| |
Ժան Բլոնդեյլ
Լիդերությունն այնքան հին է, որքան ինքը` մարդկությունը: Այն գոյություն ունի ամենուր` մեծ ու փոքր կազմակերպություններում, գործարար աշխարհում ու կրոնում, արհմիություններում ու բարեգործական ընկերություններում: Այն գոյություն ունի փողոցային խմբերում ու հանրահավաքներում: Ամենուր, որտեղ որևէ խումբ է առաջանում, առաջանում է նաև լիդերությունը:
Լիդերության տեսակներից քաղաքական լիդերությունը, հատկապես ազգ-պետություններում, առանձնահատուկ է: Այն ավելի ակնհայտ է և, եթե կուզեք` ավելի նշանակալի: Շատ երկրներում քաղաքական լիդերությունը հասարակական կյանքի ամենաէական տարրերից մեկն է: Առաջնորդները քաղաքական կյանքի ամենաճանաչված ու ամենամեծ հետաքրքրությունն առաջացնող տարրն են: Յուրաքանչյուր ազգի ներսում նրանք կարող են անասելի ազդեցություն ձեռք բերել, իսկ մեծ պետությունների առաջնորդներն իրենց ազդեցությունը կարող են տարածել ողջ աշխարհում:
Ի՞նչ է, ի վերջո, քաղաքական լիդերությունը: Իր էությամբ և բնույթով այն իշխանության հետ առնչվող երևույթ է: Լիդերությունն ինքնին իշխանություն է, որովհետև այն, ըստ էության, <<վերևում>> կանգնածների ընդունակությունն է` ստիպել մարդկանց անել այն, ինչ նրանք կարող էին և չանել:
Եվ քանի որ լիդերությունը մարդկանց որևէ գործի շուրջ միավորելու եզակի ճանապարհներից է, այն պետք է ծառայի հասարակության զարգացմանը:
<<Կարո՞ղ ենք մենք տարբերակել առաջնորդներին նրանցից, ովքեր իշխանություն ունեն>>, - հարցնում է Մակ-Գրեգոր Բերնսն իր <<Լիդերություն>> աշխատության մեջ: Հարցն առավել քան էական է: Կարելի՞ է առաջնորդ համարել կառավարության բոլոր ղեկավարներին: Արդյո՞ք նրանք սոսկ կառավարիչներ չեն: Արդյո՞ք մեծերի փնտրտուքում մենք հաճախ չենք բախվում պարզապես պաշտոնատար անձանց:
Զրմանալի է, որ մենք կարծում ենք, թե բոլոր առաջնորդներն անցյալին են պատկանում: Հավանաբար դա բխում է նրանից, որ մեր օրերում, իրոք, ղեկավարներն ավելի ու ավելի են նմանվում կառավարիչների: Ինչպես վագներյան օպերաներում, մենք, ասես, ներկա ենք աստվածների մահվանը:
Սակայն անցյալի առաջնորդների մասին այսպես մտածելիս մենք մոռանում ենք, որ նրանք ևս բազմաթիվ թերություններ են ունեցել, բազմաթիվ սխալներ գործել, բազմաթիվ ձախողումներ թույլ տվել: Իսկ մեծ նրանք մեզ թվում են միայն շնորհիվ նրա, որ մենք մեր առօրյայում չենք տառապում նրանց սխալների հետևանքներից, չենք դառնում նրանց ճնշումների թիրախը, ահռելի հարկեր չենք մուծում նրանց հսկայական ծրագրերի ֆինանսավորման համար:
Անկախ նրանից, ճի՞շտ է առաջնորդ-հերոսների անցած <<ոսկեդարի>> մասին մեր կարծիքը, թե՞ ոչ, ժամանակակիցների համար դժվար է հաղթահարել այն մտայնությունը, թե մեզ կառավարում են մարդիկ, որոնք չեն համապատասխանում <<իրական>> առաջնորդի չափանիշներին: Մենք համոզված ենք, որ նախագահները, վարչապետերը կամ պետության այլ ղեկավարներ մեծամասնությամբ այնպիսի հերոսներ չեն, ինչպիսիք մենք կուզենայինք ունենալ: Այսպիսով, առաջնորդներ
Իրական առաջնորդն այն մարդն է, ով ազդում է խմբի վրա անկախ նրանից` նա խմբի պաշտոնակա՞ն ղեկավարն է, թե՞ ոչ:
կան ոչ միայն պաշտոնական կազմավորումներում, այլև, մյուս կողմից, իրական առաջնորդը կարող է և չզբաղեցնել կազմակերպության ղեկավարի պաշտոնը: Այս տարբերակումն ակնհայտ է և կարևոր: Այն ընդլայնում է <<լիդերություն>> հասկացության սահմանները, դարձնում այդ հասկացությունն ավելի նուրբ ու խորը:
Այո, <<ղեկավար>> և <<իրական առաջնորդ>> հասկացությունները մասնակիորեն համընկնում են միմյանց հետ, սակայն ամբողջովին նույնը չեն: Որոշ առաջնորդներ ընդհանրապես տեղ չունեն <<բարձունքում>>, և նրանք ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցնում, միշտ չէ, որ առաջնորդներ են: Օրինակ` Մեծ Բրիտանիայում թագուհին քաղաքական առաջնորդ չէ: Բրիտանական միապետն անցյալում էր քաղաքական առաջնորդ, սակայն հետագայում պետական կառավարման հարցերում նրա լիազորություններն աստիճանաբար սահմանափակվեցին այնքան, որ քաղաքական լիդերության համար այլևս տեղ չմնաց: ԽՍՀՄ-ում ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարը քաղաքական առաջնորդ էր ոչ միայն այդ կուսակցության, այլև ողջ պետության ներսում: Իսկ պետության ղեկավարի պաշտոնը շատ հաճախ զուտ խորհրդանշական բնույթ ուներ. Ստալինը , Խրուշչովը, սկզբում նաև Բրեժնևը չէին զբաղեցնում այդ պաշտոնը: Միայն կուսակցության գլխավոր քարտուղարների կողմից պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց հետո էր, որ այդ պաշտոնը սկսեց կարևոր նշանակություն ձեռք բերել:
Այնուամենայնիվ, տարանջատելով իրական լիդերությունն ու պաշտոնը, պետք է հաշվի առնել, որ դրանք սերտ կապված են միմյանց և մեծ ազդեցություն ունեն միմյանց վրա: Այսպես, որևէ դիրքի կամ պաշտոնի զբաղեցումը անձին կարող է առաջնորդի վերածել: Պատահում է նաև հակառակը. ազդեցությունից զուրկ պաշտոնը կարող է նշանակություն ստանալ այն բանից հետո, երբ այն զբաղեցնի որևէ առաջնորդ: Այդպես եղավ Ֆրանսիայում, երբ դը Գոլը նախագահի պաշտոնին նշանակություն տվեց, որն այն երբեք չէր ունեցել: Մյուս կողմից, Ադենհաուերը, լինելով կանցլեր, նպաստեց Արևմտյան Գերմանիայի նախագահի պաշտոնի նշանակության փոքրացմանը, և այդ պաշտոնը խորհրդանշական դարձավ:
Ինչպե՞ս որոշել` ո՞վ է առաջնորդ: Հեշտ է բացահայտել <<դիրքային>>, բայց ոչ <<վարքագծային>> առաջնորդներին: Առաջին հայացքից լիդերությունը ներկայանում է իշխանության հետ սերտ կապակցված վիճակում. առաջնորդն այն մարդն է, որն ընդունակ է ազդելու տեղի ունեցող գործընթացների վրա. առաջնորդը իշխանություն ունեցողն է:
Սակայն իշխանությունը, որը ձեռք է բերվում մեկընդմիշտ, դեռևս լիդերություն չէ: Լիդերությունը ենթադրում է իշխանության շարունակական, այլ ոչ պատահական օգտագործում: Քաղաքական լիդերությունը շարունակական իշխանության մի առանձնահատուկ տեսակ է այն առումով, որ կիրառվում է բավականին բազմազան հարցերով ու խնդիրներով: Քաղաքական առաջնորդները իշխանություն ունեն մի ոլորտում, որը ներառում է միջազգային հարաբերությունները, պաշտպանությունը, քաղաքացիների տնտեսական և սոցիալական բարեկեցությունը, նույնիսկ մշակույթը: Իհարկե, նշված ճյուղերում իշխանության իրականացումը կարող է տարբեր լինել` կախված թե իրավիճակից, թե առաջնորդի անձնական պատկերացումներից: Առաջնորդը կարող է հրաժարվել անմիջական իշխանություն իրականացնել երկրի կյանքի բոլոր ոլորտներում:
Առաջնորդների գործունեությունը
Քաղաքական լիդերությունը իշխանության բարձրագույն և ամենաընդգրկուն դրսևորումներից է: Իշխանությունն իր հերթին լիդերության գլխավոր բաղադրիչն է:
անմիջականորեն կապված է իրավիճակի կամ միջավայրի հետ: Այսինքն` նույն առաջնորդի դիրքը չի կարող կրկնվել ժամանակի ու տարածության մեջ: Ասենք` Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունները նույնն էին 1890 և 1990 թվականներին, սակայն նախագահի ուժը նույնը չէր: Կամ` 1990 թվականին նույնը չէր ԱՄՆ-ի և մեկ այլ պետության նախագահի նշանակությունը:
Միջավայրն իր դերն ունի առաջնորդի իշխանության բնորոշման գործում, քանի որ տարբեր քաղաքական դերակատարների հարաբերական ուժը ժամանակի ընթացքում փոփոխություններ է կրում և տարբերվում է նախկին կարգավիճակից, ինչպես և միմյանցից տարբերվում են տարբեր երկրներում գոյություն ունեցող քաղաքական առաջնորդները:
Միջավայրը առանցքային նշանակություն ունի լիդերության դրսևորման բոլոր երեք փուլերում էլ: Ախտորոշման փուլն, ըստ էության, միջավայրի ուսումնասիրությունն է: Գործողությունների որոշման փուլը նշանակում է միջավայրի վրա ազդելու գործիքների ընտրություն: Պատրաստականության բարձրացման փուլը ենթադրում է միջավայրի վրա ազդելու համար միջոցների դասավորություն: Միձավայրի նշանակությունն այնքան մեծ է, որ որոշ տեսաբաններ լիդերությունն ինքնին բխեցնում են միջավայրից:
Իսկապես, միջավայրը ևս որոշիչ դեր ունի: Եթե մենք ուզում ենք պարզել առաջնորդների հարաբերական նշանակությունը, եթե ուզում ենք սահմանել, թե ո՞վ է առաջնորդը, և ո՞վ է պաշտոնյան, մենք պետք է գիտակցենք այն խնդիրների բարդությունը, որը ստիպված է լուծել առաջնորդը:
|
|