ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ | ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն | ARCHIVE | սկիզբ
Ծրագրեր |Ազգային ժողովրդավար |Լուրեր | Քաղաքական մշակույթ | Համայնքներ | Գրադարան | ԶԼՄ –ներ | ՀԿ-ներ/OO/NGOs | Photo
 
 





SMALL
 
 
MEDIUM


 
 
free hit counters

 
ՋՈՆ ՔԵՆԵԴԻ
 

ՋՈՆ ՔԵՆԵԴԻ`
ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ


Հյու Բրոգան

  Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ դառնալը Ջոն Քենեդու միակ դժվարին նվաճումն էր: Այն բանից հետո, երբ նա զբաղեցրեց այդ պաշտոնը, հեշտ էր ասել, թե նրա հաղթանակն անխուսափելի էր, սակայն քչերն էին այդպես կարծում, երբ 1960 թվականին Դեմոկրատական կուսակցության կողմից նա առաջադրվեց նախագահի թեկնածու: Ոչ մի իրատես մարդ անխուսափելի չէր համարում նրա հաղթանակը, երբ նա ձայների փոքր տարբերությամբ հաղթեց ընտրություններում: Իր հաղթանակն անխուսափելի չէր համարում նաև ինքը` Քենեդին: Երբ Բենջամին Բրեդլին նրան հիշեցրեց, որ նրա ընտրարշավի կազմակերպիչներից մեկը <<փայլուն մասնագետի>> համարում ուներ, նախագահը քմծիծաղեց. <<Երբեմն մոռանում են, որ եթե իմ հակառակորդն ունենար 50 հազար ձայն, այդ մասնագետները փայլուն հիմարների համարում կունենային>>: Ձայների այդ փոքր տարբերությունը` ընտրողների ձայների 0,17 տոկոսը, Քենեդու առջև դրված խնդրի դժվարության ամենալուրջ փաստարկն է:
   <<Հեռանկարությունն>> այն պահանջն էր, որն այդ ժամանակ ներկայացվում էր բոլոր հասարակական գործիչներին, և ակնհայտ էր, որ Քենեդու դրությունն այս տեսակետից անհույս էր:
   Դեմոկրատական կուսակցության չափանիշներով` հեռանկարության տեսակետից Քենեդին առաջադրված էր <<ոչ ճիշտ>> նահանգից. Մասաչուսեթսը միայնն 14 ձայն ուներ, թեև կայուն <<դեմոկրատական>> նահանգն էր: Հեռանկարային դեմոկրատ էր համարվում նա, ով առաջադրվում էր կենտրոնական խոշոր նահանգներից, օրինակ` Նյու Յորքից կամ Իլլինոյսից:

 Քենեդին շատ երիտասարդ էր: 1957 թվականին, երբ նա սկսեց լրջորեն ծրագրել իր թեկնածության առաջադրումը, լրացավ նրա 40-ամյակը: Լինդոն Ջոնսոնը` Սենատում դեմոկրատների խմբակցության ազդեցիկ առաջնորդը, սովորաբար նրան դիմելով` <<երիտասարդ>> էր կոչում:
   Քենեդին սովորական ամերիկյան սենատոր էր, որն աչքի չէր ընկել ոչ իր մատուցած ծառայություններով, ոչ գործադրած ջանքերով: Ավանդաբար նախագահի թեկնածու առաջադրելիս նախապատվությունը տրվում է նահանգապետերին, քանի որ գործադիր իշխանության փորձառությունը, ինչպես ընդունված է կարծել, նախագահությանը պատրաստվելու ավելի լավ տարբերակ է, քան սովորական օրենսդրի գործունեությունը:
   Բացի այդ, Քենեդին ընդունելի չէր  շատերի համար, քանի որ նրա միլիոնատեր հայրն իր կարողությունը ավազակային եղանակներով էր կուտակել և, ընդհանրապես, հայտնի էր իր կասկածելի գործելակերպով: Եվ վերջապես, շատերի համար Քենեդու ամենամեծ թերությունն այն էր, որ նա կաթոլիկ էր: Այն բանից հետո, երբ 1928 թվականին մեծն էլ Սմիթը փոյլուն կերպով ջախջախվել էր Հերբերտ Հուվերի կողմից, Դեմոկրատական կուսակցության առաջնորդները որոշել էին այլևս երբեք որևէ կաթոլիկի չառաջադրել  նախագահի թեկնածու:
   Սակայն ժամանակները փոխվել էին, և Քենեդին բավականաչափ խելամիտ էր դա հասկանալու համար: Նրա հոր փողերը, կապերն ու ազդեցությունն ավելորդ չէին, իսկ երիտասարդ լինելը կարող էր արժեքավոր առավելության վերածվել:
   Էյզենհաուերի օրոք Ամերիկան ծաղկում էր ապրում, սակայն անգամ նրանք ,ովքեր երկու անգամ քվեարկել էին նրա օգտին և, եթե Սահմանադրությունը թույլ տար, երրորդ անգամ էլ կանեին դա, զգում էին, որ Էյզենհաուերի զգուշավոր կառավարման ներքո երկիրը շեղվում է իր ճանապարհից: Նրա պահպանողական տնտեսական քաղաքականության հետևանքով երկիրը երեք անգամ տնտեսական անկում էր ապրել: Եվ նույնիսկ ինքը` Էյզենհաուերն էլ էր զգում, որ ինչ-որ առումով Ամերիկան սկսել է իջնել իր ծաղկման գագաթնակետից:  Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառած ավերածությունները վաղուց արդեն անցյալի գիրկն էին անցել, և Ամերիկայի` իբրև այդ պատերազմից առանց մեծ վնասների դուրս եկած միակ երկրի յուրահատուկ դիրքն այլևս իրականությանը չէր համապատասխանում; Եկել էր փոփոխությունների ժամանակը: Եկել էր երիտասարդ սերնդի ժամանակը: Դրա պահանջն այնքան մեծ էր, որ անգամ 48-ամյա Ռիչարդ Նիքսոնը դա շեշտեց:
   Իրական խոչընդոտ չէր նաև այն, որ Քենեդին սենատոր էր: Ավելին` դա ավելի շուտ առավելություն էր հիշեցնում, քանի որ 1960 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հինգ թեկնածուներից չորսը սենատորներ էին: Դաշնային կառավարության լիազորությունների մեծացմանը զուգահեռ սենատորներն իրնեց նահանգներում մեծ իշխանություն էին ձեռք բերել, իսկ <<սառը պատերազմի>> հետևանքով արտաքին գործերում ունեցած իրենց ազդեցության բերումով այնքան մեծ հեղինակություն էին ձեռք բերել, որն նահանգապետերը չէին կարող հավասարվել նրանց: 1960-1988թթ. ընկած ժամանակահատվածում նախագահի և փոխնախագահի 22 թեկնածուներից 17-ը կամ Սենատի կամ Ներկայացուցիչների պալատի անդամներ էին:
   Քենեդու կաթոլիկ լինելը ևս կարող էր առավելության վերածվել: Պատմական զարգացման բերումով Դեմոկրատական կուսակցությունը դարձել էր կաթոլիկների, աշխատավորների և, ընդհանուր առմամբ, միջին դասի շահերի ներկայացուցիչը: Իռլանդական ծագումով կաթոլիկ Քենեդին լիովին կարող էր ակնկալել դեմոկրատների մեծ քաղաքների` Նյու Յորքի, Չիկագոյի, Բոստոնի աջակցությունը: Բացի այդ, նա մեղադրում էր դեմոկրատ Տրումենին Չինաստանը կոմունիստներին հանձնելու համար և կարող էր ակնկալել միջին դասի նաև այն հատվածի աջակցությունը, որը հակված էր դեպի հանրապետականները, մասնավորապես` նրանց արտաքին քաղաքականությունը:
   Քենեդին այն թեկնածուներից էր, որոնք կարողանում են առաջացնել ընտրողների հետաքրքրությունը, և, շնորհիվ հոր փողերի, կարողանում էր ուղևորություններ կատարել ու հանդիպել նարնց հետ:
   Երբ Քենեդուն հարցրին, թե արդյո՞ք զարմանալի չէ, որ նա մասնակցում է նախընտրական մրցավազքին, նա պատասխանեց. <<Այո, ես էլի էի այդպես կարծում մինչև այն ապհը, երբ կանգ առա և նայեցի նրանց, ովքեր պայքարում էին այդ պաշտոնի համար: Ես հասկացա, որ ես նույնքան պատրաստ եմ այդ աշխատանքին, որքան նրանք>>: Ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն լինելու մյուս հավակնորդներից Լինդոն Ջոնսոնը մարդկանց պատկերացումներում կապվում էր պահպանողական սպիտակ Հարավի հետ: Էդլի Սթիվենսոնը 1956 թվականին կանգ էր առել ճանապարհի կեսին և հրաժարվել շարունակել ընտրարշավը, որից հետո կուսակցությունը երկրորդ անգամ նրան չէր արժանացնի իր վստահությանը: Փորձառու դիվանագետ, Նյու Յորքի նահանգապետ Ավարել Հարրիմանը կարող լուրջ հակառակորդ լինել, սակայն 1958-ին Քենեդին նրա նկատմամբ փայլուն հաղթանակ տարավ Սենատի ընտրությունների ժամանակ, և նրա առավելությունը Հարրիմանի նկատմամբ ամրագրվեց մարդկանց հիշողության մեջ:
   Բացի այդ, նրա գրավիչ ինքնավստահությունը մյուս թեկնածուներից բարձր էր դասում նրան: Ոչ ոք չէր կարող մրցել նրա հետ այս հարցում: Եվ ոչ առանց հիմքի: Իր արտասովոր հմայքի, պատերազմի հերոսի հեղինակության, համեստության, խելքի, վճռականության շնորհիվ ինչպես նրա եղբայր Ջո Քեյնն էր ասել նրա քաղաքական կարիերայի սկզբում, <<Ջոնը հեշտությամբ կարող էր ընտրվել, գրեթե տասը սենթով>>: Իր չորրորդ ընտրությունններին Քենեդին մոտեցավ` արդեն մեծ քաղաքական վարպետություն և արժանիքներ ունենալով:
   1956 թվականին Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ, ելույթ ունենալով Սթիվենսոնի օգտին, Քենեդին մեծ տպավորություն էր գործել համագումարի պատվիրակների վրա: Սթիվենսոնն ասել էր. <<Ես կարծում եմ, որ նա է այսօրվա իսկական հերոսը, և մենք դեռ կլսենք այս խոստումնալից երիտասարդի մասին>>: Այդ օրերին դեմոկրատները ցանկանում էին նրան տեսնել րկրի փոխնախագահի դերում, սակայն նա հայտարարեց. <<Ես դեմ եմ որևէ սահմանափակման>>: Իր ընկերոջ` Դեյվ Փոաուերսի հետ զրուցելիս նա ասաց. <<Եթե մենք լավ աշխատենք առաջիկա չորս տարիների ընթացքում, ապա կարող ենք վերցնել ողջ իշխանությունը>>: Սա էր հեռանկարության նրա ընկալումը:
   Քենեդին ամերիկյան արիստոկրատ էր: Նրա երկու պատերը Բոստոնի Դեմոկրատական կուսակցության առաջնորդներն էին եղել: Նրա մոր պապը Բոստոնի առաջին քաղաքապետն էր, որն իռլանդական ծագում ուներ: Հայրը Ֆրանկլին Ռուզվելտի առաջին օգնականներից էր, <<Նոր կուրսի>> կառավարությունում` անվտանգության ծառայության պետը, վալյուտային և ծովային հանձնաժողովների ղեկավարը, Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանը:
   Ջոնը և իր եղբայրները լավ կրթություն ստացան: Ջոնը սովորեց Հարվարդի համալսարանում, որն ավարտելուց հետո աշխատանքի անցավ հոր մոտ` իբրև գործավար և կարողացավ գործնական գիտելիքներ ստանալ: Դեսպանի գործավարի պաշտոնում նա տարբեր հանձնարարություններով գործուղղվեց Երուսաղեմ, կոմունիստական Մոսկվա, նացիստական Բեռլին, ֆաշիստական Հռոմ: Այս կամ այն չափով ներկայացնելով ԱՄՆ-ը եվրոպական երկրներում` նա որոշակի փորձ ձեռք բերեց արտաքին քաղաքականության ոլորտում:
   Երբ երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելուց մի քանի ժամ անց գերմանացիները ռմբակոծեցին անգլիական ափերի մոտ գտնվող ամերիկյան նավերը, Ջոնն ուղղարկվեց Գլազգո` կազմակերպելու փրկվածներին ցույց տրվող օգնությունը: Այստեղ նա կարողացավ փայլուն դրսևորել իրեն:
   Շփվելով Լոնդոնի բարձր խավի հետ` նա դարձավ իսկական անգլիական արժեքների կրողը: Այդ արժեքներն ու կենսաձևը դարձան այն չափանիշները, որոնցով հետագայում նա միշտ առաջնորդվում էր: <<Հին ու բարի Իռլանդիայի>> հետ զգացմունքային կապվածությունը երբեք լրջորեն չէր խոչընդոտում դրան:
