ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ | ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն | ARCHIVE | սկիզբ
Ծրագրեր |Ազգային ժողովրդավար |Լուրեր | Քաղաքական մշակույթ | Համայնքներ | Գրադարան | ԶԼՄ –ներ | ՀԿ-ներ/OO/NGOs | Photo
 
 





SMALL
 
 
MEDIUM


 
 
free hit counters

 
ԸՆՏՐԱՐՇԱՎ
 

 Ռիչարդ Նիքսոն

  
Լորդ Ռոուզբերիին նվիրված իր հոդվածում Չերչիլը գրում էր. <<Ինչ մտքեր էլ ծնվեն ժողովրդավարական կառավարման վերաբերյալ, պետք է պարզապես գործնականում ծանոթանալ նրա կոպիտ և անփույթ հիմքերի հետ: Քաղաքական գործչի ձևավորման համար ոչինչ այնքան մեծ նշանակություն չունի, որքան ընտրապայքարը>>:
   Յուրաքանչյուրին է հայտնի, որ ցանկացած ընտրարշավի հիմնական նպատակը հաղթանակն է: Սակայն շատերը մոռանում են, իսկ պակաս կարևոր չէ, որ ցանկացած ընտրարշավ թեկնածուին թույլ է տալիս հասկանալ, թե ընտրողներն ի՞նչ են ուզում իրենից և ընտրվելու դեպքում ինչպե՞ս պետք է լավագույնս ներկայացնել նրանց շահերը: Իրենց հերթին ընտրողները ուսումնասիրելով, թե իրենց թեկնածուն ինչպ՞ս է վարում ընտրարշավը, հասկանում են, թե նա ինչպիսի՞ ղեկավար կլինի:
  
Մեր օրերում նախագահի ընտրությունների ժամանակ փոխադարձ ուսումնասիրության այս երկու գործընթացները կտրված են միմյանցից: Թեկնածուներն անցնում են երկրով մեկ` թաքնված իրենց պաշտպանական <<բոժոժներում>>: Թիկնապահները նրանց պաշտպանում են մարդասպաններից, իսկ հասարակական կարծիքի ուսումնասիրման մասնագետները` ընտրողներից: Նրանք հավատացնում են, որ ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ոչ այնքան հանրահավաքներից, որքան մանրակրկիտ մշակված համակարգչային սոցիոլոգիական հարցումներից: Միաժամանակ, ընտրարշավների վարձու մասնագետները թեկնածուներին անհրաժեշտ ամեն ինչի վերաբերյալ պատրաստի և ամբողջական փաթեթ են տալիս` հիմնական գաղափար, ռազմավարություն, մարտավարություն, աշխատակազմ:
   Այսպիսով, ընտրողն իր ընտրությունը կայացնում է ոչ թե թեկնածուների, այլ` փաթեթների միջև:
   Մեր օրերում թեկնածուները մարդկանց հետ հաղորդակցվելու կարիք չունեն, իսկ ընտրողները սովորաբար չեն տեսնում թեկնածուներին` բացառությամբ հեռուստատեսային ելույթների: Վերջին նախընտրական պայքարը, որին հեռուստատեսությունը չի մասնակցել, տեղի է ունեցել 1948 թվականին Հարրի Տրումենի և Թոմ Դյուիի միջև:Եթե այս երկու խելացի, ընտրարշավների հարուստ փորձ ունեցող գործիչները ընտրապայքարին մասնակցեին 1992 թվականին, նրանք ստիպված կլինեին նորից սովորել:
   Նրանք կհայտնաբերեին, որ նախագահի ընտրապայքարի համար պահանջվող ծախսերն ավելացել են հիսուն անգամ` 10 միլիոնից հասնելով կես միլիարդի: Չնայած պետբյուջեից արվող հատկացումներին` նրանք ստիպված կլինեին ավելի շատ ժամանակ տրամադրել ընտրարշավի համար դրամ հայթայթելու գործին: Նրանք ստիպված կլինեին քառապատկել իրենց ընտրաթիմերի անդամների թիվը և վարձել իմիջմեյքինգի փորձառու մասոնագետների, որոնք անընդհատ խորհուրդներ կտային իրենց արտաքին տեսքի և վարքի վերաբերյալ: Նրանք ստիպված կլինեին վարձել հասարակական կարծիքի ուսումնասիրման մասնագետների, որոնք ոչ միայն կհայտնեին, թե ինչպիսի՞ն է իրենց վարկանիշը, այլև կսովորեցնեին, թե ի՞նչ է պետք ասել յուրաքանչյուր հարցի մասին` բազմաթիվ լոբբիստական խմբավորումներին բավարարելու համար: Նրանք զարմաքով կհայտնաբերեին, որ այդ լոբբիստական խմբավորումներն ավելի ուժեղ են և ազդեցիկ, քան կուսակցությունները:
   Սկսած 1952 թվականից` ես մասնակցել եմ նախագահի հինգ ընտրարշավների և գիտեմ, թե ի՞նչ կարելի է խորհուրդ տալ այդ պաշտոնի ապագա թեկնածուներին: Դրամահավաքն, անշուշտ, անհրաժեշտ է, սակայն եթե այդ գործով անձամբ թեկնածուն է զբաղվում, դա կարող է ընտրողների ձայների կորստի հանգեցնել:
   Թեկնածուն, որն առանց մտածելու առաջնորդվում է հարցումների արդյունքներով, կարող է ընտրվել, սակայն նա մեծ կամ պարզապես լավ ղեկավար չի լինի: Առաջնորդը ոչ թե ինքը պետք է հետևի հասարակական կարծիքի ուսումնասիրությունների արդյունքներին, այլ այնպես անի, որ մարդիկ և հարցումները հետևեն իրեն:
  
