանդիսանում ամերիկացիների հնագույն ավանդական պահվածքը` գոռոզության զգացումը: Հին ժամանակներից ի վեր` ամերիկացիները հայտնի էին իրենց հպարտությամբ առ այն, որ ի վիճակի են սեփական ուժերով ոտքի կանգնելու, ուստի ոչ մի ֆինանսական օժանդակություն չեն ակնկալում կառավարությունից: Այժմ, ԱՄՆ-ի պատմության մեջ այդ վատթարագույն տնտեսական ճգնաժամը շատերին ստիպել էր փոխել իրենց վերաբերմունքն անկախության նկատմամբ: Երիտասարդները հասկացան, որ աշխատելու ցանկություն աշխատանք գտնելու բավարար պայմանը չէ: Ծերեն ընդունեցին դառը ճշմարտությունը կապված այն բանի հետ, որ նրանք կարող էին հանկարծակի կորցնել իրենց աշխատանքը և միայնակ կանգնել ծերության առջև տնտեսապես ոչ կայուն տվյալ ժամանակահատվածում: Կարծիքների նման տարափը շատերին ստիպեց հետաքրքրություն ցուցաբերել զանազան ոչ արդյունավետ սխեմաների վրա` վերացնելու աղքատությունը և գործազրկությունը և կերտելու երաշխավորված ապագա: Նախագահ Ռուզվելտը և Ֆրանսիս Պերկինսը հասկացան, որ ժամանկն է սկսել ծերության թոշակի սահմանումը:
1934թ. հունիսին ՖԴՌ-ն Ֆրենսիս Պերկինսին նշանակեց տնտեսական անվտանգության կոմիտեի նախագահ: Նրա կոմիտեի գործադիր տնօրենն էր պրոֆեսոր Էդվին Վիդթը: Այլ անդամների շարքում էին Հենրի Մորգենթաուն, Հոներ Քամինգսը, Հենրի Վոլեսը և Հարի Հոպկինսը: Աշխատանքի քարտուղարի օգնական Արթուր Արթմայերը, որը հետագայում վարեց սոցիալական ապահովության հանձնակատարի պաշտոնը, համակարգում էր կոմիտեի աշխատանքները և անցկացրեց օրինագիծը կոնգրեսի լսումների ընթացքում: Ֆրենսիս Պերկինսն անմիջապես անցավ աշխատանքի` կոնգրես ներկայացնելու համար անհարժեշտ օրենսդրությունը նախապատրաստելու նպատակով: Վերհիշելով Էլբանիայում, Նյու Յորք, անցկացրած օրերը, երբ նա հաջողությամբ անցկացնում էր օրինագծերը Նյու Յորք նահանգի օրենսդրական ժողովում, նա կրկին անգամ օգտվեց փորձագետների օժանդակությունից` օգնություն և խորհուրդ ստանալու համար: Նա Վաշինգտոն հրավիրեց տնտեսագետներ, վիճակագրության մասնագետներ, ապահովագրության գործադիրներ` յուրաքանչյուր և ամեն մի տղամարդու և կնոջ, ու մասնագիտական պատրաստվածությունը և փորձը կարող էր արժեքավոր լինել սոցիալական ապահովագրության օրենսդրությունը նախապատրաստելու և նամն ապահովագրության կարիքը Կոնգրեսին ապացուցելու համար: Նա նաև արժեքավոր օժանդակություն ստացավ նախագահ Ռուզվելտի կողմից նշանակված, քսաներեք անդամ ունեցող խորհրդատվական խորհրդից, որոնք ներկայացնում էին աշխատանքի և արդյունաբերության ոլորտները և հանրությունն ընդհանրապես:
Օրնսդրությունը կոնգրեսում ներկայացնելու վերջնաժամկետն էր 1935թ. սկիզբը: Այդ վերջնաժամկետի մոտենալու հետ մեկտեղ` Ֆրենսիս Պերկինսը ավելի և ավելի վախենում էր, որ մինչև հիմա Նոր Կուրսի միջոցներին ցույց տրված աջակցությունը այս դեպքում չի գործի: Իր կարծիքով նախապատրաստված օրինագիծը հեղափոխական էր: Եթե այն օրենքի վերածվեր, ապա կդառնար հիմնական դաշնային սոցիալական ապահովագրության օրենսդրության առաջին հիմնական ակտը երկրի պատմության մեջ:
ՖԴՌ-ն փորձում էր մեկ անգամ ևս վստահեցնել: Այսպիսով, նա ասաց Պերկինսին, որ երկրում յուրաքանչյուր մարդ, կին ու երեխա պետք է ապահովված լինի անվտանգությամբ, հանգստով և համապատասխան ապրելակերպով աիրենց ամբողջ կյանքի ընթացքում: Ֆրենսիս Պերկինսի մտավախությունը իրականումն նահիմն էր: Ի հեճուկս այն բանի, որ սոցիալական ապահովության ակտի հեղափախական բնույթի` այն անցավ կոնգրեսի երկու պալատներում և դրվեց նախագահի սեղանին, իր ստորագրության համար, 1935թ. օգոստոսին: Օրենսդրությունը ներկայացվել և առաջ է մղվել ՖԴՌ-ի և Պերկինսի Նյու Յորքյան հին ընկերներից մեկի` սենատոր Ռոբերթ Վագների կողմից: Երբ նախագահ Ռուզվելտը ստորագրեց օրենքը, նա այն անվանեց <<դեռևս կառուցվող մի շինության անկյունաքար, որ դեռևս շարունակում է կառուցվել և երբևիցե ամբողջական չի կարող անվանվել>>: Նա իր երախտագիտությունը հայտնեց Պերկինսին և Վագներին օրինագիծն անցկացնելու գործում վերջիններիս ներդրած ջանքերի համար:
1935թ. սկսած Սոցիալական Անվտանգության ծրագիրը այն սկզբնակետն էր, որը միտում ուներ պաշտպանելու ծեր, կարիքավոր մարդկանց` թոշակների և պետական օգնության տրամադրման միջոցով. այն նաև խթանեց գործազուրկների նպաստների տրամադրումը ամբողջ երկրով մեկ, ինչպես նաև ընդգրկեց հատուկ դրույթներ կույրերի, խնամքի տակ գտնվող երեխաների պաշտպանության և ընդարձակեց նահանգային առողջապահական ծառայությունները: Օրենքի ընդունումից հետո Ֆրենսիս Պերկինսը հայտարարեց. <<Մենք պետք նաև ստեղծենք առողջապահական ազգային ապահովագրության համակարգ, բայց մենք չենք կարող ճիշտ ժամանակին համախմբել դրան անհրաժեշտ մեր բոլոր տվյալները>>: Տարեցների առողջապահովագրության համակարգը նույնպես պետք է ստեղծվեր, սակայն այն իրագործվեց երեսուն տարի ուշացումով:
Սկսած 1935թ. սոցիալական ապահովության արդյունքներն ընդլայնվեցին մի քանի ուղիներով: Օրենքի նախագծի ընդունումից անմիջապես հետո արդյունքն արդեն իրեն զգացնել տվեց: Նախքան նախագծի ընդունումը տարեցների հինգ տոկոսն էր ստանում թոշակ: Նրանցից մեծ մասը օժանդակություն էր ստանում ընտանիքներից կամ էլ բարեգործական հիմնադրամներից: Այսօր, տարեցների գրեթե ութսուն տոկոսը թոշակներ են ստանում սոցիալական ապահովության կամ այլ ծառայություններից: Սոցիալական ապահովության ակտում կատարված փոփոխություններից մեկը կապված էր 1940-1942 թթ. ամսեկան թոշակների նախնական տրամադրմանը: Թոշակառու իրավական քարտուղար Իդա Ֆուլերը Լուդլոյից, Վերմուտ, դարձավ առաջին տարեց անձը, որը ստացավ սոցիալական ապահովության չեկը, համար 00-000-001 1940թ-ի հունվարի 31-ին: Գրեթե կես դար հետո նրանց թիվը դարձավ քառասուն միլիոն: Անշուշտ սոցիալական ապահովության ակտի իրագործման հետ կապված գերնշանակալից քայլը դա անաշխատունակ խավին օժանդակություն տրամադրելն էր: Այն օգնեց հիմնելու անաշխատունակների ապահովման համակարգ` համաձայն ֆեդերալ չափանիշների: Նախքան սոցիալական ապահովության ակտի ընդունումը`միայն Վիսկոնսի նահանգն ուներ նման օրենք: Այսօր բոլոր նահանգներն ընդունել են այդ օրենքը:
Սոցիալական ապահովության համակարգը, սակայն, ուներ իր ներքին խնդիրները: Դրանցից մեկն այն էր, որ վերջին տարիներին դրանում գրանցվում էր կայուն պակասորդ` ավելի շատ սոցիալական հատկացումներ էին կատարվում քան հավակագրվող սոցիալական վճարներն էին` տարեկան կտրվածքով: Սա նշանակում էր, որ անհրաժեշտ էր հայթայթել ֆինանսական միջոցներ, որոնք համակարգը կապահովագրեին սնանկացումից: Տարբեր նախագահներ և կոնգրեսը, տարբեր ժամանակներում ջանացել են սոցիալական ապահովության համակարգում տեղի ունեցող գործընթացները համահունջ դարձնել երկրում իրականացվողտնտեսական քայլերին, հետևաբար գրեթե հույս չկար, որ վերջիվերջո հնարավոր կլիներ կարգավորել այդ համակարգը:
Երկրորդ կարևոր խնդիրը կապված էր հասարակությանը նյութական աջակցության կամ նրանց սոցիալական ապահովության բարձրացմանն ուղղված ծրագրի և սոցիալական պաշտպանության համակարգի առանձին յուրահատուկ տարրերի հետ: Նոր կուրսի հիմնադիրները վերաբերվում էին իրենց սոցիալական ապահովության ծրագրի բոլոր տարիներին որպես ժամանակավոր միջոցառումներ: Նրանք չէին կարծում, որ այդ ծրագիրը կդառնա կամ պարտավոր է դառնալ հասարակական կյանքի զարգացման մշտական ուղին, չնայած այն ավելին դարձավ: ՖԴՌ իր կողմից նշել է, որ` <<Աղքատության վերացմանն ուղղված չնորացող ծրագիրը աղքատ ծրագիր է>>: Այդպիսի ժամանակավոր միջոցառումների օրինակների չհաջողվելը ուղղակի կապ ունեին Սոցիալական Ապահովության ակտի հետ: Երբ այս ակտը ընդունվեց, նրա անուղղակի մասերից մեկը կոչվեց Աջակցություն կարիքավոր երեխաներին (ԱԿԵ/ ADC): Այս մասում նշվում էր, որ դաշնային կառավարությունը պարտավորվում էր օգնություն >>>
ցուցաբերել կարիքավոր երեխաներին և մայրերին, սակայն այդ միջոցառումն արդեն իսկ իրականացվում էր մի քանի նահանգներում: ՖԴՌ-ը և Պերկինսը հատկապես ի նկատի ունեին ժամանակավոր օգնություն ցուցաբերել ածխային հանքահորերում աշխատող աղքատ ընտանիքներին: Նրանք հավատում էին, որ այս օգնության կարիքը շուտով կվերանար, երբ այդ ընտանիքները սկսեն օգնություն ստանալ <<Նոր փրկվածներ>> ապահովության ծրագրի միջոցներից, որը նույնպես հանդիսանում էր սոցիալական ապահովության մի մաս: Սակայն այդ տեղի չունեցավ: ԱԿԵ ծրագրին անհրաժեշտ գումարները սոսկալի աճեցին: Եթե նախնական պահանջվող գումարը կազմում էր 25 միլիոն ԱՄՆ դոլար, ապա 1970-ական թվականների վերջերին ֆինանսական հատկացումների գումարը բարձրացավ տարեկան մինչև 10 միլիարդ ԱՄՆ դոլարի և դեռ շարունակում էր աճել: Սա այն խնդիրներից էր, որին նույնպես փորձել էին որոշակի լուծումներ առաջադրել տարբեր ժամանակների նախագահներն ու Կոնգրեսը, սակայն հանգել էին միայն մասնակի հաջողությունների: Անշուշտ, բոլոր խնդիրների լուծումները կգտնվեին, սակայն, առկա ամբողջական խնդիրը բավական բարդ է, և դրա փաստն էր այն, որ 1979թ. փաստերի ապահովության համար տրամադրված ծախսերը կազմել էին 60 միլիարդ ԱՄՆ դոլար տարեկան:
Երբ ՖԴՌ-ը վերընտրվեց 1936 թվականին, գործարարների մեծ մասը և ապահովված խավի ներկայացուցիչները սկսեցին դիմակայել նրան: Սակայն, ֆերմերների մեծամասնությունը, ինչպես նաև աշխատավորների միջին տարիքավոր ներկայացուցիչները կոմնակից էին նրան: Ռուզվելտի ընդդիմադիրները մեղադրում էին նրան դիկտատոր դառնալու և Ամերիկան ֆաշիստական պետություն վերածելու փորձերի մեջ` համեմատելով նրան Հիտլերը և Մուսսոլինիի հետ: Մեծ բիզնեսի կողմից ՖԴՌ-ին ընդիմանալու պատճառներից մեկն այն էր, որ <<Նոր Կուրսը>> մեծապես խրախուսում էր բանվորական շարժման ակտիվացմանը: Մինչ ԱՎՎ /NRA/-ն և ԳԿԱ /AAA/-ն հռչակվեցին հակասահմանադրական միլիոնավոր նոր բանվորներ էին ընդգրկվել արհեստակցական միություններում: Որքան շատ գործատուներ էին հրաժարվում ճանաչել արհեստակցական միությունները, այնքան շատ աշխատողներ հրաժարվում էին աշխատել: Գործադուլները և բռնությունները դարձել էին համատարած` հանուն արհմիությունների ճանաչման և կոլեկտիվ ահանջատիրության: ԱՎՎ-ն հակասահմանադրական հռչակվելուց հետո Նոր Կուրսի վարչակազմը մշակեց Ազգային Աշխատանքային Հարաբերությունների մասին օրենքի նախագիծ` այսպես կոչված Վագների Ակտը, քանի որ այն ներկայացվել էր Սենատոր Ռոբերտ Վագների կողմից: Վագները նաև հայտնի է Սոցիալական Ապահովության Ակտի ներկայացման նախաձեռնությամբ:
Չնայած հզոր գործարարների կողմից ցուցաբերվող դիմադրությանը, 1936թ. նոյեմբերի 3-ին ՖԴՌ-ն վերընտրվեց նախագահ` ձայների ջախձախիչ մեծամասնությամբ, ինչպես 1820թ-ին Ջեյմս Մոնրոն հաղթեց Ջոն Քույնսի Ադամսին` 231 ձայն ընդեմ 1-ի հարաբերությամբ: Ռուզվելտը և իր ընկեր Ջոն Նանսի Գարները` Տեխասից, հաղթեցին Ալֆրեդ Լանդնին` Կանզասից, և Ֆրանկլին Նոքսին `Իլլինոյսից, 523 ձայն ընդեմ 8-ի հարաբերությամբ: Այդ նշանակում էր հաղթանակ ավելի քան 11 միլիոն ձայնի տարբերությամբ`ընդհանուր առմամբ ԱՄՆ 46 նահանգներում հաղթեց ՖԴՌ-ը և միայն Մայնում և Վերմոնտում հաղթել էր Լանդնը: Մինչ այդ հայտնի բանաձևը` <<Ինչպես Մայնը քվեարկի, այդպես կքվեարկի երկիրը>>, ՖԴՌ-ի նախընտրական շտաբի ղեկավար Ջեյմս Ֆարելիի կողմից վերաձևակերպվեց <<Ինչպես Մայնը քվեարկի, այդպես կքվեարկի Վերմոնտը>> արտահայտության:
Ռուզվելտը և Նոր Կուրսի կողմնակիցները Ռուզվելտի հաղթանակը ընկալեցին որպես սեփական գործողությունների նկատմամբ հանրության կողմից հավանության արտահայտում և առավել վճռականությամբ ձեռնամուխ եղան ծրագրի շարունակությանը: Այնուամենայնիվ, աշխատավորների շրջանում դժգոհությունները չէին դադարում, իսկ կոնգրեսը չէր շտապում հավանություն տալ Նոր Կուրսի նոր ձեռնարկումներին: Նոր կուրսի ծաղկման շրջանի անկման և երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելու միջև ընկած այս ժամանակահատվածը հաճախ համարվում է առաջին Նոր Կուրսի վերջը և նորի սկիզբը:
Կառավարության և բողոքավորների միջև լարվածությունը չէր թուլանում նույնիսկ ընտրություններում Ռուզվելտի բացարձակ հաղթանակից հետո: 1937թ-ին Օհայո և Միչիգան նահանգների անվադողերի և մեքենաշինական գործարանների նստադուլների տարածվեցին մյուս նահանգներ: Նստադուլները բողոքարկման մի նոր ձև էին` այն աշխատողների կողմից, որոնք ոչ միայն հրաժարվում էին աշխատել, այլևս չէին լքում իրենց աշխատատեղերը: Պաշտոնյաներից շատերը նստադուլները գնահատում էին անօրինական, փաստարկելով, որ աշխատողները անօրինականորեն բռնազավթում էին իրենց չպատկանող սեփականությունը: Օրինական, թե անօրինական, այնուամենայնիվ Օհայոյի նահանգի կաուչուկի գործարանի աշխատողների նկատմամբ գործադուլների արդյունքում կարևոր զիջումներ արվեցին: Այստեղից էլ այս գործադուլի շարժումը տարածվեց Դեթրոյտում ` Ֆորդ և Ջեներալ Մոթորզ ընկերություններ և այլուր: 1937թ. առաջացավ նմանատիպ գործադուլների սպառնալիք ` պողպատի ընկերությունների աշխատողների կողմից:
Ֆրենսիս Պերկինսն ահռելի ջանքեր գործադրեց արդյունաբերական ոլորտում տիրող իրավիճակը հանդարտեցնելու համար, սակայն միշտ չէր, որ ջանքերը հաջողությամբ էին պսակվում: Հատկապես կոշտ էր աշխատավորների ամերիկյան ֆեդերացիայի /ԱԱՖ/ նախագահ Վիլիամ Գրինի դիրքորոշումը, որը միանշանակորեն հայտարարեց, թե ԱԱՖ-ն որևէ առնչություն չունի աշխատանքի քարտուղարությանը միջնորդ դատարանի գործառույթ շնորհելու և դրա որոշումները պարտադիր կատարելու մասին տիկին Պերկինսի առաջարկության հետ: Ի վերջո Ռուզվելտն հանձնարարեց Պերկինսին ուղղել իր օգնականների ուշադրությունը աշխատանքային խնդիրների բազմությանը: Ռուզվելտի և Պերկինսի ընտրած մարդիկ, որոնք պետք է զբաղվեին աշխատավորների խնդիրներով, անփոխարինելի էին տվյալ աշխատանքի համար: Նրանց մեջ էին Չարլզ Թաֆտը, որի հայրը` Վիլիամ Հովարդ Թաֆտը, ԱՄՆ-ի 27-րդ նախագահն էր, Լոյդ Գարիսոնը`աշխատավորների հարցերով զբաղվող ազգային կոմիտեի նախկին նախագահը և Էդվարդ ՄքԳրեդին` աշխատավորների բաժնի առավել գիտակ մասնագետներից էր: Մի քանի տարվա ընթացքում նրանք կարողացան 30-ական թվականների քաոսային վիճակի մեջ որոշակի կարգուկանոն մտցնել: Այնուամենայնիվ աշխատավորների շջանում լարվածությունը չդադարեց ընդհուպ մինչև ԱՄՆ-ի ներգրավումը Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ:
Պայքար Գերագույն դատարանի դեմ
Նույնիսկ մինչև վերընտրվելը, Ռուզվելտն արդեն մտածում էր այն մասին, թե ինչպես կարելի է ստեղծել այնպիսի դատարան, որի որոշումները Նոր Կուրսի օրենսդրությունը կհամարեին սահմանադրությանը համապատասխան: Դատարանը դեմ էր ԱՎՎ և ԳԿԱ-ին, ինչպես նաև Նոր Կուրսի մի շարք այլ առաջարկություններին: Նախագահի պաշտոնի ստանձնման արարողության ընթացքում հնչեցրած ելույթի ժամանակ ներկաներից շատերը սպասում էին, թե Ռուզվելտը խոսքով կքարկոծի Գերագույն դատարանը, և երբ դա տեղի չունեցավ, նրանց հետաքրքրում էր, թե երբ տեղի կունենա հարձակումը: Երկար սպասելու կարիք չկար:
Գլխավոր դատախազ Քամինգզը վաղուց ի վեր գիտեր, որ Գերագույն դատարանն առավել ազատական կերպարի վերաձևելու նախագահի ցանկության մասին: 1936թ. դեկտեմբերին, դեռ մինչև երդման արարողությունը, Քամինգզը արդարադատության նախարարության թղթապանակներում հայտնաբերեց 1913թ. թվագրված մի փաստաթուղթ, ըստ որի առաջարկվում էր նոր դաշմային դատավոր նշանակել`յուրաքանչյուր այն դաշնային դատավորի փոխարեն, որ արդեն հասել էր կենսաթոշակային` 70 տարեկան հասակին և դեռևս թոշակի չի անցել: Այս առաջարկությունը հեղինակել էր Ջեյմս Քլարք ՄաքՌեյնոլդզը, որը 1913թ. զբաղեցնում էր գլխավոր դատախազի պաշտոնը, սակայն այժմ հանդիսանում էր Գերագույն դատարանի ամենապահպանողական անդամներից մեկը, որը դեմ էր <<Նոր Կուրսին>>: ՄաքՌեյնոլդզի այդ հին առաջարկն, ըսը Քամինգզի, կարող էր կիրառվել բոլոր դաշնային դատավորների հանդեպ, որը նաև կներառեր Գերագույն դատարանի իրավասությունները: Ռուզվելտն այնքան էր տոգորվել Քամինգզի առաջարկած լուծումով, որ անմիջապես հանձնարարեց Գլխավոր դատախազին գաղտնի կերպով նախապատրաստել ամբողջ անհրաժեշտ օրենսդրական փաթեթը` Կոնգրես ներկայացնելու նպատակով:
Ռուզվելտիից շատ քչերն էին տեղյակ դատական բարեփոխման 1937թ. ակտի մասին մինչև 1937թ. փետրվարի սկզբին դրա Կոնգրեսին ներկայցվելը: Այն պայթեց իբրև մի ռումբ: Ըստ այդ նոր օրենքի` առաջարկվում էր Գերագույն դատարանի նոր կամ լրացուցիչ անդամի նշանակում յուրաքանչյուր այն դատավորի փոխարեն, որ հասել է 70 տարեկան հասակի և դեռևս թոշակի չի անցել: Բոլորը գիտեին, որ Գերագույն դատարանի կենսաթոշակային տարիքի վեց անդամները միևնույն ժամանակ դեմ էին հանդես գալիս <<Նոր Կուրսին>>: Լրացուցիչ նշանակված դատավորները, փաստորեն, Գերագույն դատարանը կդարձնեին <<Ռուզվելտի կամ Նոր Կուրսի դատարան>>: Նման օրենքը, եթե այն անցներ, կարող էր անմիջապես փոխել դաշնային իշխանության բնույթը` գործադիր ճյուղին դատական ճյուղը վերահսկելու ռեալ հնարավորություն ընձեռելով: Իսկ Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերն սահմանել էին, որ իշախանության այս երկու ճյուղերն, ինչպես նաև օրենսդրական ճյուղը, պետք է անկախ լինեն միմիյանցից: >>>
Ռուզվելտն, իհարկե, գիտեր, որ իր առաջարկած օրենսդրական բարեփոխումն իրարանցում կառաջացնի, բայց նա նույնիսկ չէր պատկերացնում, թե բողոքների ինչպիսի տարապ կտեղա: Նոր քննադատներն ավելի բարձր էին խոսում, քան երբևէ և նույնիսկ իր ընկերները դեմ հանդես եկան իշխանության ամերիկյան համակարգի փոփոխությանն ուղղված այս ընդգծված քայլի դեմ: Նրա ընկերներից մեկը` Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովի նախագահ Հաթոն Սամերզը, նախագծի շուրջ ունկնդրումներից հետո հայտարարեց. <<Պարոնայք, այստեղ ես իջնում եմ Նոր Կուրսի նավից>>: Նույնիսկ փոխնախագահ Գարները, որը մշտապես հանդես էր եկել Ռուզվելտին նվիրված աջակից, հակակրանքից ծամածռեց իր դեմքը, երբ առաջին անգամ լսեց այդ առաջարկը:
Ազգային մամուլը նույնպես անմիջապես ուժգին հարձակումներ կատարեց այդ առաջարկի հանդեպ, իսկ հասարակական կարծիքի հարցումները ցույց էին տալիս, որ սովրական ամերիկացիները հետաքրքվում էին, թե <<միգու՞ցե Սպիտակ տանը նստած այդ մարդն այս անգամ շատ հեռուն գնաց>>: Նույնիսկ նախագահի առաջարկը անմիջական զրույցների միջոցով պաշտպանելու փորձը թույլ չտվեց շահել հանրության բարեհաճությունը: Ազգային կազմակերպություններն, ինչպես, օրինակ, Առևտրի պալատը կամ Ամերիկյան Լեգիոնը, ընդդիմացան Նոր Կուրսի <<Ժողովրդավարությունը փշրելու>> այս վերջին փորձին:
Այլ մարտահրավերները
1938թ. ի վեր Միացյալ Նահանգներում շերտադրումը շեղվեց ներքին խնդիրներից դեպի արտաքին գործերը: Այս փոփոխությունը նշանավորեց Նոր Կուրսի վերջին սկիզբը: Բայց մինչև Նոր Կուրսի մահանալը, Ռուզվելտը ձեռնարկեց իշխանությունում իր վարչակազմի ազդեցությունը խորացնելու մի ուժգին և ձևական փորձ` զտելով ժողովրդավարական կուսակցությունը դրա մի շարք այն առաջատար ղեկավարներից, որ ընդդիմացել էին Նոր Կուրսի ազատական փիլիսոփայությանը: Իր ձևով այս գործողությունը նման էր Գերագույն դատարանի վրա զսպաշապիկ հագցնելու փորձին և այն նույնչափ անհաջող էր, որչափ և վնասակար Ռուզվելտի քաղաքական իմիջի համար:
Նախագահի գործողությունները, հավանաբար, դրդված էին բարի մղումներով: Նա գտնում էր, որ ժողովրդավարական կուսակցության յուրաքանչյուր անդամ պետք է լինի ազատական, իսկ Հանրապետական կուսակցության յուրաքանչյուր անդամ պետք է լինի պահպանողական: Դա կաչրող էր թույլ տալ ընտրողներին հստակ ընտրություն կատարել, թե ո՞ր կուսակցությանն են նրանք սատարում: Սակայն, ինչպես այն ժամանակ, այդպես էլ այժմ, երկու կուսակցություններն էլ ունեն ազատական և պահպանողական առաջնորդներ, չնայած որ ժողովրդավարական կուսակցությունը հիմնականում ազատական է, իսկ Հանրապետականը` պահպանողական: Ռուզվելտը չէր կարող որևէ լուրջ գործողությունների դիմել հանրապետականների հանդեպ, սակայն որպես ժողովրդավարական կուսակցության ղեկավար նա գտնում էր, որ կուսակցությունը կարող է և պետք է ազատվի պահպանողականներից:
Այդ զտումն իրագործելու Ռուզվելտի ընտրած ուղին հետևյալն էր. նախագահի իր ահռելի հեղինակության ու ազդեցության միջոցով Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամ այն որոշ ազատական ժողովրդավարներին, որոնք կողմ էին իր վերընտրվելուն 1938թ. աշնանը, խրախուսել ընդդեմ նրանց, ով քվեարկել էր Նոր Կուրսի միջոցների դեմ: Եվ՛ Ֆայրլին, և՛ Գարները փորձեցին բացատրել Ռուզվելտին, որ այդ հավասարազոր է քաղաքական ինքնասպանության: Ժողովրդավարական կուսակցության հիմնական գործն էր սատարել ժողովրդավարների ընտրությանը, բայց ոչ նահանգային մակարդակով նրանց միջից ոմանց վերցնելն ու դրանցից ընտրությունը կատարելը: Ռուզվելտի նման միջամտությունը, պնդում էին նրանք, պարզապես կարող էր զայրացնել հներկայացուցիչների պալատի և Սենատի մի շարք անդամների`դարձնելով ամբողջ Կոնգրեսը իրեն թշնամի: Սակայն Ռուզվելտը հրաժարվեց լսել Ֆայրլիի և Գարների խորհուրդը: Վերջիվերջո, այս ամենը հանգեց նախագահի և նրա այս երկու արժեքավոր բարեկամների ու գործընկերների միջև հարաբերությունների խզմանը:
1938թ. մտերմիկ զրույցներից մեկի ընթացքում Ռուզվելտը նշեց, որ Կոնգրեսը վերջերս մերժել էր աշխատավարձ/ժամավճար օրինագիծը, որից շահելու էր յուրաքանչյուր աշխատավոր մարդ և կին: Այդ օրինագիծը տապալել էին ոչ թե Հանրապետականները, այլ Հանրապետականների ու պահպանողական ժողովրդավարների կոալիցիան: <<Այս երկիրը չի կարող բարեկեցիկ լինել, - հայտարարեց Ռուզվելտը, - նման բացասական գործողության դիմելու պայմաններում: Պահպանողականները,-պնդեց Ռուզվելտը,- նույնիսկ եթե նրանք ժողովրդավարներ են, պետք է պարտության մատնվեն աշնանային ընտրություններում>>: Հուլիսին և օգոստոսին Ռուզվելտն աշխուժորեն մասնակցեց ավելի քան քսան նահանգների նախնական ընտրություններում: Գնացքով երկրով մեկ ճանապարհորդելով` նա խստագույն պաշտպանեց այն իր դուրը եկած թեկնածուներին և նույնանման խստությամբ` ընդդեմ նրանց, ում հակադրվում էր: Այս աննախադեպ ձեռնարկի գագաթնակետն արձանագրվեց Ջորջիա նահանգում, որտեղ նա հայտնվեց նույն հարթակում ավելի քան քսան տարի Սենատի անդամ հանդիսացող պահպանողական ժողովրդավար Ուոլթեր Ֆ. Ջորջի հետ` և խոսեց նրա դեմ: Այնուհետև Ջորջն ասեց Ռուզվելտին. <<Պարոն նախագահ, ես ափսոսում եմ, որ Դուք օգտագործում եք այս առիթն իմ ժողովրդավար լինելը հարցականի տակ առնելու և իմ հանրային վարկանիշի վրա հարձակվելու նպատակով: Ես ցանկանում եմ, որ Դուք իմանաք` ես ընդունում եմ այս մարտահրավերը>>: Հիմնականում հենց այս նախադեպի շնորհիվ Ջորջը վերընտրվեց ձայների մի այնպիսի մեծամասնությամբ, որպիսին նա երբևէ չէր ստացել: Արդյունքները նույնն էին գրեթե բոլոր այն տեղական ընտրություններում, որոնց միջամտել էր Ռուզվելտը: Նրա ջանքերի միակ <<հաջողությունն>> այն էր, որ գրեթե յուրաքանչյուրն, ում հակադրվում էր, ընկալվում էր իբրև մարտիրոս և այդպիսով, հեշտությամբ հաղթանակ էր տանում:
Երկրորդ համաշխարհային պատերազմը և Նոր Կուրսի վերջը
Նոր Կուրսի հեգնանքներից մեկն այն էր, որ չնայած բոլոր հերոսական ջանքերին` այն որևէ կերպ վերջ չդրեց 1930թթ. Մեծ Դեպրեսիային: Միայն Երկրորդ համաշխարհային պատերազմը վերջ տվեց դրան, ստեղծելով ամբողջական զբաղվածություն պատերազմյան ժամանակի անհրաժեշտ գործարանների շնորհիվ, ավարտելով արդյունաբերական գզվռտոցը, քանի որ կառավարության որոշմամբ ամբողջ պատերամի ընթացքում գործադուլները հայտարարվել էին ապօրինի, ինչպես նաև, ի հայտ բերելով դաշնակիցների պահանջարկն այն ամբողջ սննդամթերքի համար, որ կարող էին արտադրել ամերիկյան ֆերմերները: Պատերազմի գագաթնակետին ընդամենը 670000 գործազուրկ կար` վաթսունվեց միլիոն գործունակ տղամարդկանց և կանանց շարքից, այնժամ երբ 1932թ., որը տիպիկ դեպրեսիոն տարի էր, կար առնվազն տասներկու միլիոն գործազուրկ` նշված թվին փոքր-ինչ զիջող աշխատունակ մարդկանց քանակից:
Երբ Գերմանիան, Ճապոնիան և Իտալիան ներխուժեցին այլ երկրներ համապատասխանաբար Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում, Ռուզվելտն արձագանքեց այդ զարգացումներին 1937թ. աշնանը մի ելույթով, որ ինքը հենց անվանեց <<Ագրեսորներին կարանտինի մեջ առնելու>> ճառ: Դրանում նա հայտարարեց, որ զինված հակամարտություններ սկսելու հարցում պատասխանատու պետությունները պետք է ենթարկվեն տնտեսական կարանտինի խաղաղասեր պետությունների կողմից: Սակայն ամերիկացիները հրաժարվեցին ընդունել նրա առաջարկությունը: Նրանք ընդդիմանում էին յուրաքանչյուր ագրեսիվ` տնտեսական կամ որևէ այլ գործողությանը: Հասարակական կարծիքի հարցումները ցույց էին տալիս, որ ամերիկացիներն, իրենց ճնշող մեծամասնությամբ, մեկուսացման կողմնակիցներ էին: Փոքր-ինչ ավելի ուշ Կոնգրեսն ընդունեց մշտական Չեզոքության մասին օրենք, ըստ որի արգելվում էր արտաքին հակամարտություններին մասնակցող որևէ կողմի փոխառություններ, վարկեր կամ սպառազինությունների տրամադրումը: Ռուզվելտին ընդամենը հաջողվեց հորդորել կոնգրեսն ընդունել մեկ միլիարդ դոլարի ծախս ենթադրող ծովային հատկացումների մասին 1938թ. օրենքը` երկրի Ատլանտյան և Խաղաղօվկիանոսյան ափերը համարժեքորեն պաշտպանող ծովուժ ստեղծելու նպատակով:
Այնուամենայնիվ, որքան Գերմանիայի ռազմական ուժն ու նախնական շրջանի հաջողություններն ակնհայտ էին դառնում, առաջատար գործարարներից շատերը, ինչպես նաև մամուլի մեծ ամսը հանդես էին գալիս Հիթլերի կողմն անցնելու դիրքերից: Չի կարելի ասել, որ այդ մարդիկ, ամբողջությամբ, հայրենասեր չէին: Նրանք պարզապես վստահ էին, որ Հիթլերն ամեն դեպքում հաղթելու է յուրաքանչյուր եվրոպական պատերազմ և ավելի ճիշտ կլիներ, եթե Ամերիկան <<սկսեր նրա հետ գործակցել արդեն այս պահին>>: Ուշագրավ է, որ կային նաև մի շարք ազատականներ, որ սատարում էին Ռուզվելտին և Նոր Կուրսը, բայց կողմ չէին մեկ այլ պատերազմում ներգրավվելու գաղափարին: Նրանցից շատերն արտահայտում էին բարձրագույն դպրոցներում սովորող և քոլեջների հանրակացարաններում բնակվող բնակչության երիտասարդ հատվածի շահերը, որոնք հաճախակիորեն անցկացնում էին հակապատերազմյան երթեր և ցույցեր` վանկարկելով <<Մեզ պատերամից դուրս պահեք>> կոչը:
Մեկուսացման քաղաքականությունը չմեռավ Միացյալ Նահանգներում նույնիսկ այն ժամանակ, երբ Եվրոպայում սկսեց պատերազմը: 1939թ. սեպտեմբերի 1-ին Հիթլերը ներխուժեց Լեհաստան: Իսկ Մյունխենի խաղաղեցման հայտարարության մեջ Հիթլերը հայտարարել էր, որ նա այլևս չունի տարածքային պահանջներ Եվրոպայում: Ի պատասխան, և Ֆրանսիան, և Մեծ Բրիտանիան համաձայնեցին, որ նրանք դեմ հանդես կգան յուրաքանչյուր լրացուցիչ գերմանական պահանջատիրությանը, անհրաժեշտության դեպքում ուժի կիրառմամբ: Երբ Գերմանիան ներխուժեց Լեհաստան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հավատարիմ մնացին իրենց ձեռք բերած համաձայնություններին և պատերազմ հայտարարեցին Գերմանիային: Իսկ Միացյալ Նահանգները չեզոք մնացին ևս քսանյոթ ամիս Եվրոպայում պատերազմի սկզբից հետո: Չնայած մեկուսացմանը կողմնակից ընդդիմությանը, Ռուզվելտը, կարելի է ասել, միայնակ Ամրիկան դարձրեց, ինչպես ինքն էր ասել <<ժողովրդավարության զինապահեստ>>: Նա համոզեց Կոնգրեսին վերանայել սպառազինությունների մատակարարման արգելքը, որի հետևանքով զենքեր և օդանավեր տրամադրվեցին ֆինանսական և բրիտանական բանակներին: Շուտով, <<զուտ պաշտպանական նպատակով>>, Ռուզվելտը պահանջեց միլիոնավոր դոլարների ռազմական հատկացումներ և կոչ արեց ամերիկյան արդյունաբերությանը արտադրել հիսուն հազար օդանավ: Նա նաև պահանջեց բանակի և ծովուժի ընդարձակում և 1940թ. նրան հաջողվեց սկսել խաղաղ ժամանակի զորակոչ զինված ուժերի համար:
1940թ. Ռուզվելտը սկսեց իր երրորդ, աննախադեպ նախընտրական արշավը: Նրա ընդդիմախոսն էր ազատական Հանրապետական Ուենդել Ուիլքին: Չնայած այն փաստին, որ որևէ այլ ԱՄՆ նախագահ չէր էլ փորձել երրորդ ժամկետի համար վերընտրվել, Ռուզվելտը վերընտրվեց` ստանալով համընդհանուր քվեարկության 55 տոկոսը և ընտրական կոլեգիայի 449 ձայնը (Ուլքիի օգտին տրված 82 ձայնի դիմաց): Վերընտրվելուց անմիջապես հետո Ռուզվելտը լրջագույն աշխատանքներ ծավալեց` ազգն այն ապտերազմին նախապատրաստելու համար, որի մեջ, ինքը վստահ էր, որ Ամերիկան շատ շուտ ներգրավվելու է: 1941թ. մարտին Լենդ-լիզի մասին օրինագիծը դարձավ օրենք: Այն թույլ էր տալիս նախագահին <<վաճառել, փոխանցել, փոխանակել, փոխառել, վարձով հանձնել կամ որևէ այլ կերպ օգտագործել պատերազմական միջոցներն այն երկրներին, որոնց պաշտպանությունը կենսական էր Ամերիկայի անվտանգության համար>>: Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը Լենդ-լիզն անվանեց <<հավատի և առաջնորդության գերագույն գործողություն>>: Լենդ-լիզի միջոցների անդրծովյան առաքումը պաշտպանելու նպատակով, ամերիկյան կործանիչները սկսեցին պահակաերթեր իրականացնել Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում` գործողություն, որ շատ հեռու չէ պատերազմականից:
Խաղաղ օվկիանոսում նույնպես իրավիճակը մոտ էր պատերազմականին: Վստահ լինելով, որ Գերմանիան պարտության կմատնի Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային` Ճապոնիան իր զորքն ուղարկեց Հարավարևելյան Ասիան զավթելու: Երբ Միացյալ Նահանգները բողոքեցին Ճապոնիայի կողմից Ֆրանսիական Հնդկաչինի (արդի Վիետնամը, Լաոսը և Կամբոջան) գրավման ու Բիրմայի, Հոլանդական Օստ-Ինդերի և Ֆիլիպինների հանդեպ վտանգի կապակցությամբ, ճապոնացիները մի խումբ դիավանագետներ ուղարկեցին Վաշինգտոն` բանակցություններ անցկացնելու նպատակով: Այս բանակցությունների ընթացքում, 1941թ. դեկտեմբերի 7-ին Ճապոնիան ծովուժն ու օդուժը անսպասելի հարձակում կատարեց Փիրլ Հարբորի (Հարավային կղզիներ) վրա: Հաջորդ օրը Ռուզվելտը ճապոնացիների հարձակումը որակեց իբրև <<մշտապես կմնա որպես անարգանքի օր>> և խնդրեց Կոնգրեսին պատերամ հայտարարել Ճապոնիային, Գերմանիային և Իտալիային: Այսժամ արդեն Նոր Կուրսի խաչակրած արշավանքն իսկապես ավարտվեց:
Նյութը ըստ` Conflict Management Group-ի |
|