   Վերադառնալով տուն` նա որոշեց օգտագործել իր փորձը և ատենախոսություն գրել Բրիտանիայի անհաջողությունների պատճառների վերաբերյալ: Պաշտպանությունից հետո ատենախոսությունը միանգամից պատրաստվեց հրատարակության: <<Ինչու՞ էր Անգլիան քնած>> վերնագրով այդ գիրքը ողջ հասարակության ուշադրությունը: Պերլ-Հարբորից 16 ամիս առաջ Քենեդին իր գրքում ՄՆՆ-ին կոչ էր անում դասեր քաղել Մեծ Բրիտանիայի սխալներից և ժամանակին զինվել: Գիրքը նշանավորում էր հոր ազդեցությունից Ջոնի դուրս գալը և ինքնութույն քաղաքական հայացքների որդերգրումը: Դեսպանը խաղաղության և մեկուսանալու քաղաքականության կատաղի ջատագովն էր: Նրա դիրքորոշումն արտացոլում էր պահպանողական դասի հայացքները և հանձին Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբերլենի` նա գտել էր իր համախոհին: Ջոնի համար ավելի հրապուրիչ էր Ուինսթըն Չերչիլի դիրքորոշումը: Ընդհանրապես նա հիացած էր Չերչիլով: Մոտեցող ճգնաժամի և զինվածության անբավարար աստիճանի մասին իր զգուշացումներով և նախագահի պաշտոնում անցկացրած առաջին տարվա իր անհանգստությամբ, առավելևս դեպի ճարտասանությունն ունեցած իր ձգտմամբ նա գիտակցաբար փորձում էր դառնալ իր սերնդի Չերչիլը: Այդ մարդու ազդեցությունը երևում էր անգամ Ջոնի առաջին գրքի վերնագրում. այն ակնհայտ ակնարկ էր Չերչիլի` <<Երբ Անգլիան քնած էր>> գրքին: Ճակատագրի հեգնանքով, սակայն, նախագահ Քենեդու դիրքորոշումները շատ ավելի մոտ  էին Չեմբերլենի, քան մարտահրավերն ընդունող նպատակասլաց առաջնորդի դիրքորոշումներին:
   Այնուամենայնիվ, Քենեդին չմասնակցեց բուն ռազմական գործողություններին: Նույնիսկ որպես կամավոր գրանցվելով ԱՄՆ ռազմածովային ուժերում, նա հայտնվեց Վաշինգտոնում` ռազմական հակահետախուզության տեղեկատվական բաժնում և հետո միայն `  Խաղաղ օվկիանոսի հարավային մասերում լողացող պարեկային նավի վրա: Այդ դասի նավերն իրենց դանդաղկոտության, խոցելիության և հնացած զենքերի պատճառով աննշան ներդրում ունեցան հաղթանակի մեջ: Ամենաօգտակար գործը, որին Քենեդին մասնակցեց, Ճապոնական նավերի կողմից հարձակման ենթարկվելուց հետո կործանվող նավը մի կերպ մոտակա կղզին հասցնելն ու անձնակազմին փրկելն էր: Սրա համար Քենեդուն և նրա օգնականին <<Ալ սիրտ>> շքանշան շնորհվեց:
   1945 թվականից հետո Միացյալ Նահանգներ վերադարձան շատ հերոսներ, որոնք ցանկանում էին իրենց ռազմական ծառայությունները, անգամ` ամենաաննշանները, օգտագործել քաղաքական կարիերայի համար: Ռիչարդ Նիքսոնն այդ արեց` թղթախաղով անցկացրած ժամանակի դիմաց: Լինդոն Ջոնսոնը գեներալ Մակարտուրի օգնությամբ <<Արծաթե աստղ>> ստացավ, մինչդեռ պատերազմի ընթացքում նա միայն մեկ անգամ էր թռչել կործանիչովմ այն էլ` ուղևորի կարգավիճակով: Ջո Մակարտին <<Ալ սիրտ>> ստացավ, քանի որ աստիճաններով իջնելիս կոտրել էր ոտքը` անկասկած, ալկոհոլի ազդեցության տակ: Նա Պենտագոնից խնդրում էր իրեն 25 օդային մարտի մասնակցելու համար շնորհվող շքանշան տալ, մինչդեռ նա չէր մասնակցել և ոչ մի օդային ճակատամարտի:
   Այս ամենը տեսնելով` Քենեդին հասկացավ, որ իր նավի հետ պատահածը չօգտագործելն անմտություն կլիներ: Եվ նա դա հիանալի կերպով օգտագործեց: Իր հոր ընկերներից մեկը` Ջոն Հերսին, մի հոդված գրեց նրա մասին, որը տպվեց մի քանի թերթերում: Դրանից հետո, ինչպես Քենեդին է նկատել, <<յուրաքանչյուր ընտրարշավում, որին ես երբևէ մասնակցել եմ, մենք Հերսիի հոդվածի միլիոնավոր օրինակներ ենք օգտագործել>>:
 
Քենեդին դեմ չէր առասպելի հերոս լինելուն: Նա համոզված էր, որ պետք է առավելագույն օգուտ քաղել նաև իր ամուսնության և երեխաների գովազդից: Նրա անկանոն սեռական կյանքի մասին հայտնությունները վնասեցին նրա հեղինակությանն ավելի, սակայն Ջոն Ֆ. Քենեդու` իբրև օրինավոր ամուսնու և ընտանիքին նվիրված մարդու մասին առասպելն իր հերթին մեծ ներդրում ունեցավ նրա հեղինակության աճի գործում:
   Քենեդու շուրջ ձևավորված մեկ այլ առասպել նրան իբրև մարզիկ էր ներկայացնում. նրան լավ նավավար, լողորդ և ֆուտբոլիստ էին համարում: Ճշմարտությունն այն էր, որ բացի առագաստանավ վարելուց, նրա մարզական նվաճումները նվազագույն էին: Հարվարդում նա պարտություններ էր կրել լողի մրցումներում, իսկ ֆուտբոլի համար բավարար գնահատական էր ստացել միայն դասախոսի բարյացակամության շնորհիվ: Առողջությունը նրան թույլ չէր տալիս ավելի լավ արդյունքների հասնել: Նրա մարմինն ի ծնե անհավասարաչափ էր. մի կողմն ավելի երկար էր, քան մյուսը: Դա և իր մարմնի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը հանգեցրին կյանքին վտանգ սպառնացող խնդիրների` կապված մեջքի հետ: Դրան գումարած` վերերիկամային երկաթների անբավարարվածությունը: Նրա մահից հետո Բոբ Քենեդին բոլոր հիմքերն ուներ ասելու.<<Երկրի վրա անցկացրած իր օրերի առնվազն կեսը չդադարող ֆիզիկական ցավի օրեր էին>>: Սակայն նա չէր հանձնվում, նա պայքարում էր հիվանդությունների դեմ նույն համառությամբ, որով նա ծառայում էր Խաղաղ օվկիանոսում:
   Ըստ երևույթին, քաղաքականության մասին երազները նրան համակեցին 1942 թվականին: Նրա մեջ արթնացավ մրցակցության բնազդը, որն այնքան ուժեղ էր Քենեդիների մոտ: Նա իր թեկնածությունն առաջադրեց Կոնգրեսի ընտրություններում, թեև չէր կարծում, թե կարող է հաջողությամբ ավարտել նախընտրական մրցավազքը: Նա ճակատագրապաշտ էր դառնում: Թվում էր, նա համոզված է, որ երիտասարդ տարիքում է մահանալու: Նա անտարբեր էր ֆիզիկական ռիսկի նկատմամբ: Նա թույլ չէր տալիս, որ զգուշավորությունը մխանգարի իրեն, երբ ինքն ինչ-որ բան էր ուզում: Մարդիկ կարծում էին, թե նրա կողմից ողջամիտ չէ մարտահրավեր նետել Հենրի Կեյբոտ Լոջին 1952-ին, փոխնախագահի թեկնածություն առաջադրել 1956-ին և, իհարկե, երիտասարդի ամենամեծ հանդգնությունը նախագահ դառնալու հավակնությունն էր 1960-ին: Քենեդին հաշվի չէր առնում այս կարգի դատողությունները: Նա չգիտեր, թե որքան ժամանակ է իրեն մնացել: Նրա համար ողջամիտ չլինելը միակ ողջամիտ բանն էր:
   Ճակատագրի հեգնանքով նրա հանդուգն պահվածքը դրսևորում էր միայն իր անձին վերաբերող հարցերում: 50-ական թվականների վերջին ամերիկացիները նրա մեջ այլ մարդ տեսան. մարդ, որի հիմնական քաղաքական հատկանիշը զգուշավորությունն էր: Նրա վրա մեծ ազդեցություն ուներ Ֆրանկլին Ռուզվելտը` իր հոր հովանավորն ու հակառակորդը: Ռուզվելտի կերպարի ազդցությունից չէր կարող խուսափել նրա սերնդի ոչ մի քաղաքական գործիչ: Նա հասկանում էր, որ հասարակությանը ոգեշնչող առաջնորդ լինելը քաղաքական վարպետության ձևերից մեկն է, և Ռուզվելտի նման ինքն էլ դարձավ այդ ձևի լավագույն դրսևորումներից մեկը: Սակայն բնազդը հուշում էր նրան, որ համարձակ նվաճումների համար հարմար պահերը հազվադեպ են լինում: Ամենօրյա քաղաքական աշխատանքում կարևորը զգուշավորությունն է, և նվաճումները կատարվում են միայն աստիճանաբար, քայլ քայլի հետևից, սակայն անգամ այս դեպքում դրանք կարող են վտանգվել անզգուշության պատճառով: Քենեդուն հայտնի էր <<Ռուզվելտ. առյուծ և աղվես>> գիրքը: Քենեդու կարիերան ևս հիշեցնում էր Մաքիավելու աֆորիզմը, որի համաձայն` իրադարձությունների բերումով արքայազնը պետք է դրսևորի իր մերթ այս, մերթ այն հատկությունները:
   Անհնար է իմանալ, թե Քենեդին առաջին անգամ ե՞րբ տեսավ այն օրը, երբ ինքն արքայազն է դառնալու: Նա շատ շուտ ձանձրացավ Ներկայացուցիչների պալատից, մասամբ այն պատճառով, որ նրա անդամները  քիչ լծակներ ունեին, մասամբ էլ այն պատճառով, որ այդքան էլ հետաքքրքրված չէր ներքին քաղաքականությամբ: Քեբեդին որոշեց իր թեկնածությունն առաջադրել պետական պաշտոն զբաղեցնելու համար և հարմար պահի  սպասելով` միաժամանակ սկսեց հարթել իր ճանապարհը` ընդունելով Մասաչուսեթսում ցանկացած առիթով ցանկացած լսարանի առջև ելույթ ունենալու հրավերը: Ընթանալով այս ճանապարհով` նա հաջողությամբ ավարտեց 1952 թվականի Սենատի ընտրությունները:
   1957 թվականին Ջոն Ֆիցջերալդ Քենեդին որոշեց իր թեկնածությունն առաջադրել նախագահի ընտրություններում: Նա որոշեց օգտագործել այն նույն հնարքը, որը հինգ տարի առաջ Սենատի ընտրություններում նրան հաջողություն էր բերել Մասաչուսեթսում, և սկսեց ընդունել ցանկացած առիթով ցանկացած լսարանի առջև ելույթ ունենալու հրավերները: Միայն 1957 թվականին նա ավելի քան 150 ելույթներ ունեցավ ողջ երկրում: Հաջորդ տարի նրա ելույթների թիվն անցավ 350-ից:
    Քենեդին ավելի արագ ճանաչում ձեռք բերեց, քան կաթոլիկների առաջնորդները կհասցնեին նրան խոչընդոտել: Նրանք կարծում էին, թե կաթոլիկ Քենեդու թեկնածության առաջադրումից հետո կաթոլիկների դեմ ծագած վատ տրամադրությունները կարող էին վնասել <<ներքևներում>> կանգնած շարքային կաթոլիկներին: Սակայն աստիճանաբար նրանք սկսեցին գիտակցել, որ Քենեդին տարբերվում է տասնամյակներ առաջ նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած և պարտություն կրած կաթոլիկ Էլ Սմիթից: Նրանց վրա մեծ տպավորություն գործեցին հատկապես 1958 թվականի ընտրություններում Քենեդու ունեցած հաջողությունները: Ընտրություններից հետո երկու ազդեցիկ կաթոլիկ դեմոկրատները` Ջոն Բեյլին Կոննեկտիկուտից և Դիկ Դեյլին Իլլինոյսից, հասկացան, որ Քենեդուն կարելի է վստահել երկրի կառավարումը, և սկսեցին օգնել նրան:
   1960 թվականին նախընտրական մրցավազքն ինչ-որ առումով կանխորոշված էր քաղքական մի համակարգից դեպի մեկ այլ համակարգ կատարվող անցումով: Եվ Քենեդին այդ փոփոխությունների առաջնորդն էր: Այնուամենայնիվ, նա շարունակում էր հաշվի նստել արդեն ոչ ամենազոր, սակայն մեծ ազդեցություն պահպանած տեղական կուսակցական և արհմիութենական առաջնորդների ու հեղինակությունների հետ:
   Նախընտրական ընտրությունները կարողացան ապացուցել, որ Քենեդուն (հիմնականում այդ հեղինակությունների շնորհիվ) հաջողվել է հաղթահարել կրոնական պատկանելիության խնդիրը: Ավելին` այդ ընտրությունները ցույց տվեցին, որ նա ավելի շատ համակիրներ ունի, քան Դեմոկրատական կուսակցության որևէ այլ թեկնածու: Դա նրան անհրաժեշտ էր կուսակցության համագումարում հաղթելու, ընդ որում` ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթելու համար:
