ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ | ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն | ARCHIVE | սկիզբ
Ծրագրեր |Ազգային ժողովրդավար | Լուրեր | Քաղաքական մշակույթ | Համայնքներ | Գրադարան | ԶԼՄ –ներ | ՀԿ-ներ/OO/NGOs | Photo
 
 





SMALL
 
 
MEDIUM


 
 
free hit counters

 
ՊԱՏԵՐԱԶՄ
 

 Սպիտակ տանն անցկացրած տարիների ընթացում չի եղել մի օր, որ ես զզվանք չզգամ Վիետնամի պատերազմի նկատմամբ: Ես ինձ ահավոր վատ էի զգում, երբ առավոտյան հաղորդագրություններ էի կարդում մեր կրած կորուստների մասին, երբ ցավակցական նամակներ էի գրում զոհվածների ընտանիքներին: Ես անհարմար էի զգում, երբ որոշում էի ընդունում համարձակ երիտասարդներին ճակատ` հավանական մահվան ուղարկելու վերաբերյալ: Ես ատում էի պատերազմը, երբ հանդիպում էի ունենում գերի ընկածների կամ անհետ կորածների հարազատներին:
   Ես ատում էի վիետնամական պատերազմը, քանի որ պատերամը մարդուն անհարմար տառապանքներ է բերում: Նպատակները, որ մենք հետապնդում էինք Հնդկաչինում, ինքնին արդար և արժանապատիվ էին` ձախողել Հնդկաչինի ազատ երկրները գրավելու` Հանոյի ամբողջատիրական վարչակարգի փորձերը և պաշտպանել այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի ունեցած շահերը: Ես հնարավորը կանեի, որ այդ նպատակներին հասնեի խաղաղ ճանապարհով: Սակայն ես այդպիսի հնարավորություն չունեի: Իր ոչ կոմունիստական հարևանների նկատմամբ Հյուսիսային Վիետնամի քողարկված և բացահայտ ագրեսիան ԱՄՆ-ին երկընտրանքի առջև կանգնեցրեց` կամ դիմադրություն ցույց տալ ռազմատենչ կոմունիստական վարչակազմին, կամ թողնել, որ մեր ընկերներն ընկնեն նրանց տիրապետության տակ: Ես կարծում էի, որ մեր բարոյական և ռազմավարական պարտքը մեր ազատ պետություններին օգնություն ցուցաբերելն էր: Սակայն դա չթեթևացրեց իմ` պատերազմ վարող երկրի նախագահի բեռը:
   Պատերազմական ժամանակաշրջանի բոփլոր նախագահներն էլ կրել են այդ բեռը: Ամերիկյան ոչ մի գլխավոր հրամանատար հանգիստ սրտով զինվորներին մարտի ուղարկելու հրաման չի տվել: Միայն բոլոր մյուս միջոցների սպառվելուց հետո իր արարքները ամենախորը վերլուծության ենթարկելով է, որ նախագահը որոշում է ընդունում պատերազմ սկսելու մասին:
   Իսկ ազնիվ նպատակները, որոնց համար մղվում է պատըերամը, աջակցում են այն վարող ազգին ու նրա առաջնորդներին: Ինչպես ասել է Լիդել Հարտը, <<Ցանկացած պատերազմի նպատակն առավել լավ խաղաղության հաստատումն է>>:
   Լիովին հասկանալի է մեր բարեկամներին և դաշնակիցներին չօգնելու ցանկությունը, որն ամերիկացիների սրտերում առաջացավ պատերզմի բռնկումից հետո: Սակայն հզոր  տերության դերը կատարելու և ազատության գործին ծառայելու համար մենք պետք է հստակեցնենք այն պայմանները, որոնց դեպում ԱՄՆ-ը պարտավոր է գործադրել իր հսկայական ռազմական ուժը:
   Ոմանք կարծում են, որ մենք պետք է հրաժարվենք ուժ գործադրելուց, քանի որ եթե այդպես վարվենք, ապա մեր օրինակին կհետևեն մյուսները: Սակայն մենք արդեն զգացինք դրա հետևանքները Կորեայում: Այդ ժամանակ Տրումենի աշխատակազմը պաշտոնապես հայտարարեց, որ Կորեական թերակղզու ոչ մի մասն էլ չի գտնվում ԱՄՆ-ի անվտանգության շահերի ոլորտում: Իսկ Խորհրդային Միությունը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան այդ հայտարարությունն իբրև կանաչ լույս ընկալեցին իրենց ագրեսիայի համար: Հիսունչորս հազար ամերիկացիներ այդ միամտության համար իրենց կյանքով հատուցեցին: ԱՄՆ-ի կողմից ուժ գործադրելուց հրաժարվելը միայն կարող է ոգևորել ագրեսիվ վարչակարգերին: Մեր անկատար աշխարհում միամիտ և վտանգավոր կլիներ խաղաղությունը պահպանելու համար պատերամներից հրաժարվելը:
Ուժ կիրառելու որոշում կայացնելիս պետք է երեք հանգամանք հաշվի առնվի` զգուշությունը, նպատակի իրականացման հնարավորությունը: Զգուշությունը ենթադրում է ռազմական ուժի կիրառում միայն այն դեպքերում, երբ խաղասեղանին են դրված ԱՄՆ-ի կենսական շահերը: Շատ ամերիկացիներ բավականին ծայրահեղ հայացքներ ունեն այն մասին, թե մենք ինչպես պետք է աշխարհին քարոզենք մեր համոզմունքները: Այսպես, 1961թ. Իր երդման արարողության ժամանակ Քենեդին հայտարարեց, որ ԱՄՆ-ը պետք է իր ռազմական հզորությունն օգտագործի <<բոլոր բարեկամներին օգնելու, ցանկացած թշնամու դեմ պայքարելու և ազատության հաղթանակի համար>>: Գեղեցիկ հռետորական խոսք և վատ քաղաքականություն: Մեր դաշնակիցների առջև ռազմական պարտավորություններում մենք պետք է առաջնորդվենք աշխարհաքաղաքական ռազմավարության ճիշտ ընկալմամբ: Այն ընտրություն է ենթադրում, իսկ ճիշտ ընտրությունն իր հերթին պահանջում է առաջնահերթությունների հստակեցում: Իսկ առաջնահերթությունների հստակեցման ժամանակ մենք պետք է առաջնորդվենք ոչ թե զգացմունքներով, ասլ սեփական շահերով:
   Նրանք, ովքեր համաձայն չեն, թե ծայրահեղ դեպքում կարելի է ուժ գործադրել, հակառակ մոլորության մեջ են ընկնում: Այո, մենք չպետք է ուժ գործադրենք, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Սակայն երբեմն ագրեսորի դեմ ժամանակին ուժ կիրեռելը կարող է երկարաժամկետ բարդություններից ազատել մեզ: Եվ եթե շուտ ցուցադրենք սեփական շահերի պաշտպանության համար ուժ գործադրելու մեր վճռականությունը, կնվազի նրա գործադրման հավանականությունն այն բանից հետո, երբ կորուստներն արդեն մեծ կլինեն: Ինչպես նկատել է Ուինսթոն Չերչիլը, երկրորդ համաշխարհայինն <<անհարկի պատերզմ>> էր, քանի որ այն կարելի էր կանխել` ժամանակին գործողություններ ձեռնարկելով հիտլերյան Գերմանիայի դեմ, երբ այն նոր էր սկսել կուլ տալ հարևան մանր երկրները:
   Այս կամ այն բախումը վերլուծելիս պետք է իրատեսորեն գնահատել տվյալ պահին խաղասեղանին դրված շահերի կարևորությունը: Երբ խոսքը երկրորդական նշանակություն ունեցող շահերի մասին է, միայն ծայրահեղ դեպքում կարելի է դիմել  ԱՄՆ-ի զինված ուժերի անմիջական օգտագործմանը: Իսկ մերբ ոտնահարվում են մեր կենսական շահերը, մենք պետք է պատրաստ լինենք ստանձնել ամենալուրջ ու ամնեծանր պարտավորությունները:
   Վիետնամում մենք ձգտում էինք պաշտպանել Հարավարևելյան Ասիայում ԱՄՆ-ի կարևորոգույն շահերը: Առաջին հերթին մենք փորձում էինք թույլ չտալ Մոսկվային հենակետ գրավել Պարսից ծոցն ու Հնդկական օվկիանոսը Խաղաղ օվկիանոսին կապող ծովային ճանապարհի վրա: 1975թ. Հանոյում հաղթանակի հասնելուց հետո Մոսկվան ժամանակ չկորցրեց և իր ռազմածովային զորակայանները ստեղծեց Կամրանում և Դանանգում: Մենք փորձեցինք կանգնեցնել Հյուսիսային Վիետնամին, որը սպառնում էր ոչ միայն Հարավային Վիետնամին, այլև Հնդկաչինի մյուս երկրներին: Մեր սպասումներն արդարացան. հաղթանակից հետո վիետնամական կոմունիստներն արագորեն գրավեցին Կամբոջան և Լաոսը և անմիջական վտանգ ստեղծեցին Թայլանդի համար: Այդուհանդերձ, մեր նպատակները մասամբ իրականացան. մենք մեր բարեկամներին ազատությունը երկրարացրինք ևս 10 տարով:
   Երկրորդ գործոնը նպատակի իրականացման հնարավորությունն է: Այն նշանակում է, որ զորամիավորումների հնարավորությունները պետք է համապատասխանեն նրանց առջև դրված նպատակներին ու խնդիրներին: Օրինակ կարող է ծառայել 1982թ. ԱՄՆ-ի ներխուժումը Լիբանան: Ինչպես սկզբում ենթադրում էր նախագահ Ռեյգանը, ամերիկյան զորքերը պետք է միայն բազմազգ ուժերի մասը լինեն: Այդ ուժերը պետք է պաշտպանեին խաղաղությունն այն բանից հետո, երբ կոտորածներ էին տեղի ունեցել պաղեստինցի փախստականների երկու ճամբարներում: Ամերիկյան զորքերը լիովին կարող էին կատարել իրենց առաջադրանքը: Սակայն երբ նրանք ներքաշվեցին տարբեր խմբավորումների միջև մղվող պայքարի մեջ, իսկ ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարեց, որ զորքերը դուրս բերելն  անհնար է, քանի որ նրանք խնդրի քաղաքական կարգավորման միակ միջոցն են, այդ զորքերի առջև դրված խնդիրները զգալիորեն գերազանցեցին նրանց հնարավորությունները: Միայն 239 ծովային հետևակների մահվանից հեդտո վարչակազմը հասկացավ, որ լուրջ սխալ է թույլ տվել: Նախագահ Էյզենհաուերը խուսափեց նույն սխալից, երբ 1958թ. Միանգամից Լիբանան ուղարկեց 14 հազար զինվորներ, և դրանով իսկ ապահովեց խնդրի խաղաղ կարգավորումը: Այդ ժամանակ զոհվեց միայն չորս զինվոր:
   Երբ մենք այսօր հետադարձ հայացք ենք գցում Վիետնամի պատերազմին, ակնհայտ է դառնում, որ կարելի էր շատ ավելի անվտանգ և իրատեսական ռազմավարություն մշակել: Սակայն ոչ Քենեդու և ոչ էլ Ջոնսոնի աշխատակազմերը չկարողացան հստակ ձևակերպել զինված ուժերի առջև դրված խնդիրները:Նրանք իրադրությունն ընկալում էին իբրև Հարավային Վիետնամում ծավալված քաղաքացիական պատերազմ, մինչդեռ հարավում պարտիզանների գործունեությունը Հյուսիսային Վիետնամի պայքարի ձևերից միայն մեկն էր: Այս ուղին մեզ հանգեցրեց անհուսորեն տեղում դոփելուն: Մենք պետք է կասեցնեինք հյուսիսից Հարավային Վիետնամ բերվող զինվորների ու զենքի ճանապարհը, ապահովեինք ցամաքային պատերազմ մղելու`  Սայգոնի հնարավորությունը և սահմանափակվեինք այդքանով: Դրա փոխարեն Քենեդին փորձեց ռազմական հեղաշրջում իրականացնել Հարավային Վիետնամում, ինչը հանգեցրեց նախագահ Նգո Դին Զյեմի սպանությանը և ավելի ապակայունացրեց իրադրությունը: Դրա հետևանքով ծագած քաղաքական ու ռազմական քաոսը ստիպեց նախագահ Ջոնսոնին որոշում ընդունել պարտությունից խուսափելու համար մեծաքանակ ուժեր տեղակայելու վերաբերյալ:
   1969թ. ես որոշեցի փոխել մեր մարտավարությունը` գլխավոր հարվածն ուղղել Լաոսում և Կամբոջայում տեղակայված կոմունիստական ռազմակայանների դեմ, ոչնչացնել նավահանգիստը, որով ատացվում էր Խորհրդային Միության ռազմական օգնությունը և կապ էր հաստատվում Չինաստանի ու Հս. Վիետնամի միջև: Այս քայլերը թույլ տվեցին կրաճտել մեր մասնակցությունը պատերազմին:
   Եվ երրորդ գործոնը` բարոյականությունը: Ոչ ոք չի ժխտի, որ յուրաքանչյուր դեպքում պատերազմ սկսելու մասին որոշում կայացնելիս մենք պետք է առաջնորդվենք նաև բարոյական չափանիշներով: Քաղաքական նպատակն ու ռամական միջոցները պետք է արդար լինեն, իսկ բախումը` սկզբունքորեն լուծելի: Կիրառվող ռազմավարությունը և մարտավարությունը պետք է տառապանքներից զերծ թողնեն խաղաղ բնակչությանը: Իսկ մեր ջանքերը պետք է հաջողության լուրջ հնարավորություններ ունենան:
   Վիետնամի պատերազմի վերաբերյալ քաղաքական բանավեճերի առանցքը հենց մեր միջամտության բարոյական կողմն էր: Խաղաղության համար պայքարողները կարծում էին, որ մեր ներկայությունը միայն աջակցում է Հարավային Վիետնամի և Կամբոջայի հետադիմական և ծախու վարչակազմերին, և որ այդ երկրների ժողովուրդների համար շատ ավելի լավ կլիներ, եթե մենք անվերապահորեն դուրս բերեինք մեր զորքերն այնտեղից: Մեծ մասը պարզապես կարծում էր, որ այդ դաշնակիցներն այնքան չարժեն, որ մենք նրանց պաշտպանենք:
   Թեև մեր դաշնակից երկրներում վարչակարգերը լիովին չէին համապատասխանում ժողովրդավարության ամերիկյան չափանիշներին, մեր արդարացիության վերաբերյալ բոլոր կասկածները պետք է փարատվեն` հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ տարածաշրջանից մեր հեռանալուց հետո: Զանգվածային սպանությունները Կամբոջայում, հարավվիետնամացիների մահը, <<վերադաստիարակման ճամբարները>> Վիետնամում` ահա այն, ինչ մենք փորձում էինք կանխել: Հակակոմունիստական պատերազմի տարիներին շատ ավելի քիչ մարդ զոհվեց, քան քոմունիստական խաղաղության տարիներին:
   Գեներալ դը Գոլն ասել է. <<Պատերազմը մարդու մեջ ամենավատ բնազդներն է արթնացնում, մեծացնում է ատելությունը, դաժանությունը: Այն կոտրում է թույլերին, ուժեղացնում ոչնչություններին, աջակցում բռնակալությանը…և եթե անհամար զինվորներ չզոհվեին մարտի դաշտում, չէին լինի ոչ Հելլադան, ոչ Հռոմը, ոչ քրիստոնեությունը, ոչ մարդու իրավունքները: Պատերազմն ամենասարսափելի աղետն է, սակայն այն աշխարհը դարձրել է այնպիսին, ինչպիսին որ մենք գիտենք>>:  Այս տողերը խորը ճշմարտություն են արտացոլում: Մենք պետք է մեզ նվիրենք խաղաղության և ազատության գործին` պահպանելով անհրաժեշտության դեպքում ուժ գործադրելու վճռականությունը:

<<Ասպարեզում. հուշեր հաղթանակների, պարտությունների և վերածննդի մասին>>, Մոսկվա 1992