Քաղաքական կուսակցությունների ղեկավարումը ենթադրում է մի շարք հմտություններ և ունակություններ: Ներքևում տրված տերմինների բացատրությունը նպատակաուղղված է նպաստելու այդ գիտելիքների զարգացմանը:
Համաձայնություն- համաձայնությունը վիճակ է , երբ երկու կամ ավելի անհատներ կամ խմբեր գիտակցաբար համաձայնության են գալիս որևե ընդհանուր հայտարարության շուրջ կամ կիսում են անցյալին, ներկային կամ ապագային վերաբերվող տեսակետներ: Ոչ գիտակցորեն կիսված տեսակետները, կամ դրանց շուրջ համաձայնության գալը ներկայացնում են միայն համաձայնության հնարավորություն կամ դրա ինչ-որ չափով իրագործում:
Համագործակցություն - համագործակցությունը քաղաքական հարաբերությունների մի ոլորտ է: Համագործակցությունը ստեղծվում է այն ժամանակ,երբ երկու կամ ավելի անհատներ, կամ խմբեր միավորում են իրենց տրամադրության տակ գտնվող ռեսուրսները որոշակի գործողությունների ձեռնարկման համար, որոնք բխում են կողմերի ընդհանուր շահերից, կամ կամավորական հիմունքներով տեղեկատվություն են փոխանակում ի շահ կողմերի գործունեության արդյունավետության:
Հաղորդակցություն- հաղորդակցությունը – տեղեկատվություն կամ գաղափարների երկկողմանի կամ բազմակողմանի փոխանակություն է, որտեղ հաշվի են առնվում տարբեր տեսակետներ և տեղի է ունենում սխալների ուղղում: Առանց հետադարձ կապի կամ առանց սխալների ուղղման միակողմանի տեղեկատվությունը կոչվում է քարոզչություն կամ պրոպագանդա:
Հաշտություն - համաձայնություն-հաշտությունը ընդհանուր հետաքրքրություններ և շահեր հայտնաբերելու կամ համաձայնության գալու գործընթաց է: Հաշտությունը հենվելով ընդհանուր շահերի և հետաքրքրությունների վրա շտկում է անցյալի անհամաձայնությունները և վիրավորանքները:
Կոնսենսուս - կոնսենսուսը մի գործընթաց է, երբ բոլոր մասնակից կողմերը համաձայնվում են որոշակի գործողությունների իրագործման շուրջ: Կոնսենսուսը իր իմաստով զիջում է համաձայնություն հասկացությանը, քանի որ ենթադրվող գործողությունները դեռևս իրագործման թույլտվության կարիք ունեն: Կոնսենսուսը համաձայնության բարձրակարգ աստիճան է և մեկ աստիճանով զիջում է մեծամասնության քվե հասկացությանը:
Կորդինացիա - կորդինացիան քաղաքական գործունեության մի բնագավառ է: Կորդինացիան ենթադրում է երկու կամ ավելի անհատների կամ խմբերի համատեղ աշխատանք ընդհանուր նպատակին հասնելու համար: Վերոհիշյալ երկու կողմերը կարող են գործել միմյանցից անկախ:
Դեմոկրատական լեգիտիմություն – լեգիտիմությունը այն քաղաքական կացությունն , որտեղ մարդիկ համաձայնության են գալիս ուրիշների կողմից ղեկավարվելու, ենթադրելով որ վերջիններս այդ դերը պատշած կերպով են կատարելու: Ժողովրդավարական լեգիտիմությունը հասարակության մեծամասնության կարծիքի կամ բազմակարծիքության արտահայտությունն է:
Հետևորդ / հետևորդականություն – հետևորդ է համարվում այն անձը, որը աջակցություն է ցուցաբերում ղեկավարի գաղափարների և գործողությունների նկատմամբ: Հետևորդականությունը անհատի և ղեկավարի միջև միջանցիկ հարաբերությունների շարունակական համագործակցություն է:
Ընդիմություն – ընդիմությունը քաղաքական ղեկավարության արտահայտություն է, որի կողմից արտաբերված տեսակետներն ու դիրքորոշումները համեմատության մեջ են դրվում իշխող անհատի կամ խմբի տեսակետների հետ: Ընդիմությունը կարող է գործել հասարակության որևե հատվածում: Վերջինս կարող է օգտագործել իշխանության գործիքները, մասնավորապես օրենքները:
Ղեկավար / ղեկավարություն - ղեկավարը այն անձնավորությունն է, որը որոշակի գաղափարին ուղղված գործողություններ է մշակում և համապատասխանաբար նպատակաուղղում է իր տրամադրության տակ եղած ռեսուրսները /գիտելիքներ, գումարներ,մարդկային ռեսուրսներ, գործիքներ/ այդ նպատակների իրականացման համար:
Գործընկեր / գործընկերություն / - գործընկեր կարող է համարվել այն անհատը կամ կազմակերպությունը, որը ձեզ հետ կիսում է ընդհանուր գործի հետ կապված ռիսկը և օգուտները: Գործընկերակցությունը կարող լինել համագործակցող կամ կորդինացվաց բնույթի:
Կուսակցություն – կուսակցությունը քաղաքական միավորում է, որը ստեղծվում է ընտրական, օրենսդրական, կրթական և այլ գաղափարների և գործողությունների իրագործման նպատակով: Կուսակցությունը կազմակերպչական հիմք է տրամադրում հասարակության ներսում տեղի ունեցող քննարկումների համար, ինչպես նաև հարթում է վերջինիս մեջ պարունակվող նպատակների, խնդիրների և մեթոդների մեջ գտնվող տարբերությունները:
Իշխանություն / իշխանության կիսում / - Իշխանության գործերը կարգավորելու և կատարելու ունակություն է: Քաղաքական իշխանությունը ռեսուրսների օգտագործման վրա ներգործելու ունակությունն ու կամքի դրսեվորումն է: Իշխանությունը սոսկ ուրիշներին օգնելու կամ վնասելու կարողությունը չէ: Իշխանության կիսումը ենթադրում է ռեսուրսների միավորում ընդհանուր խնդիրների իրականացման համար:
Օրենքներ – օրենքները կարգավորում են գործերի կարգավորման ընթացքը: Օրենքները հզոր են եթե վերջիններս կիրառվում են և թույլ են եթե դրանք անտեսվում են: Ըստ ստեղծման և կատարման կարգի օրենքնքերը կարող են լինել պաշտոնական և ոչ պաշտոնական (ավանդույթներ): |