   Հաղթանակ տանելով Վիսկոնսինում, որի բողոքական գյուղատնտեսների կողմից մեծ աջակցություն էր վայելում նրա մրցակից Հյուբերտ Հեմֆրին և որտեղ <<միջին Ամերիկան>> առավելագույն լավ էր ներկայացված, Քենեդին ապացուցեց, որ կարող է հաղթել մնացած բոլոր նահանգներում: Ամենակոռումպացված և ամենաբողոքական նահանգի համարում ունեցող Արևմտյան Վիրջինիայում տարած հաղթանակից հետո նախագահի ըն տրություններում կուսակցության թեկնածու դառնալը գրեթե երաշխավորված էր:
   Սան Ֆրանցիսկոյում կայանալիք համագումարից առաջ նա, ի տարբերություն իր մրցակիցների, լուրջ աշխատանք տարավ կուսակցական գործիչների հետ: Նա կարողացավ ցույց տալ, որ ինքն է ամենահեռանկարային թեկնածուն:Քենեդին մեկնեց Սան Ֆրանցիսկո` արդեն իսկ բավարար թվով ձայներ ունենալով:
   Համագումարի ընթացքում նա հայտարարեց, որ փոխնախագահի պաշտոնում տեսնում է իր մրցակից, ազդեցիկ կուսակցական գործիչ Լինդոն Ջոնսոնին: Սա փոքր-ինչ անսպասելի էր: Սակայն Ջոնսոնը հասկացավ, որ նախագահի թեկնածու դառնալու իր հնարավորությունները փոքր են, իսկ Սենատի դեմոկրատական մեծամասնության հզոր առաջնորդի իր երբեմնի դերը չի կարող մեկ անգամ էլ ստանձնել նոր նախագահի օրոք, և ընդունեց Քենեդու առաջարկը: Այս միավորումը ույրախությամբ ընդունվեց կուսակցության շատ առաջնորդների կողմից: Գործարքի կնքումից անմիջապես հետո Քենեդուն ընտրեց իբրև նախագահի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու:
   Քենեդին հասկացավ, որ հանրապետականների թեկնածու Ռիչարդ Նիքսոնի դեմ պայքարում պետք է լինի ոչ միայն երկրի փոխնախագահ Նիքսոնի առաջարկած, այլև նախագահ Էյզենհաուերի վարած քաղաքականության քննադատությունը: Քանի դեռ նա չէր համոզել ընտրողներին փոփոխությունների իրականացման անհգրաժեշտության մեջ, նա կարող էր պարտություն կրել, որովհետև Էյզեբհաուերի թիմը դեռևս մեծ հեղինակություն ուներ երկրում: Եվ հայտնվեցին բազմաթիվ գործած ու չգործած սխալների մերկացումներ, այդ սխալների վտանգավորության մասին զգուշացումներ, ծանր, բայց անհրաժեշտ փոփոխությունների մասին կանխատեսումներ` արտաքին քաղաքական շեշտադրումներով. <<Աշխարհի խաբուսիկ արտաքինի տակ վտանգավոր արագությամբ աճող խնդիրներ են թաքնված, որոնց լուծումը շարունակ հետաձգվել է, և որոնք անխուսափելիորեն կժայթքեն առաջիկա չորս տարիների ընթացքում>>: Ի թիվս այդ խնդիրների, Քենեդին նշում էր ՆԱՏՕ-ի թուլացումը, Խորհրդայի Միության ազդեցության մեծացումը և տիեզերքի նվաճման ոլորտում նրա ունեցած հաջողությունները, կոմունիստական Չինաստանի վերելքը, թույլ զարգացած ժողովուրդների հուսալքությունը:
   Քենեդին համեմատում էր 1959 թվականը 1939 թվականի հետ: Այսօր դա անհույս չափազանցություն է թվում: Սակայն այն ժամանակ ելույթներն արեցին իրենց գործը: Եթե անգամ Քենեդուն չհաջողվեց վախեցնել ամերիկացիներին, համոզել նրանց, որ իրենց երկիրը մոտենում է իր պատմության ամենավտանգավոր պահին, այնուամենայնիվ, նրա անհանգստությունը որևէ մեկին անհիմն չթվաց:

   Երեք գործոն օգնեցին նրան: Առաջինը ԽՍՀՄ-ԱՄՆ հարաբրություններում առկա ճգնաժամային իրավիճակի հետ կապված մտահոգություններն էին: Քենեդին ցույց տվեց, որ բաժանում է մտահոգությունները: Նա դիմեց ամերիկացիների ազգայի արժեքներին` շեշտադրումը թերություններից փոխադրելով արժանիքների վրա:
   Երկրոդ` Քենեդու թեկնածությունը ճանապարհ էր բացում երիտասարդ իդեալիստների համար: Ընտրարշավի վերջին շաբաթվա ընթացքում նա հայտարարեց Խաղաղության կորպուս ստեղծելու իր մտադրության մասին: Այն անմիջապես մեծ արձագանք գտավ: Մամուլը հավանություն տվեց այդ մտադրությանը, Ռիչարդ Նիքսոնը` ոչ: Քենեդին ստացավ այն <<ապստամբների>> աջակցությունը, որոնք չէին հավանում բարձրաստիճան սպաներին ու պաշտոնյաներին` հին մտածելակերպ ունեցող այդ զգուշավոր ու պահպանողական քաղաքական գործիչներին, ովքեր Ուոլ- Սթրիթին թույլ էին տալիս ղեկավարել երկրի տնտեսությունը, անտարբեր դիտում էին, թե ինչպես էր սպիտակ Հարավը պայքարում սպիտակամորթների գերիշխանությունը պահպանելու համար, և անկարող էր պայքարել նոր օրերի միջազգային խնդիրների դեմ:
   Երրորդ գործոնը կրոնականն էր: Եկել էր ժամանակը, որ սպիտակ բողոքականները հայտնաբերեն, որ իրենք ամերիկյան էթնիկ խմբերից մեկն են, և ոչ թե նախկինի նման իսկական ամերիկացիներ համարվեն: Կրոնական և էթնիկական հարցերում սուր տարաձայնություններին փոխարինելու էր եկել հարաբերական կայունությունը:
   Ամերիկացիների նոր սերունդ էր մեծացել, որը սովորել էր ամաչել իր նախապաշարմունքներից: Իսկ Քենեդու թեկնածությունը համարձակ և անխուսափելի մարտահրավեր էր ամերիկյան  ամենահին, ամենահզոր ու ամենաքիչ հանդուրժելի նախապաշարմունքներից մեկին: Նրա թեկնածության առաջադրումը կարևոր քայլ էր ավանդապաշտ Ամերիկան ժամանակակից դարձնելու բազմաթիվ փորձերի շարքում:
   Այնուամենայնիվ, հաղթանակը կարևոր էր և չլիներ, եթե Նիքսոնը չհամաձայներ նար հետ չորս հեռուստատեսային բանավեճերի մասնակցել: Նիքսոնը անտեսեց բոլոր զգուշացումները, թե այդ բանավեճերը կարող են միայն ավելացնել Քենեդու հեղինակությունը:
   Բանավեճերի ընթացքում երկու թեկնածուներն էլ իրենց լավագույնս մատուցեցին կամ այնպես, ինչպես դա համապատասխանում էր սեփական անձի մատուցման լավագույն ձևի մասին նրանց պատկերացումներին: Քենեդին ճնշում էր իր հումորի  զգացումը, ասես նա որոշել էր լուրջ վերաբերվել նախագահություն տանող իր ճանապարհին:Նիքսոնը ճնշում էր գոտկատեղից ներքև հարվածելու իր ձգտումը և փորձում էր իրեն իբրև պատասխանատու  պետական գործիչ ներկայացնել:
   Երկու թեկանծուներն էլ իրենցից կախված ամեն ինչ արեցին, որ հաղթողը, ով էլ նա լինի, հիմքեր ունենար հաղթանակի համար զղջալու: Այսպես, Քենեդին հայտարարեց, որ պետք է ինչ-որ բան անել Ֆիդել Կաստրոյի բռնապետության դեմ և պաշտպանել Կուբայից ներգաղթածներին, եթե նրանք փորձեն հակահեղափոխություն իրականացնել: Նա պետք է իմանար, որ Էյզենհաուերի կառավարությունն արդեն իսկ քայլեր էր կատարել այդ ուղղությամբ:
   Բանավեճերի վերջին փուլը ցույց տվեց, որ Նիքսոնն ու Քենեդին հավասար դիրքերում են, և քանի որ Քենեդին ավելի համակրելի էր, նա սկսեց համարվել ընտրապայքարի առաջատարը:
   Երբ ձերբակալվեց Մարտին Լյութեր Քինգի որդին, Քենեդին հեռախոսազրույց  ունեցավ նրա կնոջ հետ, իսկ Քենեդու եղբայր Ռոբերտը հոգաց, որ Քինգն ազատ արձակվի: Այս նորությունն աֆրոամերիկացիների վրա այնպիսի տպավորություն գործեց, որ նրանք անխտիր քվեարկեցին Քենեդու օգտին:
   Բազմաթիվ ջանքերն իզուր չանցան, և 1960 թվականի նոյեմբերի 8-ին Քենեդին ձայների ոչ մեծ տարբերությամբ հաղթեց Ռիչարդ Նիքսոնին:


Հյու Բրոգան, <<Ջոն Քենեդի>>