ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ | ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն | ARCHIVE | սկիզբ
Ծրագրեր |Ազգային ժողովրդավար |Լուրեր | Քաղաքական մշակույթ | Համայնքներ | Գրադարան | ԶԼՄ –ներ | ՀԿ-ներ/OO/NGOs | Photo
 
 





SMALL
 
 
MEDIUM


 
 
free hit counters

 
Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ
 

Կենսագրությունը


  Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը ծնվել է Հայդ Պարկում, Նյու Յորք, 1882 թվականի գարնանը, Հադսոն Վալեյում տեղաբաշխված ընտանեկան ամառանոցում: ՖԴՌ իր նախնական կրթությունը ստացել է տանը. սկզբնական շրջանում տնային ուսուցչուհու, իսկ այնուհետև` մասնավոր ուսուցչի կողմից: Տասնչորս տարեկան հասակում ՖԴՌ մեկնեց Գրոտոն` Մասաչուսեցում գտնվող տղաների հեղինակավոր գիշերօթիկ դպրոց, որտեղ չորս տարի պետք է սովորեր: 1903 թվականին ավարտեց Հարվարդի համալսարանը, ստանալով բակալավրի կոչում, իսկ այնուհետև` Կոլումբիա համալսարանի Իրավաբանական դպրոցը:
   1910 թվականին ՖԴՌ հրաժարվեց իրավաբանի հետագա գործունեությունից և առաջադրեց իր թեկնածությունը Նյու Յորք նահանգի Սենատում: Նա ցուցաբերեց իրեն, որպես առաջադեմ հայացքներով, անկախ մտածող մի Դեմոկրատ, որն աներկբայորեն իր դժգոհությունն էր արտահայտում այդ ժամանակահատվածում մեծ տարածում գտած <<քաղաքական շեֆությանը >> դեմ: Նա հաղթեց ընտրությունների ժամանակ հավաքելով ընտրողների ձայների պատկառելի մասը: ՖԴՌ պաշտոնական վերելքը Նյու Յորքի սենատում ավարտվեց 1913 թվականին, երբ նա նշանակվեց Ռազմական նավատորմի օգնական-քարտուղար: Ռազմական նավատորմի բաժինը, հանդիսանալով կառավարական գերնշանակալից և խոշոր գործակալություններից մեկը, ՖԴՌ հնարավորություն ընձեռեց ձեռք բերել արժեքավոր վարչարարական փորձառություն և անհրաժեշտ քաղաքական կապեր:
   ՖԴՌ դուրս եկավ Ռազմական նավատորմի բաժնից 1920 թվականի ամռանը ընդունելով Դեմոկրատական կուսակցության կողմից առաջարկված փոխնախագահ Ջեյմս Մ. Քոքսի օգնականի պաշտոնը: ՖԴՌ այդ պաշտոնում էր ընտրվել, քանի որ աշխատելով որպես Ռազմական նավատորմի օգնական-քարտուղար` նվաճել էր շրջապատի հարգանքը և, պարզապես լավ ճանաչված էր: Դժբախտաբար, ժողովուրդն արդեն հոգնել էր Նախագահ Վիլսոնից և նոր ընտրություններում ձայնը տվեց Հանրապետականներ Վարրեն Գ. Հարդինգին և Քելվին Քուլինգին:
   1920 թվականի ընտրություններից հետո նա ընտանիքով մեկնեց Նոր Բրանսվիք` Կամպոբելո կղզի` անցկացնելու ամառային հանգիստն ու հիանալու ծովային հիասքանչ տեսարաններով: Դժբախտաբար այդ ընթացքում նա հիվանդացավ պօլիոմիելիտով (մանկական պարալիչ): Չնայած այն բանին, որ նա մեծ ջանքեր էր գործադրում վերականգնելու ոտքերի շարժունակությունը` հիվանդությունն այնուամենայնիվ հետագա ամբողջ կյանքի ընթացքում թույլ չտվեց նրան ոտքի կանգնել կամ քայլել ինքնուրույն: Անտեսելով իր ֆիզիկական վատառողջությունը` նա ջանքեր էր գործադրում` վերադառնալու քաղաքական դաշտ: Այդ նրան հաջողվեց 1928թ-ին, երբ առաջադրեց իր թեկնածությունը Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում:
   ՖԴՌ Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում աշխատեց երկու երկժամկետ շրջան, 1928-1932թթ: Հավատարիմ մնալով իր ազնիվ և առաջադեմ հայացքներին` նա վարում էր աշխատանքային ակտիվ գործունեություն` ընդլայնելով պետական գործակալությունների  ֆունկցիաները, մեծացնելով օժանդակությունը սոցիալական ծառայություններին և խստացնելով ձեռներեցության կանոնակարգող վերահսկողությունը: Նա նաև օժանդակություն էր ցուցաբերում գյուղատնտեսությանը` իջեցնելով փոքր տնտեսություն վարող ֆերմերների հարկային բեռը, մեծացնելով գյուղական համայնքների կրթության տրամադրվող ֆոնդերը և նախաձեռնելով առաջին ծրագիրը երկրում, որը միտում ուներ բարձրացնելու ապրանքային գները: 1929 թվականին ֆոնդային բորսայի փլուզումից և տնտեսական Մեծ Ճգնաժամից հետո ՖԴՌ-ն քայլ առ քայլ սկսեց հրաժարվել իր կողմից վարվող կոշտ ֆիսկալ տնտեսական քաղաքականությունից:
   Երբ 1993 թվականի մարտի 4-ին տեղի էր ունենում ԱՄՆ 32-րդ նախագահի` ՖԴՌ-ի, երդման արարողությունը` Ամերիկան գտնվում էր իր պատմության մեջ վատագույն տնտեսական ճգնաժամի կիզակետում: 1929 թվականի աշնանը Ֆոնդային բորսայի փլուզման արդյունքում առաջացած Տնտեսական Մեծ Ճգնաժամից ի վեր` ավելի քան 75 միլիարդ անձնական կապիտալ կորավ Վոլ Սթրիթում, ազգային համախառն արտադրանքը 104 միլիարդ ԱՄՆ դոլարից նվազեց մինչև 74 միլիարդ դոլար, իսկ արտահանման ծավալն ընկավ 62 տոկոսով: Ավելի քան 13 միլիոն մարդ` աշխատավոր դասակարգի գրեթե 25 տոկոսը, գործազուրկ մնաց: ԱՄՆ-ի բանկային համակարգը կաթվածահար եղավ: Այսպիսով, ամերիկացիները հայտնվեցին տնտեսական ճգնաժամի խորը անդունդում:
   ՖԴՌ-ի արձագանքը նախադեպը չունեցող այս ճգնաժամի նկատմամբ <<Նոր գործարքի>> - ի նախաձեռնումն էր, այն է`մի շարք տնտեսական միջոցառումների  պլանավորում` մեղմացնելու անկմանն ուղղված վատթարագույն ազդակները, ամրապնդելու տնտեսությունը և վերականգնելու ամերիկացի ժողովրդի վստահությունն իրենց բանկերի և այլ կարևոր ինստիտուտների նկատմամբ: <<Նոր գործարքը>> իրականացվում էր ակադեմիայից և արդյունաբերությունից հրավիրված ՖԴՌ-ի խորհրդատուների մարտավարական խմբի կողմից` հայտնի ինչպես  <<Ուղեղային տրեստ>>: Նրանք ՖԴՌ-ի կառավարման առաջին <<հարյուր օրվա>> ընթացքում մեծապես օժանդակեցի վերջինիս երկիրը Մեծ Ճգնաժամից դուրս բերելու գործում` բազում օրենքներ ընդունելով:
   ՖԴՌ-ի քաղաքականության թե՛ աջակողմյան և թե՛ ձախակողմյան քննադատներն այնուհանդերձ գտան պատճառներ` դատապարտելու  <<Նոր գործարքը>>: Պահպանողականները վիճաբանություններ էին ծավալում այն հարցի շուրջ, թե կառավարության կողմից որդեգրված քաղաքականության արդյունքում վերջինս շատ է միջամտում տնտեսությանը, մինչդեռ ձախակողմյանները պնդում էին, որ նրանց միջամտությունը մեծ չէ, ավելին` արդյունավետ գործունեություն ծավալելու համար Ռուզվելտի վարչակազմը պետք է ներգրավված լինի այլ ծրագրերում նմանապես, ինչպես օրինակ` ուղղակի ֆեդերալ օժանդակության տրամադրում հասարակության աղքատ և գործազուրկ շերտերին:
   Գերմանական բանակի կողմից Լեհաստանի, Նորվեգիայի, Դանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների վրա 1939-40 թթ. Հարձակումներ գործելուց հետո, երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին , ՖԴՌ-ն Միացյալ նահանգները վերածեց <<դեմոկրատիայի պաշար>>  ունեցող մի երկիր: Երբ այդ ժամանակահատվածում Մեծ Բրիտանիան միայնակ մնաց, քչերն էին կարծում , որ նա կկարողանա դիմակայել ֆաշիզմին: Այդ պարագայում, ՖԴՌ-ն, մի կողմ դնելով իր անձնակազմի ղեկավարների խորհուրդը, պնդեց, որ Ամերիկյան զենքի ու զինամթերքի տեղափոխումը Բրիտանիա ոչ միայն կշարունակվի, այլ նաև կընդլայնվի` արդյունքում հանգեցնելով Հողի Վարձակալման Ակտի ստորագրմանը 1941 թ-ի մարտին: Նա նաև սկսեց համընդհանուր վերազինման քարոզարշավը, որն առանձնապես արդյունավետ չէր:
   Ճապոնացիների կողմից Պերլ Հարբոր կատարած հարձակումից և ամերիկացիների  պատերազմական գործողություններին ներքաշվելուց հետո, ՖԴՌ հավաքեց գեներալներից և ադմիրալներից բաղկացած մարտավարական մի թիմ և Չերչիլի հետ մեկտեղ ստեղծեց <<Մեծ միությունը>>, որը վերջիվերջո ջախջախեց Գերմանիայի ազգայնամոլությունը և Ճապոնական նվաճողականությունը: Որպես Մանհեթեն ծրագրի գիտական հետազոտող, նա դարձավ ատոմային դարի հայրը: Պատերազմից հետո որոշում կայացնելով թույլ չտալ ԱՄՆ-ին մեկ անգամ ևս վերադառնալու նախկին մեկուսացած վիճակին` 1944 թվականին ՖԴՌ-ն հանձնարարեց Միացյալ Նահանգներին ստեղծել միջազգային մեխանիզմներ, ինչպես օրինակ` Միջազգային Դրամական Հիմնադրամը և Համաշխարհային Բանկը, որնք կերաշխավորեին ԱՄՆ-ի ինտեգրումն աշխարհին, և արդյունքում կընդլայնվեր <<գլոբալ տնտեսությունը>>: Եվ վերջապես ՖԴՌ-ի կոչն ուղղված <<Չորս ազատությունների>> գաղափարի ընդունմանը, այն է` Խոսքի ազատություն, Խղճի ազատություն, Կամքի ազատություն և Վախից ազատ ապրելու ազատություն, ինչպես նաև Միացյալ Ազգերի Կազմակերպություն հիմնելու որոշումը` կապված համընդհանուր անվտանգության, մարդկային իրավունքների պաշտպանության, ազգային ինքնահաստատման և տնտեսական արդարադատության հաստատման հետ, դարձան աշխարհում բոլոր երկրների համար այն առանցքային տեսանկյունները և այն հիմքը, որում մենք այսօր ապրում ենք: