| |
Նվիրում ենք Հայաստանյան բոլոր հայրենակցական միություններին – www.shirakC.org
Նշան Պէշիկթաշլեան
<<Հայրենակցական միությունները>>
(ներկայացվում է աննշան կրճատումներով)
-Արմէնիա՛, Արմենիա՛…
Բարձր Հայք Հայաստան, Փոքր Հայք Հայաստան, Արարատեան Հայաստան, Կիլիկեան Հայաստան, Պարսկական Հայաստան, Քրտական Հայաստան, Ասորաբաբելական Հայաստան:
Բազմաթեւ, բազմոտանի, բիւրագլուխ ու երփնամորթ ազգ ենք: Որքան ալ գրաւուի մեր երկիրը, որքան ալ անհետանան ու բաժնուին մեր հայրենակիցները` մենք փիլիսոփայօրէն կարհամարհենք լայնութիւնը, տարածութիւնը, բազմութիւնը: Քիչ մը տեղի մեջ, սեղանի մը շուրջ անգամ, կրնանք պահել մեր հայրենիքն ու ազգութիւնը: Ասկէ մեր անկորուստ ու տեւական պահպանումը: Հայրենիքը եթէ ուրիշներու առնուազն չորս օրուան ճամբայ է, մեզի համար հինգ վայրկեանի ճամբան բաւական է: Գիւղակ մը եթէ փրկուած է, այդ կը նշանակէ որ դեռ կը չնչէ՛ Մայր Հայաստանը: Ռէսին տունը մայրաքաղաք:
Ազգասիրութիւնը եթէ ուրիչ ազգերու համար նօսր ու տարածական կազ է, անիկա մեզի համար խտացած վառօդ է, զոր կարելի է պահել թիթեղէ տուփի մեջ:
Զգո՛ւյչ, չըլլայ որ պայթի: Դաւաճաննե՛ր, զգո՛յչ: Երկրաչարժ կըլլայ: Հայրենակցական միութիւն ու երկրաչարժ: Նիւթ մըն ալ այստեղ: Լաւ լաւա:
Ենթադրենք որ օտար քաղաքի մը, օրինակ Բաթրասի մէջ պատահեցաւ երկրաչարժ: Կը չարժին մեր Հայրենակցականները խղճմըտօրէն մօտենալու աղետին և ստուգելու համար թէ`
- Քանի՞ վանեցի կայ, երկրաչարժի վայրի մէջ…
- Կեսարացի կա՞ յ…
- Հապա Ակնցի…
- Ի՞նչ, մեր հայրնակից Կեսարացիներ չկա՞ն: Ուրեմն չուտ գացէք, հոգացէք ձեր հայրենակիցները: Արդէն զարմանալի չենք գտներ որ Կեսարացիներ չկան երկրաչարժի վայրին մէջ: Կեսարացիին գտնուած տեղը ոչ թե հողը` այլ տերեւ մը անգամ չի չարժիր:
Միայն դրամն է որ չարժման մէջ կը մտնէ:
- Ակնցիին պարագան ալ գրեթէ նույնն է: Ակնցին այնքան հաստատ և ուժեղ կ’առնէ իր քայլերը կեանքի մէջ, որ իր ոտքին տակ գտնուող հողը ոչ միայն չի չարժիր այլ իր վրայ կ’աւելցնէ անչարժ կալուածներ….:
- Վանեցինե՞ր ալ չկան…յայտնի բան էր: Վանեցիի գտնուած տեղի հող եթէ չարժի իսկ` ի զուր տեղ չի չարժիր: Հինցած քաղաք կը փախի մէջ, հողու տակի ոսկու հանքեր կը գան դուրս…
- Երկրաչարժին վայրին մէջ գտնուող աղէտեալները Հաճընցիներ, Այնթապցիներ, Ատանացիներ, Էտիրնէցիներ ու Պոլսեցիներ են:
- Թող իրենց հայրենակցականներ հոգան իրենց հայրենակիցներ…
- Բայց կան որ հայրենակցական չունին, կան ալ որոնց հայրենակցականը հարուստ չէ:
- Միութիւն չունեցողներ թող կազմակերպուին, փոխ չունեցողներ թող փոխ առնեն:
- Այո, փոխ կուտանք մենք` յատուկ պայմանով:
- Բայց ատիկա ստոր բան է: Դուք արդէն քառորդ հրէայ, քառորդ հոռոմ ու քառորդ քիուրտ էք: Մէկ քառորդ հայ:
- Ապերախտ, մենք Անիէն գաղթած ենք: Ազնուական հայերը մենք ենք:
Գաղթա՞ծ էք`ուրեմն գնչու էք:
Ու կը սկսի ներքնամարտը: Բոլոր հայրենակցական ճակատներուն վրայ աչխույժ է կռիւը: Բոլորը կենդանի են խազմի մէջ մտնելու համար:
Իրենց <<մեծ ու չքեղ>> կամ <<աննախընթաց>> դաչտապարահանդէսներուն ու թէյասեղաններուն մէջ միչտ կ’երգեն խանդավառ.
- Կռուեցէ՛ք տղերք, կռուեցէք քաջ քաջ…
- Մենք անկեղծ զինուոր ենք…
- Մեր հայրենիք թչուառ անտէր,
Մեր թչնամեաց ոտնակո՛խ…
- Մայր Հայաստանը ձեռքից հանեցինք,
Հիմա ոյժ ունինք, դարձեալ ետ կ’առնենք:
Գրեթէ ամէն հայրենակցական ունի իր գրողը, դերասանը, երգչուհին, ճառախօսը և մանաւանդ սպայակոյտը: Անոնք թարմ կը պահեն հերոսամարտը:
Երբեմն դուրսէն կը հրաւիրեն համահայկական մեծ դեմք մը, բանախոսելու համար իրենց երեկոյթիրն: <<Շքեղ>> ութիւնը կատարեալ է: Մեծ գլուխին անունը մեծատառ կը ծամուի, աւուր պատչաճի մակդիրներով.
- Վաստակաւոր, վեթերան…
Կը պատահի որ միևնոյն երեկոյ Վ.ցիները ու Տ.ցիները ունենան հանդէսներ: Մեծ գկուխը իր ամբողջ մարմնով ու հոգւով ներկայ է Վ.ցիներու երեկոյթին, ուր իր ճառը կը սկսի ժամը 9ին:
- Ողջո՜յն Վ.ցիներ, երազներիս աչխարհի բնիկներ: Ողջունում եմ ձեր դարերի արիւնազանգ երազը, ձեր ծովատարած վիչտը, ձեր հսկայական պայքարը և անչիջելի հաւատքը դէպի վաղուայ մեծ Արչալոյսը: Տարբե՜ր, տարբե՜ր է ամէն բան ձեր մէջ: Մի աստուածային պրոնզ կայ թագնուած ձեր աչխարհի և ձեր հոգու խորքում: Քաթաքլիզմի օրերից մինչև Մաթերիալի մեր օրերը` դուք հիւսել էք Հոմերական մի Իլիական: Եւ պայքարից դուրս էք եկել թէեւ արնաքամ այլ դիւցազունների նման խրոխտ: Տարբեր է ձեր մէջ ամէն բան: Ձեր մէջ ու ձեր աչխարհի: Նայելով ձեր դէմքերին, ուր կամքը և անմահութեան իտէալը իրենց անջինջ կնիքներն են դրոչմել, ես մտաբերում եմ Հռոմի արձաններին:
Մանկութիւնից է մի պաչտամունքը դէպի ձեր աչխարը: Ի՜նչ աչխարհ: Հայաստանի մեծ կուրծքն է նա. Հայաստանի Հայաստանը: Տարբեր է ձեր աչխարհը: Աչխարհ երազների և հերոսական պայքարների: Գիրքը ասում է, որ Աստուած` ստեղծագործութեան օրերին վեց օր է աչխատել երկրագնդի չինութեան համար: Իսկ ես կ’ասեմ որ Նա մի ուրիչ վեց օր էլ աշխատել է ձեր աչխարհի չինութեան համար: Տարբեր է նա միւս աչխարհներից: Մանկութիւնից երազել եմ ձեր աչխարհը, երբ կարդում էի էջեր ձեր հին օրերից: Հիմի էլ կ’ուզենայի կարդալ, եթէ աչքերիս դժբախտութիւնը չլինէր: Եթէ էս րոպէիս լինէի ձեր աչխարհում` աչերս էլի առաջուայ նման կը տեսնէին: Գուցէ ասէք ինձ,- <<Բայց, մեծ բարեկամ, ի՞նչ պիտի տեսնեն քո աչքերը: Մեր երկիրը աւերակ է դարձել: Տներ, եկեղեցիներ, դպրոցներ քար ու քանդ են եղել: Մինչև անգամ գերեզմանատների տապանաքարերը չեն մնացել: Հայութիւնից ոչ մի հետք>>:
Բայց ես ձեզ կ’ասեմ. – Այնտեղ է ծո՜վը իր տառեխներով, այնտեղ են դրախտի խնձորները արտամետեան և այնտեղ են ձեր աչխարհի ոգիները` վագրանման կատուները: Նրանք չեն ոչնչացուած, նրանք չեն ոչնչանայ: Աչերիս լոյսերից աւելի սիրելի է ձեր անմահ աչխարհը:
Վեթերանը կ’աւարտէ իր խօսքը և ծափահարութիւններու մէջէ անցնելէ վերջ` փողոց կ’ելլէ ու անմիջապես կ’առնէ ինքնաչարժ: Քսան վայրկեան վերջ կ’իջնե Տ.ցիներու երեկոյթին: Որոտընդոստ ծափահարութիւններ:
- Ուրի՜չ է ձեր պատմութիւնը, այլ է ձեր աչխարհը: Մի ոսկի չարան էպիքական դէմքերի, պիպլիական սուրբերի և նահատակների: Այո՛, ուրի՜չ է ձեր աչխարհը: Պատմահայր Խորենացին խօսում է ձեր մասին իբր հարազատ հայերի: Նա վեր է առել ձեր աչխարհը իբր հայրենիքի սիրտը: Վաղու՜ց է սիրել եմ ձեր աչխարհը, այլ է նա: Սիրել եմ իր զաւակների ճիգը, պաչտել եմ ձեր քրտինքը և պայքարել ձեր արդար դատերի և կռիւների համար: Միչտ իմ սրտի մօտ եմ զգացել ձեր մեծ տրոփը, որ վերջիվերջոյ խառնուել է իմ սրտի տրոփին: Ի՜նչ անմահ ներչնչարան ձեր իւրաքանչիւր աւանը: Ուրիչ է ձեր պատմութիւնը, այլ է ձեր աչխարհը: Մի ոսկի, դիւցազնական առասպել է թառած ձեր սարերի գլխին: Ձեր հողը` առիւծների բնակարան, ձեր երկինքը` արծիւների ծով, ձեր օդը` սոխակների բոյն:Զգո՜յչ, օձերը սողոսկում են, գայլերը ոռնում և մի ագռաւ` թռա՜ւ: Համբուրում եմ ձեր քարն ու հողը, օրհնում եմ ձեր դատն ու կռիւը:
Եւ օրհնեալ կռիւը կը չարունակուի աւելի ոգեւոր: Հայրենակցականները կը չահին խանդ, ճառախօսը կը չահի ժողովրդական համակրութիւն: Չիք կորուստ:
Մարդ կը տարուի մտածել.
Եթէ այսքան պայքար թչնամիին դէմ, հիմակ այդ գիւղերն ու քաղաքները մերը եղած կ’ըլլային:
Ճշմարտանման այս մտածումը սխալ է սակայն:
Ներքին պայքարով է որ պիտի ստեղծուի մեծ յաղթանակը:
Ներքին կռիւը հրաչալի մարզանք մըն է ուժեղացնելու համար մեր մկանները, պնդացնելու մեր կիսով հեղուկ գլուխները և վերջապէս ստեղծելու համար վահագնեան մարտական ոգին:
Այդ վահագնեան մարտական ոգիով է որ օր մը պիտի կազմուին մեր հայրենակցական վաչտերը, որնց առջեւէն զինուորական նուագախումբը պիտի ձայնէ.
- Մայր Հայաստանը ձեռքից հանեցինք,
Հիմա ոյժ ունինք դարձեալ ետ կ’առնենք:
Դեռ մինչեւ տարի մը առաջ Ձրօնքի գաւառը չունէր իր հայրենակցական միութիւնը: Կիրակի օր մը սակայն Խմորցիներ, Մխորցիներ, Ծաղկաբլուրցիներ ու Մեղրաձորցիներ հաւաքուեցան: Նոյն աւանին պատկանող Ճապաղցիները չէին պատասխանած հրաւէրին: Ներկաներուն մէջ մէկ Ճապաղցի չիկար: Բացէ ի բաց մերժած էին գալ ու միանալ Ձրօնքի հայրենակցականին` ըսելով.
- Մենք միանա՞նք Մխորցիներուն, Խմորցիներուն… էդ քիուրտերու՞ն: Ո՛չ: Մենք պիտի կազմենք մե՛ր հայրենակցականը:
- Ճապաղցին չի կարող միանալ այլազգի մարդոց հետ: Էնոնք բոլորը քիուրտ են , քիո՜ւրտ: Աստուած չանէ որ միանանք:
Ու Ձրօնքցիները կ’ըսեն.
- Քիո՞ւրտ, միե՞նք, քիո՞ւրտ… եթէ մենք էլ քիուրտ ենք, էլ խայ չմնաց… Տօ քիուրտը դո՛ւք էք, դո՛ւք: Բուն խայը որ կայ, էն բուն խայը մե՛նք ենք:
- Ինչ էլ անէք, ինչ էլ ասէք, ճար չկայ, քիուրտ էք, քիուրտ:
- Տօ, մուրացկաններ, մոռացա՞ք էն օրեր որ մեր գիւղ կը մտնէիք, սուտ խաչ կը հանէիք ու հաց կ’աղաչէիք…: Մեր փոքր տղերքն էլ ձեզ կը քարկոծէին:
- Ձեր լակոտների կերած ծեծերը մոռացա՞ք, անաստուածներ:
Ձեր երեսի վրայ խայ քրիստոնէի միւռոն չկայ: Որքան էլ պատռատուեք, խաբէք սա ու նա, մենք գիտենք ձեր գաղտնիքը, չէ՞: Քիուրտ էք: Խայը որ կայ, խայը մենք ենք: Մինակ մենք:
Եւ կը պատահի որ այս վէճին հանդիսատես ըլլամ ու հարցնեմ Ճապաղցիներուն.
- Հայրենակիցներ, աչխարհի վրայ քանի՞ հայ կայ, եթէ դուք էք բուն հայերը:
- Խայը որ կ’ասես, մէկ տասը միլիոն կ’ըլլի, բայց թէ էն բուն խայը հարցնես հազիւ կ’ըլլի մէկ հազար հոգի:
- Մնացողները ի՞նչ են հապա:
- Խայ են, խայ ըմմա որ զարկես թէրազու վրէն, որ զարնես մէհէնկ թաչու կը խասկանաս որ կէսով կամ լազ են, կամ հոռոմ կամ արապ… կան եահուտիներ ալ, չէչէններ, աճէմի, ղպտի, խըզըլ պաչ ու ամէնից չատ` քիուրտ:
Ու Ճապաղցիները յամառելով կազմեցին իրենց հայրենակցական միութիւնը: Անցաւ երկու ամիս: Հասաւ պառակտումը: Ճապաղցիները բաժնուած էին երկու ամիս: Մին` Ճապաղ գիւղի վերի թաղի հայրենակցական միութիւն: Միւսը Ճապաղ գիւղի վարի թաղի հայրենակցական միութիւն:
Յուլիս, Օգոստոս: Վարի թաղի հայրենակցական միութիւնը դարվար գլտորեցաւ: Մնաց Ճապաղ գիւղի վերի թաղի հայրենակցական միութիւնը որ յաղթականօրէն կ’աղաղակէր, թաւալող Ճապաղցիներու ետեւէն:
- Քիուրտե՜ր, քիուրտե՜ր, սատանի բաժիններ… Հիմի տեսա՞ք որ խայը մենք ենք:
- Քանի՞ հոգի կ’ըլլար, հարցուցի:
- Որ բուն խայը կը հարցնես մէկ հինգ հարիւր հոգի կը լինի:
Էն մաքուր, մաղէ անցած, ազնիւ տեսակի խայը մէկ հինգ հարիւր կայ:
Սեպտեմբեր, Հոկտեմբեր, Նոյեմբեր: <<Գնաց գարուն, եկաւ աչուն>>:
<<Խայ>> երը միչտ կը թափէին որպէս Ճապաղ գիւղի ծառերուն տերեւները:
Դեկտեմբերին կարկուտախառն ձիւն տեղաց <<Ճապաղ գիւղի վերի թաղի հայրենակցական միութեան>> վրայ:
Բաժնուած էին երկու մասի:
- <<Ճապաղ գիւղի վերի թաղի արեւելեան կողմի հայրենակցական միութիւն>>:
<<Ճապաղ գիւղի վերի թաղի արեւմտեան կողմի հայրենակցական միութիւն>>:
- Աչխարհի վրայ մնացած էր հազիւ երկու հարիւր հայ:
Յունուար, Փոտրուար, Մարտ:
<<Փոթորկաբեր հողմունք>>:
Ճապաղի վերի թաղի արեւելեան կողմի հայրենակցականը կը մտնէր գերեզման: Ողջ էր ու աչխոյժ վերի թաղի արևմտեան մասի հայրենակցական միութիւնը:
Չմոռնամ ըսել որ հայերու թիւին նուազման հետ` Հայաստանն ալ կը սեղմէր իր սահմանները: Ներդաչնակութիւն:
Ապրիլին Ճապաղցիները դարձեալ իրականացման մէջ էին.
- Քիո՜ւրտ, քիո՜ւրտ..
Բաժանում:
Կազմուած էր.
<<Ճապաղ գիւղի վերի մասի, արևմտեան կողմի Խաչքար փողոցի հայրենակցական միութիւն>>ը:
Ինչպէս նաեւ <<Ճապաղ գիւղի վերի մասի արեւմտեան կողմի Խաչեղբայր փողոցի հայրենակցական միութիւն>>ը:
Ապրիլի կէսին մնացած էր մինակ Խաչքար փողոցը:
Ապրիլի վերջը անհամաձայնութեան մը հետեւանքով Խաչքարն ալ տապալած էր: Մնացած էր սակայն Ճապաղ գիւղի վերի թաղի արևմտեան կողմի Խաչեղբայր փողոցի հայրենակցական միութեան գանձապահը, իր ծոցը ունենալով միութեան կնիքը:
Գանձապահը` Պարոն Աստուածատուր Աբրահամեան:
Մայիսի առաւօտ մը հարցուցի իրեն հետաքրքրութիւնով.
- Աչխաչհի վրայ քանի՞ հայ կայ:
- Խա՞յ… կ’ասես խա՞յ: Չկա՜յ, աղբեր ճան, չկա՜յ: Բոլորը որ խայ ենք կ’ասեն, մի հաւատար, սուտ են, սու՜տ: Աչխարհիս երեսին մէկ խայ կայ, էն էլ ես եմ. Մնացեալը անմիաբան բոչաներ:
Զուլու՜մ էր:
- Արմէնիա՜, Արմենիա՜… ողբամ զքեզ, Արմենիա՜…
Բայց ո՛չ: Դեռ աչխարհի վրայ հայ մը կայ` գանձապահ կրկնակի.
Հայութեան Ղովտը: Աստուածաշունչը օգնութեան հասաւ եւ ըսի.
- Ղո՜վտ, ով Ղո՜վտ, գինի խմէ.. յանուն աչխուժացման:
Պեշիկթաշլյան Նշան
(1896-1972)
Գրող, բանասեր, թատերական գործիչ: Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը: Գրական առաջին փորձերը կատարել է քսանական թվականների սկզբներին, մամուլում տպագրելով արձակ և չափածո ստեղծագործություններ: 1922 թ. մեկնել է Ֆրանսիա, ապրել է Փարիզում, նվիրվել գրականությանը: Աշխատակցել է սփյուռքահայ տասնյակ պարբերականների, գրելով հիմնականում երգիծական գործեր: 1927 թ. տպագրել է <<Ընկեր Շահազար>> երգիծական գործը: 1928-1932 թթ. փորձել է գրական մի այլ սեռ` գրել է <<Սիդոննա>>, <<Մարիամ Մագդաղինացի>> և <<Ռապպի>> եռագրությունը, նյութ դարձնելով Ավետարանի գլխավոր դեմքերի սիրային կյանքը: Հետագայում նորից է անցել երգիծանքի, լույս ընծայելով տասից ավելի գրքեր:
|
|