ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ | ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն | ARCHIVE | սկիզբ
Ծրագրեր |Ազգային ժողովրդավար |Լուրեր | Քաղաքական մշակույթ | Համայնքներ | Գրադարան | ԶԼՄ –ներ | ՀԿ-ներ/OO/NGOs | Photo
 
 





SMALL
 
 
MEDIUM


 
 
free hit counters

 
Մեր նկատառումները Հայաստանյան կուսակցությունների մասին
    1.  Ազգային ժողովրդավարական միություն կուսակցություն


  
ԱԺՄ կուսակցությունը, ծնվելով Արցախյան ազգային-ազատագրական շարժումից, ծրագրային և գաղափարախոսական առումով շարունակում է մնալ համազգային շարժման հավատարիմ գաղափարակիրը: Ներկուսակցական ազատություններով օժտված ԱԺՄ-ն իր ծրագրային հենասյուններից է համարում ազգային ավանդույթների ու արժեքների պահպանումը, համամարդկային արժեք համարվող ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների ապահովումը:
   Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսայցությունը 1991թ-ին ստեղծվելով համաժողովրդական շարժման ղեկավարների կողմից, շատ կարճ ժամանակում դարձավ և ըստ էության մնում է Հայաստանում ծնված եզակի կուսակցություններից մեկը, որը ունի և դավանում է հստակ գաղափարախոսություն: Այո` հայ մարդուն հոգեհարազատ այդ գաղափարներն էլ դարձան այն շարժառիթը, որը համախմբեց իրենց էությամբ ու խառնվածքով տարբեր, սակայն բարձր ինտելեկտով օժտված անձանց: ԱԺՄ-ն, որը լիիրավ կարելի էր համարել քաղաքական հզոր հոսանք սկզբնական շրջանում աննախադեպ արագությամբ իր շուրջը համախմբեց ժողովրդական լայն զանգվածների: ԱԺՄ-ի հաջողության նախապայմաններից էր նաև այն, որ ղեկավարվում էր Արցախյան ազգային-ազատագրական շարժման  թոհ ու բոհով անցած ու քաղաքականապես թրձված, փորձի և հեղինակության տեր գործիչների կողմից: ԱԺՄ-ին հաջողվեց նաև ձեռք բերել դասական կուսակցություններին առանձնահատուկ որակներ, այդ թվում հղկված և հմուտ գործող ներկուսակցական կառուցվածք և աշխատելաոճ, անգամ շատ կարճ ժամանակահատվածում ԱԺՄ-ի շարքերում տեղի ունեցավ քաղաքական հայացքների և բնավորությունների նմանեցում:
   Անշուշտ այնքան էլ դյուր չէր խորհրդային հասարակության ներսում ազատական հայացքներով և մեթոդներով գործող կուսակցության ստեղծումը, բայց դա հաջողվեց Վազգեն Մանուկյանի կողմից ղեկավարվող խմբին: