| |
Քաղաքականությունը իր ստեղծման ժամանակաշրջանից համարվելով իբրև հրապարակային կյանքի մի ոլորտ, ուներ իր արժեքա - նորմատիվ չափանիշները, որում արտահայտվում էին մարդու պատկերացումները հասարակական բարիքի, առավել արդարացի հասարակարգի կառուցման մեջ: Բոլոր ստեղծվելիք քաղաքական ինստիտուտները, դրանց սոցիալական անհրաժեշտությունները, անձի և իշխանության փոխադարձ հարաբերությունների ձևերը որոշվում էին առկա քաղաքական մշակույթով:
Քաղաքական մշակույթ:
Բովանդակությունը և տեսակները.
Քաղաքական մշակույթ հասկացությունը և նրա բովանդակությունը:
Սոցիալական խմբերի և անհատների ներգրավումը քաղաքականության մեջ պայմանավորված է նրանց ձգտումով իրականացնել սոցիալական իմաստալի հայացքները: Սակայն գոյություն ունեցող հայացքների ռեալիզացումը իրականացվում է ոչ թե անմիջականորեն, այլ միջնորդավորված է սուբյեկտների մոտ քաղաքական այն նշանակությունով և մտքերով, որոնցում արտահայտվում է իրենց վերաբերմունքը դեպի իշխանությունները, քաղաքական ինստիտուտները, ընտրախավը և լիդերները:
Այդ մտքերը և նշանակությունները կարգադրվում են հասարակության մեջ իշխող քազաքական մշակույթով,այսինքն, նորմատիվ արժեքավոր համակարգով, որի կարծիքն է բնակչության մեծ մասը:
Այդ արժեքավոր նորմատիվ համակարգը գոյություն ունի ընդհանուր տարածված և ընդհանուր ընդունված ֆունդամենտալ տեսքով:
□Քաղաքական մշակույթ□ տերմինը առաջին անգամ օգտագործել է 19 –րդ դարում գերմանական լուսավորիչ Ի. Գերդերը (1744 -1803): Բնականաբար, նա չեր ենթադրում, որ քաղաքական մշակույթի կոնցեպցիան կունենա այդպիսի ազդեցություն քաղաքական գիտության և պռակտիկայի վրա:
Քաղաքական մշակույթի բացատրական հնարավորությունները որոշվում են նրա բազմիմաստությամբ և բազմակողմնությամբ: Քաղաքական մշակույթը իրենից ներկայացնում է արժեքների ամբողջություն, համոզումներ, կողմնորոշումներ, որոնք բոլորի կողմից ընդունված երևույթ են և ծառայում են քաղաքական փորձի կարգավորման և հասարակության բոլոր անդամների քաղաքական վարքի կանոնավորմանը: Նա պարունակում է իր մեջ ոչ միայն քաղաքական իդեալները, արժեքները, հաստատումները, այլ նաև քաղաքական կյանքի գործող նորմաները:
Քաղաքական մշակույթի բաղադրիչները
Այդպիսով քաղաքական մշակույթը որոշում է տիպային օրինակները և քաղաքական վարքի կանոնները, իշխանությունների, անհատների, հասարակության փոխներգործությունը: Նորմաների, արժեքների, իդեալների, ավանդույթների ամբողջությունը ապահովում է հասարակության ինտեգրացումը ընդհանուր նպատակների շուրջ, նպաստում է քաղաքացիական համաձայնությանը և կայունացմանը: Դժվար է պատկերացնել ԱՄՆ –ի քաղաքական մշակույթը առանց այդպիսի քաղաքական արժեքի, ինչպիսին է հայրենասիրությունը, որը արտահայտվում է որպես հարգանք մարդկության առաջին սահմանադրության և ամերիկյան դրոշի հանդեպ: Ճապոնացիների քաղաքական վարքը և կյանքը իրականանում է հետևելով նրանց ազգային սովորույթներին, որոնցից առանձնանում է անձի անհատական օրինապահությունը ղեկավարության, կուսակցության և ֆիրմայի նկատմամբ: Իբրև համազգային խորհրդանիշ, որը նպաստում է քաղաքական կայունացմանը, հանդիսանում է միապետության ինստիտուտը, քաղաքական ուժերի բարձր աստիճանի համաձայնությունը, քաղաքացիների օրինապահությունը իշխանության հանդեպ:
Բրիտանիայի քաղաքական մշակույթը տարբերվում է յուրովի արժեքների համախմբումով, որոնք անգլիացիները բաժանում են հետևյալ կերպ՝ կառավարության գրություն, անհատականության ազատություն, հավասարության չճանաչելը, անհատական անձեռնամխելիությունը և այլն:
Քաղաքական կոնցեպցիայի մշակման գործում մեծ է խաղացել ամերիկայի քաղաքագետ Ալմոնդը. - Ամեն մի քաղաքական համակարգ ընդգրկված է հատուկ քաղաքական գործողությունների մեջ: Ես օգտակար եմ կոչել դա քաղաքական մշակույթ: Իր բովանդակությամբ քաղաքական կողմնորոշումը իր մեջ ընդգրկում է երեք կոմպոնենտներ՝
- գիտելիքները, որնք ստացել են անհատները քաղաքագետների, քաղաքական ինստիտուտների և կուսակցությունների մասին:
- զգացմունքները, որոնք արտահայտում են անհատի ռեակցիան :
- արժեքներ և իդեալներ
Քաղաքական մշակույթի տիպերը
Կախված նրանից թե տվյալ հասարակության մեջ գերակշռում է գիտելիքը թե հավաթքը, Ալմոնդը և Վերբան առանձնացրել են երեք իդեալական քաղաքական մշակույթի տիպեր՝
- Նահապետական
- Հպատակային
- Մասնակցության մշակույթ
- Նահապետական քաղաքական մշակույթը բնութագրվում է տեղական արժեքների կողմնորոշմամբ՝- կլանների, սեռերի և ցեղերի արժեքները և այդ մշակույթը կարող արտահայտվել հայրենասիրության ու կոռուպցիայի ձևով: Այս տիպի մշակույթը բնորոշ է երիտասարդ անկախ պետություններին, որտեղ քաղաքական մշակույթը մասնատված է:
- Հպատակային քաղաքական մշակույթը ենթադրում է մարդկային պասիվ վերաբերմունք քաղաքական համակարգի հանդեպ: Այն հիմնվում է ավանդույթների վրա, սակայն քաղաքականապես գիտակից է:
- Մասնակցության մշակույթը տարբերվում է քաղաքական ակտիվությամբ, նպատակահարմարությամբ: Քաղաքացիները ձգտում են ակտիվ կերպով ներգործել քաղաքական համակարգի վրա, ուղղություն տալ նրա գործունեությանը ընտրությունների և դեմոնստրացիաների օգնությամբ: Օրինակ՝ Անգլիայի 19-րդ դարի քաղաքական մշակույթին բնորոշ էր հպատակային և մասնակցության մշակույթների զուգակցումը:
Համաձայն Ալմոնդի և Վերբայի կոնցեպցիայի արևմտյան երկրների քաղաքական մշակույթը իր մեջ պարունակում է հատուկ ձևի մշակույթների բազմազանություն, որը նրանք կոչել են քաղաքացիության մշակույթ, որին բնորոշ է քաղաքացու ակտիվ վարքը , որը համապատասխանում է դեմոկրատիկ քաղաքական համակարգին:
Ըստ Ալմոնդի և Վերբայի յուրաքանչյուր անձ պետք է ունենա հետևյալ հատկությունները՝
- Ազգային իշխանության գործունեության ընդհանուր դրական գնահատականը:
- Իշխանության գործունեության նկատմամբ հետաքրքրությունը և ընդհանուր տեղեկություններ այդ ոլորտում:
- Ցանկություն քննարկել քաղաքական հարցերը հպատակորեն կամ ընկերների և մտերիմների շրջապատում:
Р.Т. Мухаев. Политология Москва 1997г.
Քաղաքական մշակույթ
Քաղաքական որևէ համակարգի գործունեության հիմքում ընկած մոտեցումները, տեսակետները և արժեքները: Համարվում էր, որ դրանք ներառում են քաղաքական համակարգի գործունեության վերաբերյալ գիտելիքներն ու հմտությունը, դրա հանդեպ դրական և բացասական հույզերը, ինչպես նաև համակարգը գնահատող դատողությունները: Քաղաքական համակարգի ներսում գտնվող առանձին տարածաշրջանային, ազգային կամ այլ խմբերը` սեփական բնորոշ արժեքների, մոտեցումների և տեսակետների ամբողջությամբ, համարվում էին ենթամշակույթ: Ժամանակի ընթացքում գրականության մեջ զարգացավ այն գիտակցությունը, որ վերնախավի քաղաքական մշակույթի ուսումնասիրումն ունի կարևոր նշանակություն` հաշվի առնելով, որ անհատների ազդեցությունը քաղաքական գործընթացի վրա խիստ տարբեր է: Քաղաքական մշակույթի գաղափարի դեմ հիմնական առարկություններից մեկն այն է, որ դա կարող է օգտագործվել որպես □փոփոխական աղբարկղ□` բացատրություն ծառայելով այն ամենի համար, ինչի հնարավոր չէ բացատրել այլ կերպ. թեև թվում է, թե դա բացատրում է ամեն ինչ, իրականում շատ քիչ բան է բացատրում: Այնուամենայնիվ, մշակութային բացատրությունները կարող են օգնել հասկանալու, թե ինչպիսին կարող են քաղաքական իրադարձությունների արձագանքները և զարգացումը տարբեր հասարակություններում: Իսկ ենթամշակույթների վերլուծությունն այսօր էլ կարևոր է` յուրաքանչյուր հասարակության ներսում գոյություն ունեցող լարվածություններն ու պառակտումները հասկանալու համար:
Քաղաքագիտության և քաղաքականության Օքսոֆորդի բացատրական
բառարան – Oxford University Press 1996
|
|