Անհրաժեշտ է ավելի քիչ սոցիոլոգիական հըարցումներ անցկացնել և ուշադրություն չդարձնել այն թեկնածուներին, ովքեր իրենք են հարցումներ անում: Բոլոր խոշոր թերթերն ու հեռուստաընկերություններն ինքնուրույն հարցումներն են կազմակերպում, որոնցից կարելի է ձրի օգտվել: Բացի այդ, զանգվածային լրատվության միջոցների կողմից անցկացված հասարակական կարծիքի ուսումնասիրություններն ավելի հստակ են արտացոլում իրականությունը:
   Թեկնածուները պետք է շատ չհավատան զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատող իրենց գործակալներին: Հնարավոր չէ լիովին <<հարմարվել>> լրագրողներին: Միևնույն է, յուրաքանչյուր նախագահ կամ թեկնածու ելույթ է ունենում միայն իրեն հատուկ ոճով:
   Շատ բան է ասում այն փաստը, որ Ռոնալդ Ռեյգանը առաջին դերասանն էր, որը նախ-ագահ դարձավ: Սակայն զարմանալի ոչինչ չկա, քանի որ շատ ղեկավարներ են դերասաններ, թեև միայն դը Գոլն էր, որ անկեղծ խոստովանեց դա:
   Մարդկանց դուր է գալիս իրենց առաջնորդներին ռոմանտիկ բնույթ հաղորդել, բայցև առաջնորդներն են հակված ռոմանտիկ դարձնել իրենց կերպարը: Մակարտուրն` իր մտրակով և ծխամորճով, Պատոնն` իր փայլուն բռնակոթերով ատրճանակներով, Չերչիլն` իր կարևորություն արտահայտող քայլվածքով, Ֆրանկլին Ռուզվելտն` իր էլեգանտ կրակայրիչով ինչ-որ չափով խաղում էին հանդիսատեսի համար: Անկողծ ասած` յուրաքանչյուր մարդու հասարակական դիրքը միայն շարունակում է նրա անհատականությունը: Հնարավոր է, որ նրանք դա անգիտակցաբար էին անում, սակայն դրա հետևանքով մեծության յուրահատուկ խորհրդավոր տարբերանշաններ էին ծնում:
   Թեկնածուն պետք է դիմի բոլոր ընտրողներին, սակայն չարժե ձայների հետևից վազելով` կորցնել այն ձայները, որոնք արդեն իսկ ունի: Բոբ Քենեդին` Դեմոկրատական կուսակցության ականավոր քաղաքական գործիչը և Կալիֆորնիայի նահանգի նախկին դատախազը, 1950 թվականին այս մասին լավ խորհուրդ է տվել ինձ: Այդ ժամանակ Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, հանրապետական Էրլ Ուորենը ընտրությունների նախնական փուլում հաղթել էր նրան: Քենեդին չէր ընկճվել: Նա ասում էր, որ յուրաքանչյուր թեկնածու իր կայուն ընտրազանգվածն ունի` աջերը` Հանրապետականներին, ձախերը` Դեմոկրատներին: Նրանց թիվը բավարար չէ յհաղթանակի հասնելու համար, սակայն  որոշիչ դեր ունի թեկնածուների թվում մնալու համար: Ուորենը սա լավ գիտեր և աշխատում էր չկողմնորոշված ընտրողների ձայների համար: Սակայն թեկնածուն չպետք է շատ հեռու գնա և կտրվի իր համոզված կողզմնակիցներից: Վտանգ է սպասվում այն թեկնածուներին, ովքեր չափազանց շատ բան են խոստանում ընտրարշավների ժամանակ:
   Թեկնածուն պետք է համբերատար և հանդուրժող լինի ամենատարբեր ձանձրալի ու հիմար գործերի և մարդկանց նկատմամբ: 1952 թվականին մի ճաշկերույթի ժամանակ ես նստած էի Դյուիի կողքին: Հովանավորներից մեկը, որն ակընհայտորեն հարկ եղածից ավելին էր խմել, մոտեցավ Դյուիին և ինչ-որ անիմաստ բան ասաց: Երբ նա գնաց, Դյուին թափ տվեց ծխախոտի մոխիրը, շրջվեց դեպի ինձ և հարցրեց. <<Ո՞վ է այս ինքնահավան հիմարը>>: Ինչպես շատ նշանավոր մարդիկ, Դյուին ևս տանել չէր կարողանում հիմարներին: Սակայն քաղաքականության մեջ այս մոտեցումն անթույլատրելի է: Նախ, հիմարը կարող է իրականում այնքան էլ հիմար չլինել: Երկրորդ, նույնիսկ հիմարներն են ընտրում: Երրորդ, հիմարներն էլ կարող են որևէ արժեքավոր բան ասել:
   Ոչ մի նախագահ այնքան բարի չի եղել, որքան Էյզենհաուերը, սակայն նա չէր հանդուրժում, որ նույնիսկ իր ամենամտերիմ գործընկերներն իրեն չափազանց մտերմիկ վերաբերվեն: Մեր ծանոթության երկար տարիների ընթացքում ես երբեք նրան Այք չեմ կոչել: Եվ կաբինետի անդամներից կամ Սպիտակ տան աշխատակիցներից ոչ մեկն այդպես չի կոչել նրան, բացի ֆինանսների նախարար Ջորջ Հեմֆրիից` նրա հին ընկերոջից: Էյզենհաուերը խստիվ պահպանում էր արարողակարգի պահանջները: Իմ երդման արարողությունից առաջ` ընտրություններում հաղթելուց հետո, ինձ շնորհավորելիս նա իր խոսքն ավարտեց հետևյալ արտահայտությամբ. <<Սա վերջին անգամն է, երբ ես կարող եմ քեզ Դիկ անվանել>>:
   Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, քննադատելով  մի գեներալի, ուինստըն Չերչիլն ասել է. <<Զգուշավորությունն ու քաջությունը կարող են փոխարինել միմյանց, բայց ոչ խառնվել>>: Այն, ինչ ճիշտ է պատերազմի համար, ճիշտ է նաև քաղաքականության համար: Թեկնածուն, որը միաժամանակ երկու տարբեր ռազմավարություններ է կիրառում, անպայման պարտություն կկրի:
   Այսօր չափազանց մեծ ուշադրություն է դարձվում նրան, թե ինչպե՞ս վարել ընտրարշավը, սակայն ոչ` այդ ընտրարշավի բովանդակությանը:
   Առանց գաղափարի վարվող ընտրարշավը նույնն է, ինչ իբսենյան խոսքը սոխի մասին. <<Մաքրում ես այն, մաքրում ես կեղևը, իսկ ներսում ոչինչ չկա>>:
      Իր <<Սրի շեղբը>> գրքում դը Գոլը գրում էր. <<Ղեկավարը պետք է բարձր նպատակ ունենա, պետք է խորաթափանց լինի և մեծածավալ գործի: Բավարարելով մարդկային սրտերի գաղտնի ցանկությունները` նա տիրում է նրանց երևակայությանը և նույնիսկ սայթաքելիս նրանց աչքում պահում է այն բարձրունքների հեղինակությունը, որոնց նա փորձում էր հասցնել նրանց>>:

<<Ասպարեզում. Հուշեր հաղթանակների,
պարտությունների և վերածննդի մասին>>, Մոսկվա 1992թ.